«Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական, ձևաչափ)
{{Արևմտահայերեն| Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը Եւ Հայաստանը }}
[[Պատկեր:Lenin CL Colour.jpg|մինի|Բոլշեվիկյան կուսակցության ղեկավարը՝ Վլադիմիր Լենինը]]
[[1917]] թվականի [[հոկտեմբերի 24]]-[[հոկտեմբերի 25|25]]-ին (նոր տոմարով՝ [[նոյեմբերի 7]]-[[նոյեմբերի 8|8]]-ին) [[բոլշևիկյան կուսակցություն]]ը՝ [[Վլադիմիր Լենին]]ի ղեկավարությամբ, զինված ապստամբության միջոցով [[Պետրոգրադ]]ում տապալել է ժամանակավոր կառավարությունը։ Խորհուրդների (սովետ) 2-րդ համառուսաստանյան համագումարում ստեղծվել է ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ժողկոմխորհ)՝ Վ. Լենինի նախագահությամբ, որն ստացել է երկիրը կառավարելու լիազորություններ՝ մինչև Սահմանադիր ժողովի հրավիրումը։