«Վերջին հարցը (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. «Վերջին հարցը» գիտաֆանտաստիկ կարճ պատմվածք է: Այն հանդիսանում է Այզեկ Ազիմովի [Isaac Asimov] ամենահայտնի և ...
(Տարբերություն չկա)

20:57, 2 Օգոստոսի 2010-ի տարբերակ

«Վերջին հարցը» գիտաֆանտաստիկ կարճ պատմվածք է: Այն հանդիսանում է Այզեկ Ազիմովի [Isaac Asimov] ամենահայտնի և կարևոր ստեղծագործություններից մեկը: Պատմվածքը առնչվում է մարդկությանը հուզող ամենամեծ և կարևոր՝ տիեզերքի կործանումից խուսափելու հարցի հետ:

Ամփոփում

Ուշադրություն. այս հատվածը ներառում է տվյալներ, որոնք հնարավոր է՝ չցանկանաք իմանալ նախքան պատմվածքը կարդալը:

Պատմվածքը ներկայացնում է հզորագույն Մուլտիվակ (Multivac) գերհամակարգիչների[1] հարաբերությունները մարդկության հետ՝ 2061թ.-ից սկսվող յոթ դրվագների միջոցով: Յուրաքանչյուր դրվագում համակարգչին է տրվում մարդկությանը հուզող ամենամեծ հարցը՝ ինչպե՞ս կարելի է խուսափել տիեզերքի կործանումից (համարժեք է. ինչպե՞ս կարելի է փոքրացնել տիեզերական էնտրոպիան[2], կամ՝ հնարավո՞ր է արդյոք ետ շրջել թերմոդինամիկայի երկրորդ օրենքի գործողությունը [տվյալ կոնտեքստում՝ տիեզերքի էնտրոպիայի իմաստով]): Բավականին «մտածելուց» հետո Մուլտիվակի միակ պատասխանն է՝ «Իմաստ ունեցող պատասխանի համար դեռ բավարար տվյալներ չկան»:
Պատմվածքը առաջ է շարժվում դեպի մարդկության և գիտության զարգացման նորանոր ժամանակահատվածներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում ինչ-որ մեկը տալիս է «վերջին» հարցը էնտրոպիայի ետ շրջման մասին, սակայն ամեն անգամ Մուլտիվակի հետնորդները ստիպված են պատասխանել՝ «Իմաստ ունեցող պատասխանի համար դեռ բավարար տվյալներ չկան»:
Վերջին դրվագում մարդկության աստվածանման հետնորդը (տիեզերքով մեկ սփռված անթիվ մարդկանց միասնական մտավոր գործընթացը) տեսնում է, թե ինչպես են աստղերը մեկ առ մեկ մարում՝ ի նշան տիեզերքի մոտալուտ կործանման: Մարդկությունը վերջին անգամ տալիս է արդեն սկսված կործանումից խուսափելու հարցը ձգողականության ու ժամանակի սահմաններից անդին գերտարածությունում գտնվող՝ Մուլտիվակի հետնորդ ԷյՍի-ին [AC], այնուհետև «միանում» նրա հետ և անհետանում:
ԷյՍի-ն դեռ ի վիճակի չէ պատասխանել, բայց շարունակում է մտորել այդ հարցի վերաբերյալ նույնիսկ ժամանակի ու տարածության գոյության դադարելուց հետո: Ի վերջո այն բացահայտում է պատասխանը, բայց արդեն ոչ ոք չկա հայտնելու համար. տիեզերքն արդեն մեռած է: Այդ ժամանակ ԷյՍի-ն որոշում է ցուցադրել պատասխանը՝ իրականացնելով էնտրոպիայի ետ շրջում, և վերստեղծելով տիեզերքը.

Եվ ԷյՍի-ն ասաց. «Եղիցի լույս»: Եվ եղավ լույս:


Հրապարակում

բնօրինակի վերնագիր՝ The Last Question
բնօրինակի լեզու՝ անգլերեն
առաջին հրապարակման ամսաթիվ՝ 1956թ. նոյեմբեր
առաջին հրապարակման կրիչ՝ տպագիր. Գիտաֆանտաստիկ Եռամսյա հանդես [Science Fiction Quarterly]
ժանր՝ գիտաֆանտաստիկ
ձևաչափ՝ պատմվածք

Ծանոթագրություններ

  1. Ազիմովը ենթադրում էր, որ 1950-ական թթ. նկատվող համակարգչային տեխնոլոգիաների կենտրոնացման միտումները շարունակվելու են և հանգեցնելու գլոբալ գերհամակարգչի:
  2. համակարգի ներքին միկրոսկոպիկ անկանոնության չափում հանդիսացող մակրոսկոպիկ հատկանիշ

Արտաքին հղումներ