«Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 122.
 
=== Երաժշտություն ===
Աջարական ժողովրդական երգը բազմաձայն է, ունի քառյակային, և 3-4 մաս միավորող բարդ կառուցվածք։ Հատկապես տարածված ենէին «նադուրի» քառաձայն աշխատանքային երգերը, որ կատարվում են 8-12 տղամարդկանց երգչախմբով։ Աջարական երգերը գլխավորապես երկմաս և եռամաս չափի են, գործիքային երաժշտության մեջ կան նաև հնգամաս չափի մեղեդիներ։
 
Ժողովրդական չիբոնի (պարկապզուկ), չոնգուրի (եռալար նվագարան), դհոլի (թմբուկ), ճիանուրի, սալամուրի, սազ, քյամանչա գործիքները նվագակցելու համար են, երբեմն՝ մենակատարման։ Գործում են Մ. Կուխինիձեի անվ. երգի և պարի պետական անսամբլը և ֆիլհարմոնիան (1921 թվականից), երաժշտական ուսումնարանր (1929 թվականից)։
 
=== Թատրոն ===