«Կովբոյներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Seskfabrega}} '''Կովբոյներ,''' ({{lang-es|''Cowboy''}}) 19-րդ դարի աֆրոամերիկացիներն, որոնք այլ կերպ կոչ...»:
 
No edit summary
Տող 5.
 
Կովբոյները ամբողջ օրը անցկացնում էին ձիերի հետ` ձիերի երամակում: Շրջում էին ձիերի վրա նստած և օրվա մեծ մասը լինում բաց երկնքի տակ:
 
== Հագուստ և ապրելակերպ ==
Կովբոյների կյանքը անցնում է ծանր գործեր և դժվարություններ հաղթահարելով: Երբեմն նրանք կարող են ձիու վրա նստած շրջել մինչև 10 ժամ` գիշերելով և սնվելով դրսում: Իրենց կենսաբանական պայմաններից դրդված` կովբոյները չեն հետևում իրենց մաքրությանը:
 
Հաճախ նրանք պարտավոր են լինում հետևել մի ամբողջ ձիերի երամակի, որոնք տեղեկից տեղ են շարժվում սնունդ գտնելու նպատակով: Հետևելով ձիերին նրանք կարող են հաղթահարել երկար հեռավորություններ և դիմանալ տարբեր կլիմայական պայմաններին:
 
Կովբոյների կյանքը չի կարելի պատկերացնել առանձ որոշ առարկաների: Կովբոյի համար կարևոր նշանակություն ունի ձին: Կովբոյի ձին աշխույժ է և խելացի: Համապատասխան վարժումներից հետո այս ձիերը կարողանում են հեռվից լսել կովերի ձայնը: Մյուս կարևոր իրերն են` երկար պարանը, դանակը և ատրճանակը:
 
Պարանը նրանց պետք է գալիս բոլոր պարագայում: Հիմնականում այն ժամանակ, երբ ձիերի երամակից փախնում է ձի: Սովորաբար պարանները նրանք նետում են նաև կակտուսների ուղղությամբ: Դանակը կարող է օգնել սնունդ հայթայթելու և այլ իրեր կտրելու համար: Իսկ ատրճանակը նրանց պետք է գալիս ամեն պարագայում, սակայն հիմնականում այն ժամանակ երբ ինչ-որ վայրի կենդանի հարձակում է գործում ձիերի կամ կովերի խմբի վրա: