«Ֆրանսիական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (3), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[image:HBalzac.jpg|մինի|աջից|200px|Օնորե դը Բալզակ]]
[[image:CharlesHugo.jpg|մինի|աջից|200px|Վիկտոր Հյուգո]]
[[image:Alexandre_Dumas_NadarAlexandre Dumas Nadar.jpg|մինի|աջից|200px|Ալեքսանդր Դյումա]]
[[image:Portrait_AragonPortrait Aragon.jpg|մինի|աջից|200px|Լուի Արագոն]]
'''Ֆրանսիական գրականագիտության''' ակունքները հասնում են [[16-րդ դար]] (ժ․ Դյու Բելլե, Պ․ Ռոնսար)։ [[17-րդ դար]]ի գրականության վերաբերյալ գիտության ձևավորման մեջ մեծ ավանդ են ներդրել Ֆ․ Մալերբը, Գ․ դը Բալզակը և Ն․ Բուալոն, որը «Քերթողական արվեստ»-ում ([[1674]]) տվեց [[կլասիցիզմ]]ի տեսության ձևակերպումը։
 
== Գրականության հին և միջին շրջան ==
[[Գրականություն|Գրականության]] նկատմամբ հայացքների էվոլյուցիայի համար էական եղավ մի կողմից «հների ու նորերի վերաբերյալ վեճը» [[17-րդ դար]]ի վերջին՝ հին Գրականության անսասան հեղինակությունը պաշտպանող Բուալոյի և մյուս կողմից, ժամանակակից գրողներին նոր ժամանակի պահանջներով կողմնորոշվելու իրավունք վերապահող Շ․ Պերրոյի ([[1628]]–[[1703]]) ու Ֆոնտենելի միջև։ [[Լուսավորության դարաշրջան]]ում [[կլասիցիզմ]]ի դեմ պայքարը դարձավ ռոմանտիկների գեղագիտության ծրագրի հիմնական կետը։ ժ․ դը Ստալը առաջին անգամ ձևակերպեց Գրականության սոցիալ–պատմական պայմանավորվածության սկզբունքը։ [[Ստենդալ]]ի («Ռասինը և Շեքս– պիրը», [[1823]]–[[1825 թվական]]ներ) և Վ․ Հյուգոյի աշխատություններում հետագա զարգացում ստացան հակակլասիցիստ դրույթները։ Շ․ Օ․ Սենտ–Բյովը դարձավ գրականագիտության մեջ, այսպես կոչված, կենսագրական մեթոդի նախահայրը, այդ մեթոդի համաձայն, գրողի ստեղծագործությունը մեկնաբանվում էր որպես իր ներաշխարհի արտահայտություն։
 
== Գրականության նոր շրջափուլը ==
=== 19-րդ դար ===
 
Սենտ–Բյովի սուբյեկտիվիզմը փորձեց հաղթահարել Տ․ Տենը ([[1828]]–[[1893 թվական]]), որը գրականագիտության մեջ ստեղծեց կուչտուր–ուցատմական դպրոց։ Սակայն այս տեսակետն ի վիճակի չեղավ բացատրելու գրականության տարբեր ուղղությունների հայտնվելը նույն դարաշրջանում։ Այս թերությունը փորձեց վերացնել Ֆ․ Բրյունետիերը ([[1849]]–[[1906 թվական]]), Գրականության զարգացումը բացատրելով ստեղծագործական մեթոդների փոխազդեցությամբ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիայում կուլտուր–պատմական դպրոցի ավանդույթները զարգացրին է․ Ֆագեն ([[1847]]-[[1916]]) և Գ․ Լանսոնը (1857-1934)։ Գրականագիտության մեջ Տենի ուղղությանը իրեն հակադրել է իմպրեսիոնիստ, քննադատությունը՝ հանձին Ա․ Ֆրանսի, ժ․ Լեմետրի, Ռ․ դը Գուրմոնի։ Գիտությունը գեղարվեստ, ստեղծագործության վերաճելու ցայտուն օրինակ են տալիս Ապրուստի որոշ աշխատանքներ («Ընդդեմ Սենտ– Բյովի», հրտ․ 1954)։ [[Ֆրանսիա]]յում մարքսիստական գրականագիտության սկզբնավորումը կապված է [[19-րդ դար]]ի վերջին Պ․ Լաֆարգի ([[1842]]-[[1911 թվական]]) «Ռոմանտիզմի ծագումը» ([[1885]]–[[1896 թվական]]) աշխատության երևան գալու հետ։ [[20-րդ դար]]ի ֆրանսիական գրականագիտության վրա էական ազդեցություն գործեցին Ա․ Բերգսոնի ([[1859]]-[[1941]]) ինտուիտիվիստական գաղափարները, որ առավել հետևողականորեն զարգացրեց Ա․ Տիբոդեն։ Բերգսոնի գաղափարների դեմ աբստրակտ ռացիոնալիզմի դիրքերից կոչվել է ժ․ Բենդան ([[1867]]-[[1956]])։
 
== Այլ մշակույթների ազդեցությունը ==
Պատմականության սկզբունքներին հավատարմությունը պահպանել են Ռ․ Լայուն ([[1889]]–[[1960]]), Լ․ Կազամիանը, Պ․ Վ․ վան Տիգեմը։ Ֆրանսիական առաջադիմական գրականագիտության զարգացման մեջ 30-ական թվականների վերջերին կարևոր դեր խաղացին մարքսիստ գրականագետներ Պ․ Կուտուրյեն, ժ․ Ռ․ Բլոկը, Լ․ Արագոնը։ Ետպատերազմյան բուրժուական գրականագիտության մեջ հայտնի են Ռ․ Ալբերեսը (ծնված`ծնված՝ [[1921]]), Պ․ Բուադեֆրը (ծնված`ծնված՝ [[1926]]), Գ․ Պիկոնը (ծնված`ծնված՝ [[1915]]), Պ․ Սիմոնը ([[1903]]-[[1970]]), որոնք Գրականության պատմությունը դիտում են [[Իմաստասիրություն|իմաստասիրության]] ([[փիլիսոփայություն]]) պրիզմայի միջով։ [[14-րդ դար]]ի [[ճարտարապետություն]]ը և [[կերպարվեստ]]ը [[Ֆրանսիա]]յի տարածքում հայտնաբերված [[արվեստ]]ի հնագույն նմուշներից են [[պալեոլիթ]]յան բազմագույն երփնագիր (Լասկո քարայր, Ֆոն դը Գոմ) և քանդակային (Լա Մադլեն, Տյուկ դը Օդուբեր) կենդանապատկերները, [[նեոլիթ]]ի և բրոնզի դարաշրջանների [[մեզոլիթ]]յան կառույցները (Կառնակ)։ [[Երկաթի դար]]աշրջանը ներկայանում է Հաչշտատյան մշակույթով, Լատենյան մշակույթով։ Կելտերի մշակույթը կազմավորվել է [[Ֆրանսիա]]յի հարավում մ․թ․ա․ 4-րդ դարում առաջացած հունական գաղութների, անուհետև՝ անտիկ Հռոմի ազդեցության ներքո քարաշեն տաճարներ, ջրանցույցներ ([[Նիմ]]), թատրոններ ([[Օրանժ]]), հաղթակամարներ, դամբարաններ (Սեն Ռեմի), սարկոֆագներ, շիրմաքանդակներ, խճանկարներ և այլն։
 
== Արվեստի պատմություն և գրականագիտություն ==
[[5-րդ դար]]ից, բարբարոսական պետությունների գոյացման հետ, կազմավորվել է միջնադարյան արվեստը։ [[8]]-[[9-րդ դար]]երի «Կարոլինգյան վերածննդի» ավանդույթները հիմք են հանդիսացել [[10]]–[[12-րդ դար]]երի ռոմանական ոճի կազմավորմանը։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվել է ֆրանսիական միջնադարյան քաղաքը, անկանոն կառուցապատում, նեղ փողոցներ՝ 2–3-հարկանի տներով (Կլյունիի տները, մոտ [[12-րդ դար]])։ Պաշտամունքային ճարտարապետության անխախտելիորեն կապված էր մոնումենտալ արձանագործությունը, քարի քանդակազարդումը։ [[Գեղանկարչություն|Գեղանկարչության]]ը հատուկ էր պայմանական, հարթային պատկերումը, կերպարների դրամատիկ արտահայտչականությունը։ Ոսկերչական իրերը, «Լիմոժի արծնապակուց» կերտվածքները, գործվածքներն ու ասեղնագործությունն աչքի են ընկնում զարդերի ցայտուն ոճավորմամբ և «բարբարոսական» շքեղությամբ։ [[12-րդ դար]]ում Հյուսիսային [[Ֆրանսիա]]յի քաղաքներում ծնունդ է առել գոթական ոճը։ Այդ ժամանակաշրջանում աճել, վերակառուցվել և ամրացվել են գոյություն ունեցող քաղաքները, ստեղծվել են նորերը, սովորաբար՝ կանոնավոր հատակագծային հիմքով, փողոցների ուղղանկյուն ցանցով, շատ խիտ կառուցւսպատմամբ, տաճարային և շուկայի պարփակ հրապարակներով։
 
{{ՀՍՀ}}