«Օդագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
30-ական թվականներին սկսվել է ստրատոսֆերայի ուսումնասիրությունը ստրատոստատներով։ Ավտոմատ ռադիոհաղորդիչներով ստրատոստատների և օդապարիկ-զոնդերի թռիչքները (մինչև 40 կմ բարձրության) զգալիոներ ընդլայնեցին գիտական նպատակներով օդային միջոցների կիրառումը։
 
'''Ավիացիա'''․ թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական [[Լեոնարդո դա Վինչի]]ի ձեռագրերում: Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
1783 թվականին ֆրանսիացի Ժոզեֆ և Ժակ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներն օդ բարձրացան իրենց կառուցած տաք ծխով լցված օդապարիկով, իսկ 1852 թվականին շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը կատարեց նույնպես ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը: