4569
edits
No edit summary |
No edit summary |
||
Հնում մտնում էր [[Փոքր Հայք]]ի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527 - 565) վարչական վերափոխությունից հետո՝ [[Երկրորդ Հայք]]ի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սեբաստիայի (Սվազի) նահանգին։
Երկարաձիգ ու հարուստ պատմություն ունի Ամասիան։ Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ժամանակներին (մ.թ.ա. IV դ.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր [[Միհրդատ Պոնտացի]]ն (մ.թ.ա. I դ.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր [[Եվդոկիա]]յի, [[Սեբաստիա]]յի ու [[Խարբերդ]]ի հետ։ [[Ստրաբոն]]ը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ
== Բնակչություն ==
19-րդ դարի 70-ական թվականներին քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ<ref>«Արաքս», Պետերբուրգ, 1890, գիրք 2, էջ 17:</ref>: 20-րդ դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35%-ը կազմում էին հայերը: Այստեղի հայերը երկու անգամ՝ [[1895]]-[[1896]]թթ. և [[1915]]թ. ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման: 1895-1896թթ. կոտորածների ժամանակ զոհ գնացին ավելի քան 1000 հայեր, իսկ մնացածը [[Մեծ եղեռն]]ի ժամանակ տեղահան եղան և ցրիվ եկան տարբեր կողմեր: Ըստ [[1929]] թվականի վիճակագրական տվյալների, Ամասիայում կային միայն 400 հայ բնակիչ, իսկ [[1971]] թվականին՝ 300:
== Տնտեսություն ==
== Աղբյուրներ ==
* Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան: «Հայաստան», էջ 35-39։
{{Ամասիա նահանգի վարչական բաժանում}}
|
edits