«Բազիլիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Բազիլիկ
 
No edit summary
Տող 1.
'''Բազիլիկ''', ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով(մույթաշարերով) ներքուստ բաժանված է 3 կամ 5 երկայնական մասերի` այսպես կոչված նավերի։ [[Աբսիդ]]ով վերջափակվող միջին ավելի լայն ու բարձր նավը, որ անվանում են նաև գլխավոր, լուսավորվում է կողային նավերի միաթեք տանիքներից վեր բարձրացող պատերին արված լուսամուտներից։ Բազիլիկը որպես հասարակական կառույց առաջացել է [[Հունաստան]]ում։ Այնտեղ բազիլիկը բարձր սրահ էր, որում [[բասիլևս]]ը նիստեր էր գումարում։ [[Հռոմ]]ում այն կազմակերպվել է որպես ճարտարապետական օրգանիզմ, որը գործածվել է որպես դատավարության սրահ, շուկա, [[բորսա]] և մեծ մասամբ եղել է [[ֆորում]]ի կազմում։ [[Քրիստոնեության]]ը անցման շրջանում հին բազիլիկները օգտագործվել են որպես [[համայնք]]ի ժողովատեղի։ Հայկական «բազիլիկ» կոչված [[տաճար]]ները հիմնականում երկթեք տանիքի տակ առնված թաղածածկ [[եռանավ]] սրահներ են` իրենց զարգացմամբ ինքնատիպ։ [[Հայաստան]]ում
նշանավոր են [[Քասախ]]ի, [[Տեկոր]]ի, [[Երերույք]]ի, [[Աշտարակ]]ի, [[Եղվարդ]]ի և այլ բազիլիկները։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազիլիկ» էջից