«Կառլոս Մարտել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կառլոս Մարտել
 
Նյութի ավելացում
Տող 2.
իր դեմ ապստամբած [[նեստրիական]] ֆեոդալներին, իսկ այնուհետև [[Աքվիտանիա]]յի և [[Պրովանս]]ի
դուքսերին, տուրք դրել հնազանդվելուց հրաժարված անդրհռենոսյան [[ցեղեր]]ի` [[սաքս]]երի, [[ֆրիզ]]ների, [[ալեման]]ների, [[բավար]]ների վրա։ 720 թվականին արաբները, [[Իսպանիա]]ն նվաճելով, ներխուժել էին [[Հարավային Գալիա]]` սպառնալով ֆրանկական պետությանը։ Կառլոս Մարտելը [[Պուատիե]]ի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնում արաբներին։ Նրանց դեմ պայքարում վճռական դեր է խաղում ֆրանկական հեծելազորը։
 
<ref>{{Միջին դարերի պատմություն |Ս. Դ. Սկազկին=|հտ. 1=|Երևանի համալսարանի հրատարակչություն=|Երևան=|1975=|822 էջ, էջ 175=}}</ref>
 
=Կառլոս Մարտելի բենեֆիցիումային ռեֆորմը=
 
Մինչև Կառլոս Մարտելի հողային բարեփոխումները Մերովինգների կողմից շնորհված հողը, որն ստացողի լիակատար մասնավոր սեփականությունն էր, կոչվում էր [[«ալոդ»]]։ Ֆեոդալական հողային տիրապետության նոր պայմանական ձևը` [[Բենեֆիցիում]]ը, շնորհվում էր ցմահ օգտագործման համար որոշակի ծառայություններ(ամենից առաջ հեծյալ ռազմական) կատարելու պայմանով։ Եթե Բենեֆիցիում ստացողի` բենեֆիցիարի ժառանգը ցանկանում էր ստանալ նախորդի Բենեֆիցիումը, կամ ինքը` բենեֆիցիարն էր ցանկանում օգտվել բենեֆիցիայից շնորհողի մահից հետո պահանջվում էր շնորհումը նորոգել։
 
=Բենեֆիցիումային ռեֆորմի սոցիալական հետևանքները=
 
Ռեֆորմը նպաստում է Ֆեոդալական հարաբերություններ հետագա ձևավորմանն ու ամրապնդմանը և արդյունքում.
*Ամրապնդվում է մանր ու միջին ֆեոդալների կազմավորվող խավը։
*Գյուղացիությունը, որ առաջ ֆրանկական հետիոտն [[աշխարհազոր]]ի հիմքն էր կազմում, կորցնում է գլխավոր ռազմական ուժի իր նշանակությունը։
*Շնորհումների տարածումը տանում է Ֆեոդալական հողային սեփականության ամրապնդում և գյուղացիության հետագա [[ճորտ]]ացում, որովհետև հողը բենեֆիցիարին էր անցնում այնտեղ ապրող կախյալ մարդկանց հետ միասին, որոնք նրա օգտին կատարում էին [[կոռ]] և վճարում
[[բահրա]]։
*Ձևավորվում էին [[վասալական հարաբերություն]]ներ հողը շնորհողի և բենեֆիցիարի միջև։
*Ամրապնդված Ֆեոդալական միջին հողատերերի խավը կազմում էր [[Կարոլինգյան դինաստիայի]] հենարանը։
 
<ref>{{Միջին դարերի պատմություն =|Ս. Դ. Սկազկին=|հտ. 1=|Երևանի համալսարանի հրատարակչություն=|Երևան =|1975=|822 էջ, =|էջ 175=}}</ref>