«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 91.205.136.4 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արամ Սողոմոնյան մասնակց...
չNo edit summary
Տող 3.
 
19-րդ դարի վերջին և հատպապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը ։
 
Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը ։
Արդյունքում՝ 1907թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։
Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։
Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։
1908թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։
 
Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908թ-1914թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911թթ. և 1912-1914թթ.։ Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո
Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։
Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Տող 21 ⟶ 20՝
[[1897]] և [[1899]] թվականներին տեղի ունեցան կազմակերպության անդամների դատերը, և նրանցից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Արտագաղթի ընթացքում տեղի ունեցավ երիտթուրքական շարժման պառակտում։ 1902 թվականին Փարիզյան համաժողովի ժամանակ Միություն և Առաջադիմությունից անջատվեցին մի խումբ օսմանցի լիբերալիստներ (ազատականներ) [[Սաբահեդին]] արքայազնի գլխավորությամբ, ով հիմնեց «ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության լիգան»։ Սաբահեդինը և նրա կողմնակիցները գտնում էին, որ Թուրքիայի ծանր կացության գլխավոր պատճառը միջնադարյան տնտեսական կարգն է, որտեղ բացակայում է անհատական ձեռներեցական նախաձեռնությունը։ Մյուս չարիքը նա համարում էր թուրքական պետության բազմազգ կառուցվածքը։ Սաբահեդինը և նրա կողմնակիցները առաջինն էին, որ հեղափոխականների ուշադրությունը սևեռեցին ազգային հարցի վրա և կապեր հաստատեցին ազգային փոքրամասնությունների քաղաքական խմբավորումների հետ։ Այս հարցում երիտթուրքերի միջև առաջացան տարաձայնություններ։ Նրանց մի մասը Սաբահեդինի գլխավորությամբ հանդես էր գալիս [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ապակենտրոնացման հիմքի վրա ինքնավար նահանգների ստեղծման ճանապարհով ազգային խնդրի լուծման օգտին։
 
 
[[Պատկեր:Greek lithograph celebrating the Ottoman Constitution.png|մինի]]
Այս հոսանքն ակտիվորեն պաշտպանվում էր հունական և հայկական, մասամբ ալբանական բուրժուազիայի ներկայացուցիչների կողմից։ Հայկական կողմի շահերը ներկայացնում էր գլխավորապես [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն]]ը։ Սակայն Սաբահեդինը չէր հանդիսանում երիտթուրքական շարժման ղեկավարներից, իսկ ժամանակի ընթացքում նա իր կողմնակիցների հետ միասին ընդհանրապես հեռացավ քաղաքական գործունեությունից։
 
Թուրք հեղափոխականների հիմնական մասը, որը միավորվել էր Միություն և առաջադիմություն խմբավորման շուրջ, կողմնակից էր կենտրոնացված, միասնական թուրքական պետությանը, ելնելով նրանից, որ Թուրքիայում պետք է իշխի թուրք ազգը։ Բայց քանի որ նրա հիմնական խնդիրը կայանում էր աբդուլհամիդյան զուլումի ռեժիմի տապալումը, ապա նա հնարավոր էր համարում այդ խնդրի լուծման համար միավորվել ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ։
Տող 28 ⟶ 26՝
[[Թուրքիա]]յում հեղափոխական ալիքի բարձրացման առիթ հանդիսացավ [[1905]]-[[1907]] թվականների ռուսական հեղափոխությունը, ինչպես նաև [[Իրան]]ի հեղափոխությունը և այլ պետություններում ազգային-ազատագրական շարժումների վերելքը։
 
== Հեղափոխության նախապատրաստումը ==
[[1906]] թվականին Միություն և առաջադիմություն կոմիտեն իր նստավայրը տեղափոխեց [[Սալոնիկ]] և ձեռնամուխ եղավ հեղափոխական կազմակերպությունների լայն ցանց ստեղծելուն։ Շարժման գլխավոր կենտրոն ընտրվեց [[Մակեդոնիա]]ն։ Միաժամանակ նրանք որոշեցին միավորել բոլոր հեղափոխական ուժերը։ Այս նպատակող [[1907]] թվականի վերջին [[Փարիզ]]ում հրավիրվեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] բոլոր ընդդիմադիր կուսակցությունների և խմբավորումների կոնգրես։
 
[[Պատկեր:Greek demonastration Bitola 1908.JPG|մինի]]