«Ծիծաղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-T0425-0005, Grevesmühlen, Bekleidungswerk, Wettbewerb.jpg|300px|մինի|աջից|Ծիծաղ]]'''Ծիծաղ''', մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ [[ձայն]]եր և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ: Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ)կամ հոգեկան խանգարման հատկանիշ լինել: Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է: Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև: Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ:
== Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիա ==
Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները: Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով: Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է: Այս անկախ ծիծաղին մասնակցում են տեսաթումբը (thalamus), ենթատեսաթումբը (hypothalamus), ստորին տեսաթումբը(subthalamus) և նշաձև կորիզը (nucleus amygdaloideum): Ծիծաղի երկրորդ ձևը, որը կարելի է համարել ծիծաղի իմիտացիա, գիտակցված ծիծաղն է, որի համար պատասխանատու է [[գլխուղեղ]]ի ճակատային կեղևը: [[Հումոր]]ի ընկալումը ևս կապված է ճակատային կեղևի ձախ հատվածի ակտիվացման հետ:[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-T0425-0005, Grevesmühlen, Bekleidungswerk, Wettbewerb.jpg|300px|մինի|ձախից|Ծիծաղ]]
 
Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները սերտորեն փոխկապակցված են [[խոսք]]ի և ձայնային ապարատի կենտրոնների հետ: Նյարդահոգեբան Սերենս Դիկոնը նշում է, որ երբ գրգռվում են ծիծաղի կենտրոնները արգելակվում է խոսքի կենտրոնը: Իր կառուցվածքով, բովանդակությամբ և հնչողությամբ ծիծաղը խիստ տարբերվում է խոսքից: Ծիծաղի ընթացքում իսպառ բացակայում է արտասանությունը: Ձայնային վերլուծությունները ցույց են տվել, որ ծիծաղը կազմված է չեզոք հնչյուններից և չի պարունակում բաղաձայն ու ձայնավոր հնչյուններ<ref> Wild B. Rodden F. A. Grodd W. Ruch W. Neural correlates of laughter and humour// Brain. 2003, Vol. 126, p. 2121-2138.</ref>:
830

edits