«Ծիծաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ծիծաղ''', մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ [[ձայն]]եր և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ: Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ)կամ հոգեկան խանգարման հատկանիշ լինել: Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է: Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև: Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ:
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-T0425-0005, Grevesmühlen, Bekleidungswerk, Wettbewerb.jpg|300px|մինի|ձախից|Ծիծաղ]]
== Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիա ==
Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները: Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով: Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է: Այս անկախ ծիծաղին մասնակցում են տեսաթումբը (thalamus), ենթատեսաթումբը (hypothalamus), ստորին տեսաթումբը(subthalamus) և նշաձև կորիզը (nucleus amygdaloideum): Ծիծաղի երկրորդ ձևը, որը կարելի է համարել ծիծաղի իմիտացիա, գիտակցված ծիծաղն է, որի համար պատասխանատու է [[գլխուղեղ]]ի ճակատային կեղևը: [[Հումոր]]ի ընկալումը ևս կապված է ճակատային կեղևի ձախ հատվածի ակտիվացման հետ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծիծաղ» էջից