«Տարրական մասնիկների ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
[[Հադրոն]]ները նկարագրելու տեսական դժվարություններ նույնպես կան։ Մասնավորապես [[գունային լիցքի արգելափակում]]ը [[քվանտային քրոմոդինամիկա]]յի ոչ խոտորումային եղանակների ներգրավվածություն է պահանջում։
 
== Ֆիզիկան ստոնդարտստանդարտ մոդելից անդին ==
Ստանդարտ մոդելից անդին ֆիզիկան (այլ կերպ կոչվում է '''նոր ֆիզիկա''') վերաբերում է [[տեսական ֆիզիկա|տեսական մշակումներին]], որոնք անհրաժեշտ են [[ստանդարտ մոդել]]ի թերությունները բացատրելու համար, [[ֆերմիոնների զանգվածների աստիճանակարգության խնդիր|զանգվածների առաջացումը]], [[CP-ինվարիանտության խախտում|ուժեղ CP-խնդիրը]], [[նեյտրինային տատանումներ]]ը, [[տիեզերքի բարիոնային ասիմետրիա|նյութի և հականյութի ասիմետրիան]], [[մութ նյութ]]ի և [[մութ էներգիա]]յի առաջացումը<ref name=sym-v2-feb-05>[http://www.symmetrymagazine.org/pdfs/200502/beyond_the_standard_model.pdf J. Womersley. «Beyond the Standard Model».]</ref>։ Այլ խնդիր է ստանդարտ մոդելի մաթեմատիկական հիմքերը. ստանդարտ մոդելը չի համաձայնում [[հարաբերականության ընդհանուր տեսություն|հարաբերականության ընդհանուր տեսության]] հետ այն իմաստով, որ որոշակի պայմանների դեպքում տեսությունները խզվում են (օրինակ, [[տարածաժամանակ]]ի հայտնի սինգուլյարությունների դեպքում, ինչպիսիք են [[Մեծ պայթյուն]]ը և [[սև խոռոչ]]ի [[իրադարձությունների հորիզոն]]ը)։
 
Ստանդարտ մոդելից սահմաններից անդին տեսությունները ներառում են ստանդարտ մոդելի տարբեր ընդլայնումներ [[սուպերսիմետրիա]]յի միջոցով, ինչպիսիք են նվազագույն սուպերսիմետրիկ ստանդարտ մոդելը և նվազագույն սուպերսիմետրիկ ստանդարտ մոդելին հաջորդողը, կամ տալիս են բացառապես նոր բացատրություններ, ինչպես օրինակ [[լարերի տեսություն]]ը, [[M-տեսություն]]ը, [[Կալուցա-Կլայնի տեսություն|լրացուցիչ չափումները]]։ Քանի որ այս տեսությունները որպես կանոն ամբողջովին համաձայնվում են ընթացիկ դիտվող երևույթների հետ կամ դեռ որոշակի կանխատեսումներ անելու ընդունակ չեն, հարցը, թե դրանցից որն է ճիշտը (կամ որն է ավելի լավ քայլ դեպի [[ամեն ինչի տեսություն]]ը), կարելի է լուծել միայն փորձնականորեն։ Ներկայումս դա հետազոտությունների ամենագործուն տիրույթներից մեկն է ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայում։