«Մակու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
| տարածք =
| բարձրության տեսակ = ԲԾՄ
| կենտրոնի բարձրություն = 1634 մ
| կլիմա =
| պաշտոնական լեզու = [[Պարսկերեն]]
Տող 67.
}}
 
'''Մակու''' ({{lang-fa|ماکو}}, {{lang-ku|Mako}}), քաղաք Իրանում, [[Արևմտյան Ադրբեջան]] նահանգի հյուսիս-արևմտյան մասում, Թուրքիայի սահմանից 22 կմ հեռավորությամբ։հեռավորությամբ, [[Փոքր Մասիս]] լեռնագագաթի հարավային ստորոտում, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա։ Քաղաքի միջով հոսում է Զանգմար գետը։ Բնակչությունը` 47.115Տարբեր մարտ,ժամանակներում հիմնականումեղել ադրբեջանցիներ,է կանտարբեր նաևկարգի քրդերբնակավայր` ևգյուղ, բերդավան, բերդաքաղաք, հայեր։գյուղաքաղաք։
 
== Անվան ստուգաբանությունը ==
Հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական՝ ինչպես կոչվել է նաև գավառը, իսկ հետագայում, [[Մովսես Խորենացու|Մովսես Խորենացու]] վկայությամբ, և՛ գավառը, և՛ քաղաքը կոչվել են Արտազ` Աղվանքի համանուն գավառի անունից, որտեղից բավական թվով բնակիչներ էին եկել ու հաստատվել [[Վասպուրական]]ի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ (երբեմն գործածվել է նաև Արտաժ ձևով)։ Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս [[պարսկերեն]] նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։
 
== Պատմություն ==
Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] աշխարհի [[Արտազ գավառ]]ի կենտրոնն էր, իսկ XVI դարից համանուն խանության կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնում Ամատունի նախարարների ոստանն էր և դժվար է ասել, թե երբ է դադարել այդպիսին լինելուց։ Ավելի վաղ ժամանակներում (մ.թ.ա. VIII—VII դդ.) Մակուի շրջակայքում տարածվում էր Ռուսայի քաղաքի երկրամասը և բացառված չէ, որ ուրարտական այդ քաղաքն էլ համապատասխանում է հետագայի Մակուին։
 
Մակուի բերդը հիշատակում են [[Սեբեոս]]ը, [[Ղևոնդ Երեց]]ը, [[Թովմա Արծրունի]]ն, [[Թովմա Մեծոփեցի]]ն, [[Գրիգոր Դարանաղցի]]ն և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է VII—VIII դարերում, [[Առաքել Դավրիժեցի]]ն (XVIIդ.) վկայում է, որ Մակուի բերդը գրավել ու ավերել է [[Աբբաս I Սեֆի|Շահ-Աբաս 1-ինը]] XVII դ. սկզբին։
 
Մակուում վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական [[Ռուսա Բ]]ի մի սեպագիր արձանագրությունը։
 
== Բնակչություն ==
Միջին դարերում, ընդհուպ մինչև XVII դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ [[1829]]—[[1830]] թթ. նրա հայ բնակչության մի մասը [[1826]]—[[1828]] թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել [[Ռուսաստան]]ին միացված [[Արևելյան Հայաստան]]ում։ Նոր ժամանակներում Մակուն ընդհանրապես սակավամարդ բնակավայր է։ XIX դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ XX դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։ Ներկայումս բնակչությունը կազմում է 47.115 մարդ, հիմնականում ադրբեջանցիներ, կան նաև քրդեր և հայեր։
 
== Տնտեսություն ==
Մակուի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ։ Առանձնապես տարածված արհեստ էր զինագործությունը։ Նրանք զբաղվում էին նաև մանրածախ առևտրով։ Քաղաքը գտնվում է [[Կարին]]-[[Խոյ]]-[[Թավրիզ]] ճանապարհի վրա և համարվում էր տարանցիկ կետ այդ ճանապարհով կատարվող միջազգային առևտրի համար։ Մակուի բնակչության զգալի մասի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր երկրագործությունը, այգեգործությունը և անասնապահությունը։
 
== Ականավոր մակվեցիներ ==
* Թ. Ավդալբեկյան - պատմաբան, բանասեր, թարգմանիչ, բառարանագիր
 
==Ծանոթագրություններ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան: «Հայաստան», էջ 183-186։
 
{{Պատմական Հայաստանի քաղաքները}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մակու» էջից