«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Հոմոսեքսուալություն{{ստուգել փաստերը}}
{{Անաղբյուր}}
{{Օրիգինալ հետազոտություն}}
{{legend|#8c210f|մահապատիժ}}
[[Պատկերի քննարկում:World homosexuality laws.svg|պատկերի քննարկում]]

'''ՆույնասեռականությունըՀոմոսեքսուալությունը''' [[սեռական կողմնորոշման]] մի ձև է, որը բնութագրվում է նույն սեռին պատկանող մարդու (կամ մարդկանց) նկատմամբ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և [[սեքսուալություն|սեռական]] հակվածությամբ։ Նման հակումով մարդիկ անվանվում են ''միասեռականհոմոսեքսուալ'', ''համասեռական'' կամ ''հոմոսեքսուալիստ'' (հուն. ὅμοιος (հոմոիոս), որ նշանակում է նույն, միանման և լատիներեն sexus, «սեռ» բառերից), ինչպես նաև ավելի բացասական կամ խտրական բնորոշմամբ ''համասեռամոլ'' կամ ''[[արվամոլ]]'' (արական սեռի դեպքում)։ Նույն սեռին պատկանող մարդկանց միչև հակվածությունը, եթե այն հատուկ սեռական բնույթ չի կրում, կոչվում է նաև ''հոմոֆիլություն''։

Հոմոսեքսուալությունը (գեյ, լեզբիան), հետերոսեքսուալությունը և բիսեքսուալությունը նորմալ սեռական կողմնորոշման տեսակներն են եւ հանդիսանում են բնական:

Նույնասեռականությունը, տարասեռականության և երկսեռականության հետ միասնաբար կազմում են հետերոսեքսուալ-հոմոսեքսուալ կոնտինուումի երեք հիմնական կատեգորիաները։

ՆույնասեռականՀոմոսեքսուալ հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։

=== Տերմինաբանություն ===
Հայոց լեզվում գործածական էր [[«արվամոլություն»]] տերմինը, այժմ այդ տերմինը համարվում է վիրավորական և խտրական (քանի որ պարունակում է «մոլ» բացասական իմաստ արտահայտող վերջածանցը, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, մանկամոլ, խաղամոլ, կրոնամոլ, նաև, արդեն ոչ որպես վերջածանց՝ մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), որի փոխարեն առաջադրվում են տարբեր նոր տերմիններ. միասեռականություն, միասեռահակություն, նույնասեռականությունհոմոսեքսուալություն, նույնասեռահակություն, և այլն։ Առկա են նաև այլ տերմիններ և գործածվող բառեր, որոնցից ոմանք առավել տարածված են, քան մյուսները. երկնագույն, այրասեր, արվագետ, իգացող (նույնասեռական կանանց նկատմամբ գործածվող տերմին), նաև միջազգային նոր և հնացած տերմիններ՝ գեյ, լեսբի կամ լեսբուհի, ուրանիստ։ Որոշ դեպքերում գործածվում են այլ տերմիններ, հաճախ՝ օտարալեզու. «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից), [[լեսբի]] (գալիս է Լեսբոս կղզու անունից, ուր ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որ գովերգում էր սերը կանանց միջև), նաև վիրավորական բառեր, օրինակ գյոթ (թուրքական ծագումնաբանությամբ այս բառը բառացի նշանակում է «հետույք»), և այլն։ Որոշ դեպքերում ոմանք գործածում են այլ տերմիններ՝ կախված իրենց անձնական հայացքներից և վերաբերմունքից (դրական կամ բացասական) նույնասեռականության երևույթի և նման անհատների նկատմամբ. համասեռամոլ, նույնասեռամոլ, նույնիսկ՝ համասեռամոլական, նույնասեռամոլական։ Այսօր առավել տարածված է «նույնասեռական» տերմինը, ինչպես և «միասեռական»ը։ Սակայն կարելի է վիճարկել վերջինի գործածման նպատակահարմարությունը. միասեռական (բառացի՝ (միայն) մի սեռի նկատմամբ հակում ունեցող) ըստ էության կարող են համարվել և՛ տարասեռական կանայք ու տղամարդիկ, և՛ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որովհետև երկու դեպքում էլ անհատները գերադասում են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ բացարձակապես մեկ սեռի հետ (կին կամ տղամարդ): Նույն ձևով կիրառելի է նաև «այրասեր» տերմինը, քանզի «այրասեր» (բառացի՝ այր (տղամարդ) սիրող) կարող է անվանվել ինչպես տղամարդ նախընտրող տղամարդը, այնպես էլ տղամարդ նախընտրող կինը։ Այս առումով միասեռական են և՛ նույնասեռական, և՛ տարասեռական անհատների մեծամասնությունը, իսկ միասեռական չեն երկսեռականները, որոնք կարող են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (ասել է թե՝ ավելի, քան մեկ սեռի) հետ։ Լայն գործածում ունի հոմոսեքսուալ բառը, որի հնացած և առավել «կլինիկական» տարբերակը հոմոսեքսուալիստ բառն է։ Ժամանակակից ռուսերենում այլևս հոմոսեքսուալիստ բառը չի կիրառվում որպես համընդհանուր ընդունված պիտակ նույնասեռականների նկատմամբ, այլ՝ հոմոսեքսուալ. նշվում է, որ տարասեռականներին, օրինակ, չեն անվանում հետերոսեքսուալիստ, այլ հետերոսեքսուալ, ուստի նույնասեռականներին էլ պետք է անվանել ոչ թե հոմոսեքսուալիստ (ինչպես ընդունված էր ԽՍՀՄ ցենզուրայում, նաև արևմուտքում երկար տարիներ), այլ՝ հոմոսեքսուալ, նույն կերպ և երկսեռականների դեպքում։

Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում են «[[սոդոմական]]» տերմինը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է բիբլիական Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։

== Պատմությանը հայտնի նույնասեռականներ ==
Այս բնագավառում, ինչպես և թեմային առնչվող շատ (եթե ոչ բոլոր) բանգավաոներում, ցավոք, առկա է և երբեմն մեծ դեր է կատարում սուբյեկտիվ մոտեցումը։ Կողմնակիցները երբեմն փորձում են ծայրահեղացնել հօգուտ իրենց, իսկ հակառակ կարծիք ունեցողները՝ հակառակը։ Այսպես, սեփական նույնասեռականությունըՀոմոսեքսուալությունը կյանքի ընթացքում ցուցադրած անհատն իր հարազատների կողմից (հատկապես մահվանից հետո՝ վերջինիս «բարի համբավը» փրկելու համար) կարող է ներկայացվել որպես բացարձակապես տարասեռական, և հակառակը՝ երկսեռական անհատի հիմնականում նույնասեռական հակումները նկարագրելով՝ նրան կարող են ներկայացնել որպես բացարձակապես նույնասեռական (կամ էլ տարասեռական՝ ըստ ներկայացնողի սուբյեկտիվ կարծիքի)։ Նման օրինակ կարելի է համարել աստվածաշնչյան «[[Դավիթ և Հովնաթան]]» թագավորների պատմությունը. պատմականորեն նրանք ներկայացվել են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, «մաքուր» տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Այսօր առկա է մեկ այլ կարծիք, ըստ որի՝ դա խիստ ընդգծված նույնասեռական սիրո պատմություն է, ընդ որում՝ առկա է ոչ միայն էմոցիոնալ կապը երկու հերոսների միջև, այլև՝ ֆիզիկականը (Երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև մեկ այլ դեպքում իրարից բաժանվելիս նրանք լալիս էին և համբուրվում)։

Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական [[Նիանքքնումն ու Քնումհոթեփն]] են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։
Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որ ունեին նույնասեռական (ընդգծված, սակայն ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ դա [[Աքիլլեսն ու Պատրոկլուսն]] են. ըստ առասպելների՝ Պատրոկլուսը սպանվեց Տրոյայի գրավման համար մղվող պատերազմներից մեկի ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը խիստ կերպով ազդեց Աքիլլեսի վրա. իր ողբի մեջ նա ասում էր, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է սպեցիֆիկ հին հունարեն բառ, որ օգտագործվում էր նույնասեռական սիրեկանների նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն էր, որ արագացրեց ու անխուսափելի դարձրեց Տրոյայի անկումը, և որ «Աստվածներն իրենք էին միջամտում՝ մեղմացնելու համար Աքիլլեսի զայրույթը, որպեսզի նա հանկարծ Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ էր, ըստ առասպելներից մեկի, որ Աքիլլեսին խիստ դուր էր եկել մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով նա վիճեց արքաներից մեկի հետ։ Այսպիսով, վերջին դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված [[պեդերաստիայի]] մասին, և ոչ սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։

Հայտնի կերպարներից են [[Սոկրատես]]ը, [[Պլատոն]]ը, [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն, Հռոմեական կայսր [[Հադրիանուս]]ը, [[Հուլիոս Կեսար]]ը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։ Սակայն երբ խոսք է գնում անտիկ մշակույթի մասին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ մշակույթում ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր պեդերաստիան. կինը հաճախ դիտվում էր որպես սերունդը շարունակելու միջոց, նա ոչ կատարյալ էակ էր՝ ոչ լիարժեք իր բնությամբ, հետևաբար՝ ոչ լիարժեք քաղաքացի՝ զրկված, օրինակ, քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հաշվի է պետք առնել նաև, որ նույնասեռականությանը վերաբերող կարծիքները կարող էին լինել տարբեր ու բազմաման՝ կախված կոնկրետ [[պոլիսից]]։ Իսկ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է՝ ինչպես նրան ստիպողաբար մի ազնվական ներառել է մի նույնասեռական ակտի մեջ, ինչը խիստ տհաճ և խորը ազգեցություն է թողել իր վրա։ Սակայն, այնուամենայնիվ, նույնասեռականությունըՀոմոսեքսուալությունը նույնպես, պեդերաստիայի հետ մեկտեղ, օգտագործվել է պետական ինստիտուտներում։ Դասական օրինակ է [[«Թեբեի Սրբագործված Խումբը»]]՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորն էլ զույգեր էին։ Կարծեցվում էր՝ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին՝ նա պիտի կռվեր առավել մեծ անձնուրացությամբ՝ սիրելիին պաշտպանելու համար։ Պատմականորեն գրանցվել է դեպք, երբ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։

Հայտնի պատմական կերպարներից են նաև [[Միքելանջելո|Միքելանջելո Բուոնարոտի]]ն (որ հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց), [[Լեոնարդո Դա Վինչի]]ն (որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում) [[Պյոտր Չայկովսկի]]ն, և այլք։ Այսօրվա ամենանշանավոր կերպարներից են [[Էլթոն Ջոն]]ը, [[Ռիքի Մարթին]]ը, [[Բորիս Մոյիսեև]]ը։
Անանուն մասնակից