«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 8.
| վախճանի վայրը = [[Բեյրութ]]
}}
'''Վահան Մեսրոպի Փափազյան''' (''Կոմս'', ''Բժիշկ'') (1876-1973 թթ.) հայ ազատագրական շարժման հայտնի առաջնորդներից և [[ՀՅԴ]] ականավոր ներկայացուցիչ։
 
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թ.թվականին [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում։ Ինը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը։ Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա։ Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է։ Նրա եղբայրներից է գրող [[Վրթանես Փափազյան]]ը։ 1893 թ.թվականին Թիֆլիսից[[Թիֆլիս]]ից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]։ Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը։ Շուտով հարում է [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցությանը]], սակայն [[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին [[Նոր Նախիջևան]] է վերադառնում կուսակցականապես դավանափոխված։ 1902 թ.թվականին գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]։ Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Արտաշես Հովսեփյան]]ին՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին։ Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]։ Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը։
 
Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են «բժիշկ» մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»։ Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան։ 1903 թ.թվականին նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ։
 
=== 1908-1912 թթ., Վահան Փափազյանը Օսմանյան խորհրդարանի պատգամավոր (1908-1912) ===
Գաղափարական սրվածությունը հայկական երեք կուսակցությունների միջև չափազանց սրված էր։ Հայերի անմիաբանությունից օգտվում էր թուրք իշխանությունը, որը սակայն հիմնական ուժերը կենտրոնացրել էր [[Սասուն]]ում, որտեղ 1904 թ.թվականին սկզբին սկսած ինքնապաշտպանությունը տևեց մինչև մայիսի կեսերը։ [[Աղթամար]] նահանջած հերոսներին [[Անդրանիկ Օզանյան]], [[Գևորգ Չաուշ]], [[Սեպուհ]], [[Սմբատ]] տեսակցում են Վահանն ու Իշխանը։
 
Մինչ Աղթամարի դեպքերը Կոմսը նախաձեռնում է Վանի բանտում պահվող նախ 101 տարվա ազատազրկման, ապա մահապատժի դատապարտված [[Վարդգես]]ի փախուստի գործը. պետք էր մինչև բանտախուց գետնուղի ական փորել, ինչպես ինքն է նշում, շուրջ 50 մետրից 45-ը արդեն պատրաստ էր, երբ անսպասելի կանչում են Աղթամար, և գործը մի քանի օր հետաձգվում է։ Հետագայում իր հուշերում նա գրում է. ‹‹Բնութիւնը{{քաղվածք|''Բնութիւնը դավաճանեց մեզ, հորդառատ անձրեւ տեւաց ամբողջ ցերեկ եւ գիշեր։ Հետեալ առավոտ բանտին բակին մեջ ահագին ձագարաձեւ խորխորատ մըն էր բացված, մեր ականը փլած էր և գաղտնիքը երեւան ելած։ Էսպես անփառունակ վերջացավ ձեռնարկը... 1906 թ.թվականի ամռանը Վարդգեսին փոխադրեցին Տիգրանակերտի բանտը››բանտը:''|Վահան Փափազյան}}
 
1904 թ.թվականի աշնանը [[Վան]] է գնում [[Արամ Մանուկյան]]ն ու քարոզչական աշխատանքը, նոր թափ է ստանում։ Սակայն այս ոգևորությունը կարճ է տևում, ՀՅԴ բյուրոն Արամ Մանուկյանին ուղարկել էր, ոչ թե Կոմսի ենթակայության տակ աշխատելու, այլ նրա սխալները շտկելու, ինչից էլ նեղսրտելով Վահան Փափազյանը որոշում է հեռանալ։ 1905 թ.թվականի հունվարին Կոմսն ու [[Քեռի]]ն (Արշակ Գավաֆյան) ծպտված թողնում են երկիրը, ավելի ուշ հասնում Երևան։ [[Հայ-թաթարական բախումներիբախումներ (1905-1907)|Հայ-թաթարական բախումներ]]ի ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի հրամանով նա մեկնում է [[Նախիջևան]], [[Սարգիս Կոդաբաշյան]]ի ենթակայությամբ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը։ 1906 թ.թվականի աշնանը նրան կրկին հրավիրում են [[Վասպուրական]]: Հասնելով Վան՝ անցնում է իր համար կարծես սովորական աշխատանքի։ Գարնանը վերադառնում են նաև ՀՅԴ 4-րդ համագումարին մասնակցելու համար [[Վիեննա]] մեկնած ԱրամնԱրամ Մանուկյանն ու Իշխանը։
 
