«Արկաթիակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}[[Պատկեր:Maps of the Armenian Empire of Tigranes.gif|մինի|200px|Հայկական աշխարհակալ տերություն]]
 
'''Արկաթիակերտ''' կամ '''Կարկաթիակերտ''', [[Ծոփքի թագավորություն]] մայրաքաղաքը։ Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված։ Ոմանք այն նույնացնում են հետագայի [[Անգղ]] բերդի հետ ([[Չորրորդ Հայք]]ի Անգեղտուն գավառի գլխավոր բերդը), ոմանք Զինթա ամրոցի, ոմանք՝ [[Խարբերդ]]ի, ոմանք՝ [[Ամիդ–Դիարբեքիր]]ի, իսկ ոմանք էլ Տիգրանակերտ–Մարտիրոսապոլսի հետ։ Դրանցից ամենահավանականն այն վարկածն է, ըստ որի Կարկաթիոկերտը գտնվում էր Անգեղտուն գավառի Անգղ բերդի տեղում կամ նրա շրջակայքում։ Իսկ վերջինիս ավերակներն ընկած են [[Արևմտյան Տիգրիս]] գետի վերին հոսանքից ոչ հեռու, [[Ծովք]] լճից մոտ 4 կմ հեռավորությամբ, ստորին [[Արածանի]]ի ձախ կողմում։
'''Արկաթիակերտ''' կամ '''Կարկաթիակերտ''', [[Ծոփքի թագավորություն]] մայրաքաղաքը։ Հիմնադրվել է Արկաթիաս արքայի կողմից [[մ.թ.ա. 2-րդ դար]]ում։ Քաղաքը եղել է [[հելլենիզմ|հելլենիստական մշակույթի]] կարևոր կենտրոններից մեկը։
 
== Անվան ստուգաբանությունը ==
Հին Հայաստանի այս քաղաքը [[Ստրաբոն]]ի մոտ կոչված է Կարթասիոկերտ, այլ հեղինակներ հիշատակում են նաև Արկաթիոկերտ անունով։ Կոչվել է նաև Եպիփանիա:
 
== Պատմություն ==
Կարկաթիոկերտի հիմնադրման մասին գրավոր հիշատակություններ չկան։ Սակայն անուղղակի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից՝ մ.թ.ա. VIII—VII դարերից, և մեծ վերելք է ապրել հելլենիզմի դարաշրջանում, հատկապես՝ մ.թ.ա. II—I դդ,: Ծոփաց թագավորության ամենահին մայրաքաղաքն էր և գտնվում էր հարավային առևտրական մեծ ճանապարհի վրա, որը բանուկ էր դեռևս մ.թ.ա. VII—VI դարերից։ Հայաստանի հելլենիստական բազմամարդ ու ծաղկած քաղաքներից էր։ Մ.թ.ա. III դարի վերջերին և II դարի սկզբներին դարձել էր ներքին, արտաքին ու տարանցիկ առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն։ Հայ–ասորական պատերազմի ժամանակ, [[մ.թ.ա. 165]] թ. սելևկյան [[Անտիոքոս 4–րդ]]ը, որ կրում էր Եպիփանես մականունը, գրավել է Կարկաթիոկերտը և վերանվանել իր մականվամբ՝ Եպիփանիա։
 
Կարկաթիոկերտի մասին, իբր Ծոփաց թագավորության արքայանիստ քաղաքի, առաջին վկայությունը պատկանում է [[Ստրաբոն]]ին։ Հայ պատմագիրները այս քաղաքի վերաբերյալ հիշատակություններ ամենևին չունեն և դժվար է ուրվագծել նրա հետագա շրջանի պատմությունը։ Սակայն, նկատի ունենալով Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների՝ [[Արմավիր]]ի, [[Արտաշատ]]ի, [[Երվանդաշատ]]ի, [[Զարիշատ]]ի, [[Զարեհավան]]ի և մյուսների պատմության ընթացքը, կարելի է չկասկածել, որ Կարկաթիոկերտը նույնպես նրանց նման IV—V դարերում կորցրել էր իր նախկին փառքը՝ առաջնության դափնին զիջելով նոր առաջացած ֆեոդալական քաղաքներին։ Հնարավոր է նաև, որ Կարկաթիոկերտը դրանից մի քանի հարյուր տարի առաջ էր կորցրել իր նշանակությունը, վերածվելով ֆեոդալական դղյակի։
 
== Աղբյուրներ ==
* Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան: «Հայաստան», էջ 160-161
 
[[Կատեգորիա:Նախկին մայրաքաղաքներ]]