«Կովբոյներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
== Հագուստ և ապրելակերպ ==
=== Ապրելակերպ և անհրաժեշտ իրեր ===
Կովբոյների կյանքը անցնում է ծանր գործեր և դժվարություններ հաղթահարելով: Երբեմն նրանք կարող են ձիու վրա նստած շրջել մինչև 10 ժամ` գիշերելով և սնվելով դրսում: Իրենց կենսաբանական պայմաններից դրդված` կովբոյները չեն հետևում իրենց մաքրությանը:
 
Տող 14 ⟶ 15՝
 
Պարանը նրանց պետք է գալիս բոլոր պարագայում: Հիմնականում այն ժամանակ, երբ ձիերի երամակից փախնում է ձի: Սովորաբար պարանները նրանք նետում են նաև կակտուսների ուղղությամբ: Դանակը կարող է օգնել սնունդ հայթայթելու և այլ իրեր կտրելու համար: Իսկ ատրճանակը նրանց պետք է գալիս ամեն պարագայում, սակայն հիմնականում այն ժամանակ երբ ինչ-որ վայրի կենդանի հարձակում է գործում ձիերի կամ կովերի խմբի վրա:
 
=== Հագուստ ===
Կովբոյների մեծ մասը հագնում են բաց` առանձ կոճակների վերնաշապիկներ, իսկ վրայից բավականին հաստ ժիլետներ: Տաբատները մաշված են, իսկ ազդրերի մոտ մի փոքր լայնացած են: Կովբոյների ամենակարևոր բաղադրիչը դա կաշվե երկարաճիտ կոշիկներն են և կովբոյին հատուկ լայն գլխարկը, որը պաշտպանում է նրանք արևից և անձրևից:
 
== Պատմություն ==
Նախկին կովբոյների նմաններ այմ գրեթե չեն պահպանվել կամ պահպանվել են եզակի թվով: Նրանցից շատ քչերը կարող են հանդիպել միայն Մեքսիկայում: 20-րդ դարում կովբոյները դարձան շատ հայտնի աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Մեքսիկա պետության խորհրդանիշներից մեկը:
 
21-րդ դարում այն մարմնավորում է հզոր, ճարպիկ և դիմացկուն տղամարդու կերպարը: Դեռևս Մեքսիկայում և Ամերիկայի որոշ երկրներում նորաձև է կովբոյի հանդերձանքը` երկար սրածայր կոշիկները և գլխարկը: Այն հատկապես տարածված է ձիասպորտով զբաղվող անձանց մոտ:
 
== Ֆիլմեր ==
Կովբոյների մասին նկարահանվել են տարբեր անիմացիոն և լիամետրաժ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են.
* «Գնացքի մեծ կողոպուտը» – 1903 թվականներին նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է, որը կովբոյների մասին առաջին ֆիլմն է
* «Կեսգիշերային կովբոյը» – Կովբոյների կյանքը նկարագրող ֆիլմ է, որը ստեղծվել է 1969 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում
* «Սապատավոր սարը» – Ֆիլմ երկու սիրահարված կովբոյների մասին, որը նկարահանվել է 2005 թվականին