«Կաղամարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կակղամորթներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mastigoteuthis flammea.jpg|300px|frameless|աջից|Կաղամարներ]]
'''Կաղամարներ''', սրանք ծովային կենդանիներ են. ապրում են բաց [[ծով]]երում: Մարմինը գլանաձև է` հետին ծայրը սրացած, ունի 2 կողմնային եռանկյունաձև լողակներ: Գլխին տեղադրված է 10 շոշափուկ՝ ծծիչներով, որոնցից 8-ը կարճ են, կոնաձև (կոչում են ձեռքեր), իսկ 2-ը երկար են, ծայրերը` լայնացած (իսկական շոշափուկներ): Մարմնի երկարությունը (ձեռքերի հետ միասին) 2–7 մ է: [[Ջուր|Ջրի]] հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան նաև ազատ լողացող ձևեր (արգոնավորդներ)<ref>[http://marinespecies.org/aphia.php?p=browser&id=325342&expand=true#ct Փաստեր]</ref>:
 
Օվկիանոսների ծանծաղուտներում, առափնյա և ոչ մեծ խորություններում բնակվող կաղամարները գիշատիչներ են: Որոշ տեսակներ կատարում են հեռավոր գաղթ: Ծանծաղուտների կաղամարները կարող են հեշտությամբ փոխել գունավորումը: Խորջրյա տեսակները մուգ կարմիր երանգներով են կամ լրիվ թափանցիկ են: Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ. այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը:
Տող 7.
Կաղամարները շատ ձկների, ատամնավոր կետերի, [[թռչուններ]]ի կեր են, ունեն նաև որսարդյունագործական նշանակություն. նրանց որսում են ոչ միայն սննդի համար, այլև որպես դեղագործական արդյունաբերության հումք:
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
* Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I
 
[[Կատեգորիա:Կակղամորթներ]]