«Հայիթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 61.
 
'''Հայիթիի Հանրապետությունը''', '''Հայիթի''' ([[ֆրանսերեն]]՝ Republique d'Haiti, [[Հայիթիի կրեոլերեն]]՝ Repiblik d Ayiti), պետություն է [[Կարիբյան ծով]]ի [[Հայիթի (կղզի)|Հայիթի կղզու]] արևմտյան մասում և մերձափնյա կղզյակներում։ Հայիթիի միակ սահմանակից երկիրը [[Դոմինիկյան Հանրապետություն]]ն է, արևելքում։ Նրա մայրաքաղաքը [[Պորտ-օ-Պրենս]]ն է, բնակչությունը՝ 10 միլիոն մարդ ([[2009]])։
 
== Անվանում ==
Անվանումը կարիբյան [[հնդկացիներ|հնդկացիների]] լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին [[1492]] թվականին հայտնագործել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի [[Իսպանիա]]ն, և նա կղզին անվանեց ''Էսպանյոլա'' (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում ([[1492]]-[[1804]])։ Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ [[16-րդ դար]]ի սկզբից կղզին կոչվել է նաև [[Սանտո Դոմինգո]]՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== 2010 թվականի երկրաշարժ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայիթի» էջից