«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական)
[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
 
[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել ([[1944]] թվականի [[հոկտեմբեր]] - [[1945]] թվականի [[սեպտեմբեր]])։
 
1942-ին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[http://1.bp.blogspot.com/-yHrlpStdvFg/U1XmZhO29XI/AAAAAAAAFSc/0df81oUiXn4/s1600/congressional+record1.jpg Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945]:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել ([[1944]] թվականի [[հոկտեմբեր]] - [[1945]] թվականի [[սեպտեմբեր]])։
 
Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։
Անանուն մասնակից