«Ուռհա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
== Ուռհայի հայ բնակչությունը ==
 
Որոշ աղբյուրների համաձայն՝ Ուռհան հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր [[Աբգար]]ը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը։ Նույն աղբյուրները վկայում են, որ Աբգարն այս տեղ հունա-հռոմեական թատրոնների օրինակով շինել է թատրոնի շենք, ինչպես նաև արքունական շքեղ պալատ ու հոյակապ եկեղեցիներ։ Իսկ Աբգարի հաջորդ Երվանդ թագավորը, ըստ նույն ավանդությունների, Ուռհան թողել է Հռոմին, իսկ ինքը հաստատվել նախ՝ [[Արմավիր]]ում, ապա՝ իր հիմնադրած [[Երվանդաշատ]]ում։ Ուռհան Օսրոենի փոքրիկ թագավորության մայրաքաղաքն էր (2-րդ դ-ից մթա)։ [[Տիգրան Բ]]-ի օրոք (95-56 թ մթա) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրաքաղաք դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը։ Սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մթա) այն անցնում է Հռոմին։ Հնում Ուռհան մշակույթի մեծ կենտրոն էր։ Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից։ Ուռհայում կրթություն են ստացել և բավական թվով հայ երիտասարդներ։ Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը։ Քաղաքում է ստեղծագործել միջնադարի հայ նշանավոր պատմիչներից մեկը՝ [[Մատթևոս Ուռհայեցի]]ն։ Քաղաքը հնուց ի վեր ունեցել է հոծ հայ բնակչություն, որը պատմական որոշ ժամանակահատվածներում կազմել է մեծամասնություն։ Քաղաքը 1071-1086 թթ-ին մտել է [[Փիլարտոս Վարաժնունու պետություն|Փիլարտոս Վարաժնունու պետության]] կազմի մեջ։ Քաղաքը [[1144]] թ-ին ուներ 47.000, իսկ [[1914]] թ-ին 35.000 [[հայ]] բնակիչ։ Ուռհայի հայ բնակչությունը տուժել է 1894-96 թթ համիդյան կոտորածներից։ [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ քաղաքի [[հայ]] բնակչությունը [[ԵդեսիայիՈւրֆայի ինքնապաշտպանությունհերոսամարտ|53 օր հերոսաբար մարտնչեց թուրքական 18.000 բանակի դեմ]]։ Քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված հեռացել են Սիրիա, Ֆրանսիա, մի մասն էլ՝ Խորհրդային Հայաստան։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուռհա» էջից