Սահմանադրական կարգերի հաստատումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում Վասպուրականի հայությանը հատկացված էր մեկ տեղ։ Օսմանյան խորհրդարանի երեսփոխանական ընտրության ժամանակ դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեն առաջարկում է Կոմսի` Վահան Փափազյանի թեկնածությունը՝ իբրև վանեցու, քանի որ օրենքով խորհրդարանի անդամ կարող էր ընտրվել միայն տեղացին, Արմենականները՝ [[Ավետիս Թերզիբաշյան]]ին։ Բայց Կոմսը համաձայն չէր։ «… Անախորժ անակնկալ մըն էր ինծի համար,– գրում է Կոմսը։– Երբեք միտքես անցած չէր նման պատասխանատվության տակ մտնել։ Կը ըզգայի, որ անախորժ պարտականություն մըն էր` խառնվածքիս բացարձակ անհամապատասխան, մանավանդ, որ լեզուն ալ չէի գիտեր»։ Միաժամանակ, նա գտնում էր, որ այդ պաշտոնի համար իր պատկերացումներով ամենահարմարը՝ Արամ Մանուկյանն էր՝ «իր հանդգնությամբ, խորհրդարանական միջավայրի շուտով հարմարող` իր մատչելի և անկաշկանդ բնավորությամբ, մանավանդ որ քիչ շատ ալ թյուրք-թաթարական լեզվով կրնար լավ-գեշ արտահայտվիլ»։ Սակայն վերջինս էլ կտրուկ հրաժարվում է՝ տեղացի չլինելու պատճառով։ Հետագայում Կոմսը, ցավով անդրադառնալով իր երեսփոխան ընտրվելու հարցին, կշտամբանքով վերհիշում էր Արամի մերժումը. «Այդ պարտականության (երեսփոխանի) մարդը Արամը կըրնար լինել։ Ինչո՞ւ չընդունեց։ Չէ՞ որ իր խառնվածքով աննկուն, համարձակ ու անկաշկանդ` համառ պայքարող մըն էր, որ իր թերի լեզվով իսկ կրնար խորհրդարանի բեմեն որոտալ բոցավառ խոսքեր՝ ուղղված պետության վարիչներուն, ներկայացուցչական աթոռներու վրա բազմած թուրք «երևելիներուն», որոնցմե շատերու ձեռքերը հավանաբար մաքուր չէին հայերու արյունեն ու արցունքեն»։ «Ջախջախիչ» մեծամասնությամբ Վասպուրականի կողմից Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր ընտրվեց Վահան Փափազյանը, որը խոշոր հաղթանակ տարավ հատկապես գավառներում։ Այդ մասին նա հետագայում հիշում է. «Մերինները հրճվանքի մեջ էին, իսկ ես տխուր ու մտատանջ էի` իմ առջև բացվող այս նոր, անծանոթ և անախորժ կյանքին հանդեպ»։ Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազյանը մեծ խոստումներ էր շռայլում բոլորին։ «Մենք, ձախակողմյան երեսփոխաններս,– ասում էր նա,– պատնեշի վրա պիտի կանգնենք և կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրավունքները, դեպի արդարություն ուղղված հարվածներին»։ Բայց նա նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսին։
 
