'''Փոքրագույն գործողության սկզբունք''', [[մեխանիկա]]յի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի ֆիզիկական համակարգի որոշակի դասի՝ միմյանց հետ համեմատվող հնարավոր շարժումներից իրականացվում է այն, որի դեպքում [[գործողություն (ֆիզիկա)|գործողությունը]]ը (համակարգի շարժման կարևոր բնութագրերից, ունի [[էներգիա]]յի և ժամանակի արտադրյալի չափայնություն) ստանում է փոքրագույն (ավելի ճիշտ՝ էքստրեմալ) արժեք։ Սովորաբար կիրառվում է Համիլտոն-Օստրոգրադսկու (δs=0, որտեղ δ-ն թերի վարիացիայի սիմվոլն է) կամ Մոպերտյուի-Լագրանժի (W=0, որտեղ W-ն լրիվ [[վարիացիա]]յի սիմվոլն է) տեսքով։ Փոքրագույն գործողության սկզբունքից օգտվում են մեխանիկական համակարգի շարժման հավասարումներ կազմելու և այդ շարժումների ընդհանուր հատկություններն ուսումնասիրելու համար։ Հասկացությունների համապատասխան ընդհանրացման դեպքում Փոքրագույն գործողության սկզբունքը կիրառվում է հոծ միջավայրերի [[մեխանիկա]]յում, [[էլեկտրադինամիկա]]յում, [[քվանտային մեխանիկա]]յում։