«Ազգագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
Դեռևս XIX դարում առաջ են գալիս առաջին փորձերը բացատրելու համար, թե ինչ են նշանակում «էթնոս», «ժողովուրդ» հասկացությունները։ Առաջիններից մեկը փորձեց Ադոլֆ Բաստիանին: Նա եկավ այն եզրակացությանը, որ էթնոսի գոյության տեսակներ են ցեղը, [[ազգ]]ը, էթնիկ խմբերը՝ որպես ինքնաբավ, ինքնաստեղծ կազմավորումներ՝ ստեղծված էթնիկական [[ինքնագիտակցություն|ինքնագիտակցության]] վերարտադրման և էթնիկական միասեռ ամուսնությունների ճանապարհով <ref>Беркович, Н. А. Племя, народность, нация (социально-философское исследование): автореф. дис. д-ра филос. наук : 09.00.11 / Н.А. Беркович ; СПбГУ. - Санкт-Петербург : [б. и.], 2002. - 40 с.</ref>: Այսպիսի բացատրությունը չէր կարող բավարարել հետազոտողներին, քանի որ հաշվի չէին առնվում տարբեր գործոններ, ինչպես օրինակ՝ էթնոմշակութային և լեզվական ասիմիլացիաները։ Էվոլյուցիանիստների, ինչպես նաև [[Կառլ Մարքս|Կառլ Մարքսի]] և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ազդեցությամբ առաջ է գալիս նոր տեսություն. էթնոսները՝ որպես պատմության ընթացքում առաջացած սոցիալական խմբեր:
[[Խորհրդային Միություն]]ում նույնպես անցկացվել են հետազոտությունները «էթնոս» հասկացության բնույթի վերաբերյալ: Տեսական հիմնական դրույթներից մեկը առաջադրել է Յուլիան Բրոմլեյը՝ առանձնացնելով «էթնիկոս» հասկացությունը՝ որպես էթնոս լոկալ իմաստով և էթնոսը՝ որպես էթնոսոցիալական օրգանիզմ <ref>Бромлей Ю. К. К вопросу о сущности этноса // «Советская этнография». 1970.</ref>: Ըստ նրա՝ «էթնիկոսները և էթնոսոցիալական օրգանիզմները էթնիկական հանրույթների հիմնական տեսակներն են: Բայց դրանցով մարդկության էթնիկական կառուցվածքը չի սպառվում: Շատ էթնոսներ, հատկապես խոշորները, հաճախ իրենք են կազմված լինում, այսպես կոչված ենթաէթնոսներից կամ ազգագրական խմբերից: Այս տերմիններով ընդունված է անվանել էթնոսի այն տարածական մասերը, որոնք առանձնանում են խոսակցական լեզվի, մշակույթի, կենցաղի լոկալ առանձնահատկությամբ, ունեն իրենց ինքնաանվանումը և այսպես կոչված երկակի [[ինքնագիտակցություն]]ը: Ազգագրական խմբերը երբեմն ծագում են էթնոսի սոցիալ-կրոնական տարբերակման արդյունքում, ինչպես նաև էթնիկական տարածքի խոշոր ընդլայնման դեպքում, երբ էթնոսի գաղթող մասերն ընկնում են բնական տարբեր միջավայր, փոխազդում հարևան տարբեր էթնոսների հետ և այլն» <ref>Этнография
Учебник/Под ред. Ю.В. Бромлея и Г.Е. Маркова. М.: Высш. школа, 1982. — 320 с.</ref>
 
Էթնոգրաֆիայի հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ էթնոգրաֆիան ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեսում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները։ Էթնոգրաֆիայի մեթոդի հիմնական կարևորությունը կայանում է նրանում, որ հետազոտությունները իրականանում են հետազոտման տարածքում և անվանում են տարածքային էթնոգրաֆիական հետազոտություններ։ Տարածքային էթնոգրաֆիա – հետազոտություն է, որն իրականանում է գոյություն ունեցող ազգությունների շրջանում՝ նպատակ ունենալով հավաքելու ավանդական մշակույթի և դրանց գործունեության, ինչպես նաև կոնկրետ համակարգի սկզբնական էթնոգրաֆիկ տվյալները։ տարածքային էթնոգրաֆիկ հետազոտությունները բաժանվու են 2 տեսակի.