1912 թ.թվականի [[դեկտեմբերի 21]]-ին Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովը որոշում է ընդունում հայական հարցը բարձրացնել եվրոպական տերությունների առաջ։ Հիմնվում է Ապահովության խորհուրդ, որի նախագահը պատիարք Արշարունին էր, քարտուղարը՝ Վահան Փափազյանը։ Բացի Պատրիարքարանի նախագծից հայկական բարենորոգումների վերաբերյալ նախագիծ ներկայացրեց նաև [[Պողոս Նուբար Փաշա]]ն, որը դժգոհում էր պատրիարքարանի ներկայացրած նախագծից։ Այս պայմաններում պատրիարքարանի կողմից Եվրոպա է գործուղվում և Պողոս Նուբարի հետ բանակցությունների մեջ է մտնում Վահան Փափազյանը՝ նպատակ ունենալով հասնել փոխզիջումային տարբերակի ընդունմանը։ Մեկ ու կես ամիս տևած բանակցություններից հետո Վահան Փափազյանը և Պողոս Նուբարը հասնում են համաձայնության և ռուսական դեսպանությանը ներկայացնում երկկողմանի ընդունելի նախագիծ։ Ի վերջո 1914 թ.թվականի հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայանագիր հայկական բարենորոգումների վերաբերյալ, որին, սակայն վիճակված չէր իրագորրծվել, քանզի 1914 թ.թվականից սկսված առաջին համաշխարհային պատերազմը այն թողնում է անավարտ։
 
=== Առաջին Համաշխարհային պատերազմ ===
Վահան Փափազյանը օգոստոսի 14-ին իտալական նավի վերջին ուղերթով ճանապարհվում է Բաթում, այնտեղից էլ [[Թիֆլիս]], որտեղ հայությունը տարված էր կամավորական գնդեր կազմելու գործով։ Հարկ է նշել, որ Կոմսը այն գործիչների թվին էր, որոնք դեմ էին այդ շարժմանը, համոզված, որ այդ քայլով անտեղի գրգռելու են թուրքերին։ Թերևս նա ճիշտ էր, բայց գործընթացը կանգնեցնել արդեն անհնար էր։ Պատերազմի սկզբում [[Մուշ]]ում, որի դաշնակցության ակումբում հանգրվանել էր Փափազյանը, և առհասարակ [[Տարոն]]ում կյանքը խաղաղ էր։ Թեև հայերը զանգվածաբար խուսափում էին զինակոչից, տեղական իշխանություններն առայժմ չէին դիմում բռնի միջամտությունների։ Վահան Փափազյանը իբրև Թուրքիո խորհրդարանի պատգամավոր և Դաշնակցության պարագլուխ, գործակցում էր նրանց հետ, նույնիսկ ընդգրկվում թիկունքի ուժերի կազմակերպման հանձնախմբում, սակայն փոխըմբռնում չկար և շահերի բախման պատճառով վերջնական խզումը մոտ էր։
 
Արևմտահայերից ակնկալված օգնությունը չստանալով՝ երիտթուրքերը անցնում են վճռական գործողությունների։ Առաջին քայլը զինական խմբերը ցրելն էր, և երբ Ռուբենն ու Կորյունը կանխելով իրենց սպանությունը Կոմս գյուղում նախահարձակ լինելով՝ քաշվում են Սասունի լեռները, ամեն ինչ խառնվում է իրար։ Տիֆից դեռևս չապաքինված Փափազյանը ևս տեղի տալով ընկերների հորդորներին հեռանում է լեռները միանալու Ռուբենին։ Իսկ Մշո դաշտում զինական ուժ գրեթե չկար։ 1915 թ.թվականի գարնանը ռուսական բանակը մտնում է Վասպուրական, հերթը համոզված էին Տարոնին է, սակայն թուրքերը դեռ ռմբակոծում էին բոլորովին անպաշտպան Մուշն ու դաշտավայրի գյուղերը։
 
