չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2) oգտվելով ԱՎԲ) |
չNo edit summary |
||
|Կորուստներ2 = մոտ 20,000
}}
'''Մանազկերտի ճակատամարտ 1071''', վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, [[Մանազկերտ]]ի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները՝ տարածվեց արևելք։ Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումները Հայաստանի]] և [[Բյուզանդիա]]յի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070-ին սելջուկները գրավում են Մանազկերտը։ [[1071]]-ի գարնանը Բյուզանդիայի կայսր [[Ռոմանոս IV]] անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։ Օգոստոսօ 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում։ Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին։ Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ։ Նրանց մեծ մասը դիմում է փախուստի։ Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին [[Միքայել
Դրա փոխարեն [[Արիստակես Լաստիվերցի]]ն հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար
Համադրելով այս տեղեկությունները՝ կարելի կարծել, որ հայերի մի մասը հնարավոր է տարբեր պատճառներով լքել է ճակատամարտի դաշտը, բայց նրանց մեծ մասը կռվել է մինչև վերջ և նահանջել միայն ընդհանուր ուժերի հետ։ Ընդ որում փախուստի դիմած հայերի թիվը անհամեմատ փոքր է եղել ու որևէ կերպ չի ազդել բյուզանդական բանակի պարտության վրա։
|