«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Կլեոպատրան դարձավ խոշոր անկման անվանական արժեք շոու-բիզնեսում<ref name=ref3/>: Չնայած դրան՝ հետազոտող Քիմ Հոլսթոնը հեգնաբար ֆիլմը բնորոշեց որպես շատ կանոնավոր դահլիճներ լցնող ինքնատիպ ձախողում{{sfn|Holston|2012|p=166}}: Աշխատանքի ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ և ընդունվեցին բազաթիվ վիճահարույց որոշումներ: Արտադրությունը թույլ կառավարելի էր և տուժում էր կոռուպցիայից և վատ լոգիստիկայից<ref name=ref50/>: Որոշիչ կադրային հարցերը լուծվում էին [[Ավտորիտարիզմ|ավտորիտար]] կերպով և առանց ֆիլմի պրոդյուսերի հետ քննարկելու{{sfn|Wanger&Hyams|1963|p=25}}{{sfn|Wanger&Hyams|1963|p=36}}: Մանկևիչը և շատ դերասաններ համոզված էին, որ ֆիլմը բավականին տուժեց ոչ միանշանակ մոնտաժից, բայց ժամանակակից կինոգետները կարծում են, որ հազիվ թե ամենակատարյալ մոնտաժը կարողանար լուրջ փոխել ֆիլմի ընկալումը{{sfn|Lev|2013|p=255}}: Ավելորդ զգուշությունն ու կարևոր որոշումներում դանդաղաշարժությունը նույնպես բացատրվում էր նրանով, որ ստուդիան մեծ ֆինանսական կորուստներ էր կրում մինչ «Կլեոպատրա»-ի վրա աշխատանքների սկսվելը{{sfn|Wanger&Hyams|1963|p=4}}: Վանգերը ֆիլմին հետապնդող անհաջողութունները բացատրում էր երկու հիմնական հանգամանքով: Առաջինն ընկած էր կինոընկերության սխալ քաղաքականության ոլորտում և կազմակերպչական անվճռականությամբ: Երկրորդ պատճառն այն էր, որ ֆիլմի արտադրությունն սկսվեց մինչ սցենարի պատրաստ լինելը, նկարահանումների պլանի և նրանց կազմակերպումը որոշելը: Այս կարծիքը կիսում է նաև կինոգետ Փիթեր Լիվը{{sfn|Lev|2013|p=244}}<ref name=ref1/>:
 
Այնուամենայնիվ, ըստ Մեթյու Բարնշտեյնի կարծիքի՝ ամեն ինչ հենց ֆիլմի մեջ չէր: Բարդ արտադրություն ունեցող թանկարժեք ֆիլմը միայն ի հայտ բերեց հոլիվուդյան կինոարտադրության համակարգում ցավոտ հակասությունները, որոնք շարունակում էին նոր համակարգի պայմաններում քարոզել հին ձևերը{{sfn|Hozic|2001|p=195}}.:
 
{{քաղվածքի սկիզբ}}