Վահան Փափազյանը, որ դեռ երեկ երեսփոխան էր, պաշտոնական այր, դառնում է քսան հազար գաղթականների առաջնորդը. Տարոնի 200 հազար բնակչությունից փրկվում է միայն 10 հազարը։ Կոմսի ու Ռուբենի խմբում, երբ հասնում են ռուսներին մնացել էր մոտ 30 մարդ։ Ռուսական զորակայանից ուղևորվում են [[Իգդիր]], ապա [[Էջմիածին]], որտեղ պատահական հանդիպում են [[Հովսեփ Արղության]]ի կամավորական գնդին։ Կոմսը Երևանում հյուրընկալվում է հին բարեկամ Մալխասի տանը, ապա մեկնում Թիֆլիս, իսկ Վասպուրականի վերագրավումից հետո նշանակվում Բարեգործական Միության ներկայացուցիչ Վանում։ <br />
 
Վահան Փափազյանը մի շարք այլ գործիչների՝ Արամ Մանուկյանի, Արտակ Դարբինյանի, Անդրանիկի հետ նախաձեռնում է 1917 թ.թվականի Արևմտահայերի առաջին համագումարը։ Վահան Փափազյանը, [[Լևոն Շանթ]]ի և Անդրանիկի հետ ընտրվում է համագումարի նախագահ։ Առաջին համագումարի որոշումները կենսագործելու նպատակով ընտրվում են ղեկավար մարմիններ Արևմտահայ մեծ ու փոքր ազգային խորհուրդներ և Արևմտահայ գործադիր բյուրո։ Վահան Փափազյանը ընտրվում է այդ երեք մարմիններում, միաժամանակ հանդիսանալով Ազգային բյուրոյի նախագահ։ Այս հույսի և պատրանքի նոր շրջանը փլուզվում է հոկտեմբերյան հեղափոխությամբ։ Հապճեպ զորակոչով հավաքվում է արևմտահայերից կազմված գունդ, որի կազմակերպչական հարցերով զբաղվում է Ապահովության խորհուրդը Վահան Փափազյանի ղեկավարությամբ, հրամանատար է նշականակվում Անդրանիկը։ Համատարած բարոյալքումը կասեցնելու համար շատ գործիչներ մեկնում են ճակատ, Վահան Փափազյանը գնում է [[Կարս]], [[Սարիղամիշ]], [[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]]։ Համընդհանուր նահանջի օրերին որոշվում է Ապահովության խորհուրդը Թիֆլիսից տեղափոխել Հյուսիսային Կովկաս, բազմահազար գաղթականների հետ նա էլ է հասնում [[Վլադիկավկազ]], ապա Կիսլավոդսկ, Եկատիրինոդար, որտեղ էլ տեղեկանալով կովկասյան երեք հանրապետությունների անկախության մասին վերադառնում է Թիֆլիս։
 
=== Հայաստանի Առաջին Հանրապետություն ===
1918 թ.թվականի վերջին Փարիզից ստացվում է Պողոս Նուբարի հրավերը, որպես Արևմտահայության Ապահովության խորհրդի նախագահ ՝ մասնակցելու Ազգային համագումարին. 1919 թ.թվականի փետրվարի 24-ից ապրիլի 22-ին։ Վահան Փափազյանն ու Ավետիս Թերզիբաշյանը կազմում և հայության երկու հատվածները ներկայացնող պատվիրակություններին են տրամադրում «Վնասուց» հատուցման զեկուցագիրը։ Ինչպես ինքն է գրում. «Մեր պահանջը Թուրքիաեն 20 միլիարդ ֆրանկի կհասներ»։ Վահան Փափազյանը շուտով վերադառնում է Հայաստան։ Ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր, այս անգամ արդեն անկախ Հայաստանի օրենսդիր խորհրդի անդամ։ Նա ղեկավարում էր ելևմտական (բյուջետային) հանձնաժողովը։ Շուտով նրան կրկին հրավիրում են [[Փարիզ]], ապագա Սևրի դաշնագրով նախատեսվում էր Հայաստանին ելք դեպի [[Սև ծով]], մանրամասնությունները պիտի ճշտեր հատուկ հանձնաժողովը, որում Փարիզում Հայաստանի պատվիրակության զինվորական կցորդ զորավար Գոգանյանի առաջարկով ընդգրկվում է նաև Կոմսի անունը։ Նա այդ օրերին կրկին Տիֆով հիվանդ էր և միայն օգոստոսի սկզբին կազդուրվելուց հետո է կարողանում մեկնել։ Ի դեպ նույն հիվանդությունից մահացել էր եղբայրը՝ Վրդանես Փափազյանը։ Պրոֆեսոր Խաչատրյանի հետ Փարիզ են հասնում սեպտեմբերին, դեռևս 1920 թ.թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրին հաջորդում է սեպտեմբերի 23-ին սկսված հայերի համար կործանարար հայ-թուրքական պատերազմը։
 
