«Կուլիկամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 93.
 
[[Կատեգորիա:Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակավայրեր]]
 
 
Կլիմենտ Հարութունյան
Ջավախահայերի մասնակցությունը հայրենական մեծ պատերազմին 1941-1945թթ.
(գրքից առանձնացված է Կուլիկամցիների մասնակցությունը հայրենական մեծ պատերազմին և տեղեկությունը շատ քիչ է)
Ստալինգրադյան ճակատամարտում իր սխրագործությունով աչքի է ընկել`Գրիշա Ստեփանի Այվազյանը:
Կովկասի համար մղված ճակատամարտում (1942թ հուլիսի 25- ից 1943թ հուլիսի 9-ը) ճակատամարտում կատարած սխրանքով արչի ընկավ ` Շալիկո դանիելի Քոսյանը:
1941-1944թթ Կերչի և Ղրիմի համար մղված մարտերում հարյուր հազարավոր խորհրդային ռազմիկներ են զոհվել գերմանաֆաշիստական զաֆտիչների դեմ մղված մարտերում:Նրանց մեջ զգալի թիվ են կազմել նաև Կուլիկամցիները:
Սարգիս Համազասպի Այվազյան
Պռոշ Ավելիքի Այվազյան
Գևորգ Զավենի Գաբրիելյան
Գրիգոր Վաղինակի Գաբրիելյան
Վարազդատ Բարսեղի Ժամկոչյան
Պետրոս Հմայակի Մելքոնյան
Անդրանիկ Դիվինի Միրանյան
Վաղինակ Աբգարի Շախբեկյան
Բելոռուսյաի ազատագրմանը մասնակցել է առաջին Բելառուսական ռազմաճակատի 3-րդ բանակի 323-րդ հրաձգային դիվիզիայի 1088 հրաձգային գնդում է ծառայել գնդի հրաձիգ`կարմիր բանակային Մարտիրոս Սիմոնի Մուրադյանը(ծնվել է 1898թ. Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում):Նա կուսակցության անդամ էր,ուներ միջնակարգ կրթություն,Կարմիր բանակի շարքերն էր զորակոչվել 1941թ.ապրիլից,մարտնչել էր Արևմտյան Բրյանսկի առաջին և երկրորդ Բելոռուսական ռազմաճակատներում, հատկապես աչքի ընկել Բրյանսկ քաղաքի ազատագրման ժամանակ(Բրյանսկը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրվել է 1943թ. սեպտեմբերի 17-ին),արժանացել գերագույն գլխավոր հրամանատար Ի.Վ.Ստալինի շնորհակալությանը:Միայն 1943թ հուլիսի 23-ից մինչև հոկտեմբերի 1-ը Մարտիրոս Մուրադյանը դիվիզիայի շարքերում մարտերով հաղթահարել է 230կմ,մասնակցել շուրջ 190 բնակավայրորի,որոնց թվում նաև Բրյանսկ,Կլինցի քաղաքնրի,Բրյանսկ-2 երկաթուղային խոշոր կայարանի ազատագրմանը:Այնուհետև խիզախ հրաձիգը մասնակցել էր Բելոռուսիայի Բարանովիչի մարզի Մոլոտովի շրջանի Նովինիկի գյուղի ազատագրման մարտերին,քաջի մահով զոհվել 1944թ.հուլիսի 12-ին:
Ավետիս Դավթյանի <<Անմահ հուշամատյան>>գրքի 259 էջում կա տեղեկություն <<1899թ.Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում ծնված Մարտիրոս Սիմոնի Մարաբյանի մասին,որը զոհվել է 1944թ. հուլիսի 12-ին Բառանովի մարզի Մոլոտովի շրջանի Նովինկի գյուղում>>:
Մեզ թվում է որ 323-րդ հրաձգային դիվիզիայի 1088-րդ գնդի հրաձիգ Մարտիրոս Սիմոնի Մուրադյանը նույն ինքը Ավետիս Դավյանի նշած Մարտիրոս Սիմոնի Մարաբյանն է:Բելոռոիսիան գերմանաֆաշիստական զաֆթիչների ազատագրման մարտերում իր մատաղ կյանքը նվիրեց նաև Սերյոժա Զարմարի Երեմյանը:
Լենինգրադի պաշտպանության համար զոհվածների թվում էր Մեծո Պետրոսի Շախբեկյանը:
Լեհաստանը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրելու մարտերում զոհվեցին ավելի քան 20.000 հայ զինվորներ:Նրանց թվում էին բազմաթիվ Ախալքալաքցիներ:Կուլիկամցիներ Արմենակ Հարությունի Աջամօղլյանը,Ռուբեն և Ավետիս Արեստակի Ուզունյանները:
Հերոս տանկիստի նման զոհվեցին նաև Վաչագան Սահակի Մարաբյանը
Գեղամ Նիկողոսի Մկոյանր.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կուլիկամ» էջից