«Փոքր խոյադելֆին»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{taxobox | image file = False killer whale 890002 cropped 2.jpg | image title = | image descr = | image size = 300px | regnum = Կ...»:)
 
No edit summary
 
Յուրաքանչյուր ծնոտի կողմում կան 8-ից 11 ատամներ: Ատամները փոքր են և սուր: Նրանց ատամները ունեն նույն երկարությունը, ինչ որ խոյադելֆինները: Էգերի գանգի երկարությունը հասնում է 55-59 սմ-ի, իսկ արուներինը` 58-65 սմ-ի: Ողնաշարը կազմված է 47-ից 52 ողերից` 7 պարանոցային, 10 կրծքային, 11 գոտկային և 20-23 պոչային: Սրբանային ողերը բացակայում են:
 
== Վարք ==
Փոքր խոյադելֆինները ապրում են արևադարձային բարեխառն կլիմայական գոտիների ծովերում: Երբեմն նրանք լողում են ծովերի ծանծաղուտներում, սակայն նրանք հիմնականում լողում են մեծ խորություններում:
 
Նրանք ապրում են խմբերով: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել մինչև մի քանի հարյուր փոքր խոյադելֆին: Միջին հաշվով, նրանց թիվը տատանվում է 10-ից 30 առանձնյակներ: Նրանք սիրում են շրջել խմբերով և տարվա ընթացքում շրջագայել տարբեր ծովերում: Տարվա ընթացքում սովորաբար լինում են Շոտլանդիայում, Շրի Լանկայում, Զանզիբարում և Մեծ Բրիտանիայի երկայնքով:
40 490

edits