«Հայիթի կղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
No edit summary
Տող 40.
'''Հայիթի''', կղզի [[Մեծ Անտիլյան կղզիախումբ|Մեծ Անթիլյան կղզիախմբում]], [[Վեստ Ինդիա]]յում, [[Կարիբյան ծով]]ում։ Հայտնագործել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։
 
== Անվանում ==
== Տեղեկություններ==
Անվանումը կարիբյան [[հնդկացիներ|հնդկացիների]] լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին [[1492]] թվականին հայտնագործել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի [[Իսպանիա]]ն, և նա կղզին անվանեց ''Էսպանյոլա'' (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում ([[1492]]-[[1804]])։
 
Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ [[16-րդ դար]]ի սկզբից կղզին կոչվել է նաև [[Սանտո Դոմինգո]]՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Աշխարհագրություն==
 
Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվացքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում [[Հայիթիի Հանրապետություն]]ը և [[Դոմինիկյան Հանրապետություն]]ը։