«Դմանիսի հոմինոիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
=== Գտածոյի նկարագիրը ===
Դմանիսում հնագիտական հետազոտությունները ղեկավարող Դավիդ Լորդկիպանիձեն և իր աշխատակիցները նկարագրել են չորս գանգ, որոնց տերերի ուղեղները կրկնակի զիջում էին չափերով (600—680 սմ³) ժամանակակից մարդու ուղեղին։ 1991-2007 թվականների Դմանիսի գտածոները մեկ մանկահասակի և երեք տարեցի են պատկանում (այժմ գտնվել է ևս մեկը, որը դեռևս չի նկարագրված գիտական հոդվածներում)։ Ուշագրավ է անատամ տղամարդու գանքը, որի ատամնախորշերը լցվել են ոսկրանյութով։ Նրա տարիքը դժվար է որոշել։ Ըստ Լորդկիպանիձեի, նա մոտ քառասուն տարեկան է, իսկ որ ատամնախորշերը լցվել են, նշանակում է, որ նա ատամները թափելուց հետո ապրել է ևս մեկ-երկու տարի։ Հավանաբար նրա մասին հոգացել են ցեղակիցները, քանի որ այդ ժամանակ ծամել չկարողանալով նա չէր ապրի։ Եթե հնագետի վարկածը ճիշտ է, ապա դմանիսի հոմինոիդները զարգացման վաղ շրջանում ապրող մարդկանց ոչ բնորոշ կարեկցանքի զգացմունք են ունեցել<ref name = "ref_1">[http://antropogenez.ru/fossil/126/ Антропогенез.ру]</ref>։ Նման բան կարելի է գտնել միայն սառցե դարաշրջանում Եվրոպայում ապրող նեանդերթալյան մարդկանց մոտ։ Դմանիսի հետազոտական խմբի անդամ՝ մարդաբան Ֆիլիպ Ռայթմայերի կարծիքով, սա կարող է հարաբերությունների ավելի բարձր աստիճանի անցման նշան լինել, որը ենթադրում է գործողությունների պլանավորման հնարավորություն և ուրիշի հետ ուտելիք կիսելը։
 
Գտածոների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ դմանիսի հոմինոիդները ունեցել է 145—166 ցմ հասակ, և 40—50 կգ քաշ<ref name="Art1"/>։
 
Դատելով ոսկորների ձևից և համաչափությունից դմանիսի հոմինոիդների ոտքերը հիշեցնում են բանական մարդու ոտքերը, չհաշված որոշ պարզ գծեր։ Ոտքերի երկարությունը համեմատական է էրեկտրուսների և ժամանակակից մարդկանց ոտքերին, և նկատելի երկար են ավստալոպիտեկների ոտքերից։ Ըստ երևույթին դմանիսի հոմինոիդները լավ վազում էին և կարող էին անցնել երկար տարածություններ։ Դրա մասին վկայում է նրանց ողնաշարի կառուցվածքը։ Նրանց ձեռքերը հիշեցնում էին ավստալոպիտեկների ձեռքերը, որը առանփնապես աչքի է ընկնում ուսահոդի կառուցվածքից։ Այս պահով դմանիսի հոմինոիդների ուսահոդը հիշեցնում է ֆլորեսյան մարդկանց ուսահոդը։ Էնցեֆալիզացիայի գործակցով հոմինոիդները մոտ են հաբիիսներին քան էրեկտուսներին, բայց ողնաշարի կառուցվածքով նրանք նման են վերջիններին։ Գանգերի արական և իգական տերերի չափերի ոչ էական տարբերությունը նույնպես նշում է Homo erectus-ի և և բանական մարդու հետ հարազատությունը։
 
== Արտաքին հղումներ ==