«Ազգագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Յուրաքանչյուր գիտություն, այդ թվում՝ ազգագրությունը հետազոտություն իրականացնելու համար մշակված հետազոտական միջոցների, գործիքների կիրառման կարիք ունի. խոսքը մեթոդների մասին է: Ճիշտ ընտրված մեթոդը հանդես է գալիս որպես ինքնատիպ կողմնացույց, որի միջոցով հնարավոր է հասնել ճշմարիտ լուծման՝ խուսափելով հնարավոր սխալներից: [[Ֆրենսիս Բեկոն]]ը մեթոդը համեմատում էր «ջահի հետ, որը մթության մեջ լուսավորում է ճանապարհը» <ref>Н.В. Рябоконь. Философия УМК. Философия Нового времени. Проблема метода и субстанции в философских воззрениях Ф. Бэкона и Р. Декарта - Минск.: Изд-во МИУ, 2009</ref>, իսկ օրինակ [[հոգեբան]] [[Լև Վիգոտսկի]]ն «մեթոդը համեմատում էր կենդանի օրգանիզմում եղած ոսկորների հետ, որի վրա պահվում է ողջ [[օրգանիզմ]]ը»:
 
Հարկ է շեշտել, որ սկզբնական շրջանում գիտնականները օգտագործում էին դաշտային դիտման, նկարագրման, քարտեզագրման մեթոդները և այլն: Ազգագրություն գիտության ձևավորման և զարգացման հարցում կարևոր ներդրում ունեն էվոլյուցիոնիստական, դիֆուզիոնիստական, ֆունկցիոնալիստական, ամերիկյան մարդաբանական դպրոցները, որոնց շնորհիվ մշակվեցին մի շարք մեթոդներ և գիտական մոտեցումներ: Այսպես օրինակ էվոլյուցիոնիստական և դիֆուզիոնիստական դպրոցների կողմից մշակվեց պատմահամեմատական մեթոդը, որը չնայած այսօր գրեթե չի կիրառվում: Մշակվեցին մշակույթի ուսումնասիրության մոտեցումներ և օրինաչափություններ, առաջ քաշվեց վերապրման մեթոդը, իսկ ավելի ուշ ի հայտ եկան համալիր հեետազոտության մեթոդները և մշակութային անհատականացման մոտեցումները: Խորհրդային ազգագրությունում մեծ տեղ էր հատկացվում դաշտային ազգագրական նյութերի՝ ԴԱՆ-ի հավաքմանը և նկարագրմանը, որոնք սահմանվում էին հետևյալ կերպ. ԴԱՆ-ը ռեալ իրականությունից, կոնկրետ բանասացների գրառած նյութերն են, որոնք ազգագրագետների մոտ հայտնի է նաև «աշխատանք դաշտում¦» անունով <ref>Зорин А., Основы этнографии учебное пособие, Астана, 1994.</ref>:
 
Ժամանակակից ազգագրության գիտական վերլուծության համար օգտագործվում են վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական [[տեքստ]]երը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը: Առավել կարևոր են իրականացված դիտարկումները: Նման բազմազան նյութերի մշակումը և վերլուծությունը պահանջում է տարբեր մեթոդների կիրառում <ref name="Գրոմով"></ref>:
Տող 28.
Առանձնացվում են դաշտային ազգագրական հետազոտությունների երկու տեսակներ.
*Ստացիոնար. Այս դեպքում ազգագրագետը երկար ապրում է ուսումնասիրվող ազգի մեջ, ավելի մանրամասն է ծանոթանում նրա նյութական և հոգևոր մշակութին:
*Էկսպեդիցիոն. Սա ավելի լայն տարածում ունեցող տեսակն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում նյութեր հավաքել ազգերի գոյության, հագուստի, բնակավայրի մասին: Դաշտային ազգագրական հետազոտություններում մեջ օգտագործվուում են. դիտման, հարցազրույցի, հարցման մեթոդները <ref name=""><ref name="Սադոխին">Садохин А., Этнология, Москва, 1987.</ref></ref>:
 
* Դիտման մեթոդ. ենթադրում է մշակութային իրավիճակի նկարագրում, ապա ամրագրում լուսանկարի կամ տեսանկարահանման միջոցով: Որոշ դեպքերում հետազոտողը ևս կարող է մասնակցել մշակութային [[Գործունեություն|գործունեությանը]] և ներսից ուսումնասիրել մշակութային ֆենոմենը, չնայած որ այս պարագայում հետազոտողը դիտման մեթոդից անցնում է մասնակցային մեթոդին: Դիտման մեթոդն ազգագրական հետազոտության անբաժանելի մասն է, քանի որ այն հնարավորություն է տալիս հարցվողների խոսքային [[վարք]]ին զուգահեռ հետազոտել նաև նրանց ոչ խոսքային վարքը, ենթամշակույթը, թաքնված [[դրդապատճառ]]ները, վարքային յուրօրինակ մոդելները: