Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 12 725 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Անկախ նրանից, թե մարդն ինչպես է իրեն դրսևորում, նա մշակույթի կողմից սահմանված որոշակի դեր է խաղում: Իր բնածին հատկանիշները մարդը սահմանում է որպես խաղի հատկանիշ, ինչպես դերասանը սահմանում է իր բեմական հագուստը, դիմահարդարումը, դեկորացիաները, սակայն մարդը սխալվում է: Բեմական հագուստ, դիմահարդարում, դեկորացիաներ և այլն, սրանք մշակույթի սեփականությունն են, իսկ ահա հույզերը և բնածին արտահայտիչ զգացումները` ուրիշ առանձնահատկություն ունեն: Սրանք ոչ միայն նշաններ են, սիմվոլներ, գաղափարական մետաֆորաներ: Նրանք ունեն իրենց սեփական էությունը, սեփական կյանքը: Եվ միայն նրանց մշակութային, մասնավորապես` կրոնական մասից դեպի գոյաբանականը տեղափոխվելիս ենք գտնում այն հարցի պատասխանը, թե ինչու է ծիծաղը իրենից ներկայացնում հսկայական առեղծված, լացը՝ ոչ <ref> Козницев А.Г. Феномен «смех-плач»: о различии сходного, Санкт-Петербург, 2010</ref>:
=== Հոգեբանական մոտեցում ===
Ուրախությունը հրճվանքի համակեցությունն է ծիծաղի հետ: Սակայն, արդյո՞ք, մարդը չի կարող ուրախանալ առանց ծիծաղելու: Եվ արդյ՞ոք ծիծաղն արտահայտում է միան ուրախություն. ուրախությունն այստեղ երկրորդական է:
 
Հետաքրքրական է Ուիլյամ Ջեյմսի մոտեցումը հույզերի մարմնական դրսևորումների վերաբերյալ. նա տեղափոխել է պատճառը և հետևանքը՝ նշելով, որ առաջնային է հենց «արտահայտչականությունը» (միմիկան), իսկ այն, որը համարվում էր «արտահայտվող»` հույզերը, ընդամենը հոգեբանական արձագանքներ են, միմիկայի արտացոլման հետ ոչ մի նշանակություն չունեն: Եթե այսպես է, ապա հույզերի արտահայտման հարցը մղվում է երկրորդ պլան. («ոչ թե դեմքն է հոգու հայելին, այլ հոգին է դեմքի հայելին»): Ըստ Ջեյմսի՝ հույզերի հետազոտման գլխավոր խնդիրը պետք է կայանա նախ և առաջ դրանց պատճառները գտնելու մեջ, որոնցով էլ որոշակի ազդակներ առաջացնում են մարմանական ռեակցիաներ:
 
Ընդանուր առմամբ, այդպիսի մոտեցումը դժգոհություն չի առաջացնում: Փոխադարձ կապ կա ուղեղի գործունեության և միմիկայի միջև: Մի կողմից այստեղից հետևում է, որ երկու տարբերակն էլ հնարավոր է` դեմքը` հոգու հայելի, հոգին` դեմքի: Մի կողմից էլ պարզ է, որ «արտահայտիչ շարժումները» իրենց բնույթով բնազդային սոցիալական ազդանշաններ են, մյուս կողմից էլ՝ որ մարդու հոգեկան կյանքը անչափ հարուստ է, քան [[կենդանի]]ներինը, և ավելի բարձր մակարդակի է` լեզվական, ոչ թե բնազդային <ref>Джемс У. Психология, М.: Педагогока, 1991. С. 332-351</ref>:
=== Վարքաբանական (էթոլոգիական) մոտեցում ===
Ծիծաղի ուսումնասիրման այս մոտեցումը մատնացույց է անում ծիծաղի նմանությունը կենդանիների շարժողական ակտիվության հետ: Այս տերմինով էլ վարքաբանները նշում են վարքի ոչ ադեկվատ ռեակցիաները, որոնք կոնֆլիկտերի շարժառիթներով են առաջանում <ref name="Կոզ">Козинцев А.Г. Человек и смех, Санкт-Петерург, Алтейа, 2007.</ref>
 
Սովորական, նորմալ պայմաններում մարդկանց ծիծաղը չափազանց կարծրատիպային է և վարակիչ: Այդ գծերը բնորոշ են բնազդներին, որոնք ունեն ազդանշանային գործառույթ, որոնք էթոլոգիայում կոչվում են սոցիալական ռելիզեր (releaser): <ref>http://psychology.academic.ru/7025/%D0%A0%D0%95%D0%9B%D0%98%D0%97%D0%95%D0%A0 [[Большой психологический словарь. — М.: Прайм-ЕВРОЗНАК. Под ред. Б.Г. Мещерякова, акад. В.П. Зинченко. 2003.]]</ref> Ծիծաղն, ռելիզեր է, որը ունի հանդարտացման գործառույթ և հայտնվել է ծիսականացման ճանապարհով` ագրեսիվ [[ռեֆլեքս]]ի հիմքի վրա: Կենդանական աշխարհում լայն տարածում ունի սպառնալիքը ողջունելի դարձնելու երևույթը, որը բազմաթիվ զուգահեռներ ունի մարդկային հասարակությունում: Թաքնված իմաստ ունի այդ վարքը: Իրոք, էթոլոգիական փաստերը վկայում են, որ ծիծաղի էվոլյուցիոն նախնին եղել է, այսպես կոչված, թույլ կիսաբաց բերանի դիսպլեյը այլ կեպ ասած` «խաղադեմք»` ծիսականացված խայթ [[կապիկ]]ների կողմից կիրառվող խաղային ագրեսիայի ժամանակ: Այդ ազդանշանով կապիկը իր խաղընկերոջը հասկացնում է, որ լուրջ չէ իր հարձակումը: Հավանական է, որ հենց այստեղից է ծագում խուտուտի երևույթը:
 
