«UA1 գիտափորձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
Սա ՑԵՌՆ-ի ստորգետնյա տարածքի (անգլ. ''Underground Area''՝ UA) առաջին փորձն էր, այսինքն՝ տեղաբաշխված էր գետնի տակ՝ ՑԵՌՆ-ի երկու գլխավոր գիտական տարածքներից դուրս, ձևափոխությունների միջոցով բոխիչի վերածված SPS արագացուցիչի փոխազդեցության կետում (ակտիվ գոտի)։ UA1 կենտրոնական դետեկտորն առանցքային էր պրոտոն-հակապրոտոնային անիհիլացիան հասկանալու համար։ Այն ամենակարևոր դերն ունեցավ միլիարդավոր բախումների մեջից սակավաթիվ W-երը և Z-երը տարբերակելու համար<ref>http://worldwidescience.org/topicpages/u/ua1+central+detector.html</ref>։
 
UA1-ը իր ժամանակի հսկա և բարդ դետեկտորներից էր։ Նախագծվել էր որպես ընդհանուր նշանակության դետեկտոր<ref>http://cerncourier.com/cws/article/cern/28849/1/cernwz2_5-03</ref>։ Դետեկտորը 6 խցիկանի գլանային համակարգ ուներ՝ 5,8 մ երկարությամբ և 2,3 մ տրամագծով. իր ժամանակների համար ամենամեծ [[դրեյֆային խցիկ]]ը։ը (անգլ. ''Wire chamber'')։ Այն գրանցում էր լիցքավորված մասնիկների հետագծերը, որոնք կորանում էին 0,7 [[տեսլա (չափման միավոր)|տեսլա]] մագնիսական դաշտում, չափում էր դրանց իմպուլսը, էլեկտրական լիցքի նշանը և էներգիայի կորստի արագությունը (dE/dx)։ Խցիկում լցված [[արգոն]]-[[էթան]]ային գազի ատոմները իոնացվում էին [[լիցքավորված մասնիկներ]]ի անցնելու հետևանքով։ Ազատված էլեկտրոնները դրեյֆում էին էլեկտրական դաշտի երկայնքով, որը ձևավորվել էր դաշտի գծերով (անգլ. ''field wire'') և հավաքվում էին հաշվող գծերի (''sense wire'') վրա։ 17000 դաշտի գծերի և 6125 հաշվող գծերի երկրաչափակական դասավորվածությունը թույլ էր տալիս իվ էկրանով հետևել ֆիզիկական իրադարձություններին<ref>http://worldwidescience.org/topicpages/u/ua1+central+detector.html</ref>։
 
UA1 (ստորգետնյան տարածք 1, անգլ.՝ ''Underground Area 1'') դետեկտորը մտածվել և նախագծվել է 1978-79 թվականներին<ref>{{cite journal |date= 1 May 2003 |title=When CERN saw the end of the alphabet |url=http://cerncourier.com/cws/article/cern/28849 |volume= |issue= |pages= |journal= CERN Courier}}</ref>։