=== Կյանքի հետագա տարիները ===
Փափազյանն այլևս հայրենիք չի վերադառնում։ Հայաստանի խորհրդայանացումից հետո շարունակում է աշխատել պատվիրակության կազմում։ Նրա և Հայաստանի Հանրապետության տարագիր կառավարության անունից բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների է մասնակցում Թուրքիայում հայկական օջախ ստեղծելու, գաղթականությանը օժանդակելու և այլ հարցերով։ 1921 թ.թվականի մայիսին ընտանիքով մեկնում է [[Բեռլին]], [[Գերմանիա]]յի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար։ Նախ հայկական դեսպանատանը հանդիպում է ՀՀ դեսպան Գրինֆիլդին, օգնական [[Լիպարիտ Նազարյան]]ի, [[Արշակ Ջամալյան]]ի հետ, ապա հյուրընկալվում դոկտոր [[Յոհաննես Լեփսիուս]]ին, սովետական դեսպանատանը տեսակցում բոլշևիկ [[Ալեքսանդր Բեկզադյան]]ին, դեսպան Կրասինին։ Սակավաթիվ նյութերից հայտնի է, որ Կոմսը իբրև ՀՅԴ լիազոր ներկայացուցիչ մասնակցել է քրդական ազգային Հորփիում կազմակերպության հետ տարվող բանակցություններին։ Վերջինս Արարատ լեռան հարակից տարածքներում բռնկված քրդական ապստամբության կազմակերպիչն էր։ Ի դեպ հարկ է նշել, որ երեք ղեկավարներից մեկը Զիլամ բեյը հայ էր՝ Արտաշես Մուրադյան։ 1927 թ.թվականի հոկտեմբերի 29-ին Բեյրութում միացյալ Հայաստանի և անկախ Քրդստանի համար համատեղ պայքարի մասին կնքվում է քաղաքական և զինական դաշինք։ Ապստամբությունը ճնշվում է 1930 թ.թվականի քառամսյա մարտերից հետո։ Վահան Փափազյանի կյանքից հայտնի է նաև, որ նա 1942 թ.թվականին անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին, նախագահ Արտաշես Աբեղյան, անդամներ Աբրահամ Գյուլխանդարյան, Տիգրան Բաղդասարյան, Դավիթ Դավիթխանյան, Ալֆրեդ Մուրադյան։ Կոմսը զբաղվում էր արտաքին կապերով։ Կոմիտեի նպատակը Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր։ Այս անգամ 3-րդ Ռայխի օգնությամբ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կրկին տեղափոխվում է [[Բեյրութ]] և մինչև կյանքի վերջը ապրում է այնտեղ։ Վահան Փափազյանը վախճանվել է 1973 թ.թվականի 97 տարեկանում՝ ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում։
 
== Աղբյուրներ ==
== Արտաքին հղումներ ==
* Վ. Փափազյան. Իմ Յուշերը, հատոր առաջին, Պոստոն, 1950։
* Վ. Փափազյան. Իմ Յուշերը, հատոր երկրորդ, Պեյրութ, 1952։