Ինչպես հաճախ պնդում են, խուտուտը «հաճելի խթանում» չէ, այլ` խաղային ագրեսիա: Կապիկները գիտեն, որ «խաղային դեմքը» սոցիալական ռելիզոր է: Դրա համար էլ նրանք իրենց բերանը ձեռքով ծածկում են, երբ չեն ցանկանում այլևս խաղալ: Մարդկային ծիծաղն էլ է չափազանց սոցիալական և, շատ դեպքերում, գործում է ինչպես խաղային ազդանշան: Մարդիկ, ի տարբերություն կապիկների, ընդունակ են հսկել իրենց միմիկան և ծիծաղել «շինծու» ծիծաղով, սակայն նորմայում մարդկային ծիծաղը ակամայից է և ոչ պակաս ինստինկտիվ, քան կապիկների «ծիծաղը»: Ինքն իրենով ծիծաղը վարակիչ է նույնիսկ առանց հումորի: Բացի այդ ապացուցված է, որ հումորը և ծիծաղը հասարակության մեջ գործում են որպես «մեղմացնող երևույթ»` նվազեցնելով ագրեսիայի և թշնամանքի մակարդակը վերաձևավորելով կոնֆլիկտային իրավիճակը` խաղայինի: Ելնելով էթոլոգիական փաստերից, թվում է, թե ծիծաղի առաջնային ֆունկցիան կայանում է ագրեսիայի կանխման մեջ: Բայց կապիկների համար ներխմբային ագրեսիայի խնդիրը ոչ պակաս կարևոր է, քան մարդկանց մոտ: Ստացվում է, որ ծիծաղը միայն մարդկային որակ չէ, կապիկների մոտ ևս գտնում ենք դրա սաղմերը:
 
Շատ տեսաբաններ նշում են, որ մարդանման կապիկներին բնորոշ են հումորի նախադրյալներ, որոնք դրսևորման որոշ պայմաններում առաջանում է հումորը: Այդպիսի գլխավոր պայմաններից է կապիկների կողմից մարդկային սիմվոլիկ հաղորդակցության յուրացումը: Հարկ է նկատել, որ հենց ազատազրկումն է կապիկների մոտ արթնացնում այն վարքը, որ բացակայում է բնությունում: Մասնավորապես վանդակում [[շիմպանզե]]ների մոտ` առանց վարժեցնոլու երբեմն ի հայտ են գալիս կոպիտ, պրակտիկ հումորի նշաններ: Մարդկանց կողմից արգելնքները բերում են նրան, որ խախտվում են խաղի ձևով վարքը, որը չափազանց նման է մարդկային հասարակության մի քանի՝ ոչ պակաս կոպիտ, ծիծաղելի տոնական [[ավանդույթ]]ներին <ref name="Կոզ"></ref>:
 
Չնայած նրան, որ տասնյակ տեսաբաններ փորձել են բացատրել հումորի իմաստը, այս երևույթը մնում է բավական առեղծվածային: Հավանաբար, դրա ավելի խորը ակունքներին է վերաբերում արդեն հիշատակված հնագույն տոնական ավանդույթները, որը դասվում է «հակառակ վարքին»: Արտասահմանյան վարքաբանները նման երևույթներն անվանում են «սիմվոլիկ ինվերսիա», իսկ ռուսական դպրոցի մշակութաբանները` անվանում են «հակավարք»: Կիրառվում են նաև ուրիշ անվանումներ` «պարոդիաներ», «կարնավալիզացիա»: Հակավարքային տոների ժամանակ խստագույն արգելքները խախտվում էին համընդհանուր ուրախ ծիծաղի նեքրո: Դրանց հիմնական ֆունկցիան կայանում էր, հավանաբար, հոգեկան լարվածություններից բեռնաթափման մեջ <ref> Абрамян Л. Беседы у дерева, М. 2005</ref>: Մյուս իմասն էլ այն է, թե մարդիկ միմյանց ներկայացնում էին «ինչպես է պետք» կամ «ինչպես պետք չէ» ` այդպիսով պահպանում էին հասարակական կարգը: Կամ, ինչպես նշում է [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը, տոնակատարությունը թույլատրելիի, ավելին` պարտադիրի է արգելվածի հանդիսավոր խախտումը: <ref> Фрейд З. Тотем и табу. М. 1997, с. 412</ref>
 
Ընդհանրապես արխայիկ գիտակցությունը «խուսափում է» ամեն վերացականից և ձգտում է կոնկրետության: Հատկապես սխալ վարքը պետք է ոչ միայն ժխտվեր, այլ պետք է ցուցադրվեր գոնե դիտավորյալ, որը ստեղծում էր [[դրդապատճառ]]ների կոնֆլիկտ, որը փոփոխված ակտիվության, այսինքն` ծիծաղի ազատ արձակման նախադրյալ է: Հակավարքային ծիսակատարությունների համընկնումը տարբեր [[ազգ]]երի մոտ առաջացել է մարդու [[հոգեկան]]ի ընդհանուր օրինաչափություններով, ինչպես օրինակ` եվրոպական պարահանդեսը, [[բարեկենդան]]ը: Անհատական մակարդակով հակավարքը ցուցադրվում է ծիսական [[ծաղրածու]]ներով, որոնց դերը հասարակությունում հակասական է: Նրանք ընկալվում էին որպես գերբնական էակներ: Համապատասխանաբար առաջացնում են և ծիծաղ, և [[վախ]]:
=== Փիլիսոփայական մոտեցում ===
Ծիծաղի, համապատասխանաբար հումորի, մշակութային բովանդակության վերլուծությանն անդրադարձել են շատ փիլիսոփաներ: Տարբերելով կատակերգականը և ողբերգակը` [[Արիստոտել]]ը նշել է, որ կատակերգությունը ձգտում է պատկերել վատ մարդկանց, իսկ [[ողբերգություն]]ը` հակառակը: Նա նշում է, որ կատակերգությունը վատ մարդկանց կրկնօրինակումն է, քանի որ ծիծաղելին բացասական վարքի մասն է կազմում` ծիծաղելին սխալմունք է և տգեղություն, որ ոչ ոքի ցավ չի պատճառում: Ըստ [[Թոմաս Հոբս]]ի, ով «գերազանցության տեսության» հեղինակն է, համարում էր, որ ծամածռությունները, որոնք անվանվում են ծիծաղ, ոչ թե չարի դեմ տարած հաղթանակի վեհությունն են արտահայտում, այլ մարդկության էգոիստական և փառասիրության հպարտությունը: Բացասականի նկատմամբ հաղթանակը նշանակում է, որ միայն մարդկային հաճույքի համար են գրվում կարակերգությունները: Ծիծաղելու համար անհրաժեշտ է անցնել մետամակարդակի և եզրակացություն անել, ոչ թե նկարագրվածը, այլ պատմվածքի բուն բնույթը: Գրվածքը հասկանալու և ծիծաղելու համար չի պահանջվում հումորի զգացում <ref>Гоббс Т. Человческая природа, М. 1989, с. 507-514</ref>:
 
Ծիծաղի ուսումնասիրությանն անդրադարձել է նաև [[Էմանուել Կանտ]]ը: Կանտը նշում է, որ ծիծաղի պատճառ կարող է ծառայել մտքի պատկերացումների խաղը, որի միջոցով ոչինչ չի իմաստավորվում և այդ խաղից ստացած հաճույքը կարող է հասցնել [[աֆեկտ]]ի: Ծիծաղը, ըստ նրա, աֆեկտ է, որն առաջանում է հանկարծակի` ոչնչի լարված սպասումից: Ծիծաղող մարդը հրաժարվում է զգացողությունից, գնահատականներից, մոռանում է ինչ-որ բանի նկատմամբ վերաբերմունքի մասին: Ծիծաղը ինչպես և մահը արդարացիորեն համարվում են մեծագույն հավասարիչ: Կոմիկ «դեգրադացիան» վերադարձնում է մարդուն զարգացման ստորին մակարդակի, այնպես որ մարդը դադարում է տարբերել լավը վատից, ողջամտությունը անմտությունից, գեղեցիկը տգեղից և այլն: Եթե օբյեկտը մեզանից ինչ որ չափով բարձր է, մենք մտովի այն իջեցնում ենք ծիծաղով, որի արդյունքում իջնում ենք ինքներս <ref> Кант. И. Критика способности суждения. М. 1994. С. 68.</ref>:
 
Կանտը հրաժարվում է «կատակերգական» և «ծիծաղելի» հասկացություններից. նա խոսում է միայն ծիծաղի առիթի մասին: Երբեք ծիծաղը ուղղված չի եղել ինչ-որ մեկի դեմ: Արտաքին աշխարհում դրա համար կան միայն առիթներ: Իրական և միակ պատճառը միշտ մեզանում է: Ծիծաղը չի բավարարվում ձևի և միջոցի դերով, ծիծաղը ձգտում է դառնալ բովանդակություն և [[նպատակ]]` անջատելով և դուրս մղելով ցանկացած լրջություն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա: Ծիծաղ]]
[[Կատեգորիա: Ռեֆլեքսներ]]
830

edits