«Ազգագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Հարկ է շեշտել, որ սկզբնական շրջանում գիտնականները օգտագործում էին դաշտային դիտման, նկարագրման, քարտեզագրման մեթոդները և այլն: Ազգագրություն գիտության ձևավորման և զարգացման հարցում կարևոր ներդրում ունեն էվոլյուցիոնիստական, դիֆուզիոնիստական, ֆունկցիոնալիստական, ամերիկյան մարդաբանական դպրոցները, որոնց շնորհիվ մշակվեցին մի շարք մեթոդներ և գիտական մոտեցումներ: Այսպես օրինակ էվոլյուցիոնիստական և դիֆուզիոնիստական դպրոցների կողմից մշակվեց պատմահամեմատական մեթոդը, որը չնայած այսօր գրեթե չի կիրառվում: Մշակվեցին մշակույթի ուսումնասիրության մոտեցումներ և օրինաչափություններ, առաջ քաշվեց վերապրման մեթոդը, իսկ ավելի ուշ ի հայտ եկան համալիր հեետազոտության մեթոդները և մշակութային անհատականացման մոտեցումները: Խորհրդային ազգագրությունում մեծ տեղ էր հատկացվում դաշտային ազգագրական նյութերի՝ ԴԱՆ-ի հավաքմանը և նկարագրմանը, որոնք սահմանվում էին հետևյալ կերպ. ԴԱՆ-ը ռեալ իրականությունից, կոնկրետ բանասացների գրառած նյութերն են, որոնք ազգագրագետների մոտ հայտնի է նաև «աշխատանք դաշտում» անունով <ref>Зорин А., Основы этнографии учебное пособие, Астана, 1994.</ref>:
 
Ժամանակակից ազգագրության գիտական վերլուծության համար օգտագործվում են վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական [[տեքստ]]երը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը: Առավել կարևոր են իրականացված դիտարկումները: Նման բազմազան նյութերի մշակումը և վերլուծությունը պահանջում է տարբեր մեթոդների կիրառում <ref name="Գրոմով"> Громов Г. Методика этнографических экспедиций. — М.: МГУ, 1966 стр.10-12</ref>:
 
Ազգագրության հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ ազգագրությունն ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեզում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները: Ազգագրական հետազոտությունների կարևորությունը նրանում է, որ իրականացվում են հետազոտական տարածքում և անվանում են ազգագրական դաշտային հետազոտություններ <ref>Этнография //Большая советская энциклопедия /Гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. М.: Гос. науч. из-во «БСЭ», 1955. Т. 49. С. 249—255.</ref>: