«Անգլիայի տնտեսություն (1066-1509)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3392411 խմբագրումը, որի հեղինակն է՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 3.
1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումից մինչև 1509 թվականին թագավոր Հենրիխ VII-ի մահը անգլիական տնտեսության հիմքը '''բնական''' [[գյուղատնտեսություն]]ն էր, բացի այդ՝ մինչև երկրում նորմանների հաստատումը զարգացում ապրեցին '''շուկայական հարաբերությունները''': Նորմանդական հասարակական ինստիտուտները, մասնավորապես՝ ճորտատիրությունը, դրվեցին բաց դաշտերի համակարգի և միջազգային առևտրով զբաղվող քաղաքային ցանցերի զարգացման վրա: Նորմանդական արքայատոհմի և առաջին Պլանտագենետների կառավարման ժամանակաշրջանում անգլիական տնտեսությունը զարգացում էր ապրում: Տնտեսական աճին զուգորդում էր հաստատուն բնական աճը, ինչպես նաև վարելահողերի մակերեսի մեծացումը: Առաջանում էին հարյուրավոր նոր քաղաքներ, այդ թվում՝ պլանային, ինչը նպաստում էր գիլդիաների՝ թագավորի կողմից լիազորված տոնավաճառների, և միջնադարին հատուկ այլ ինստիտուտների ստեղծմանը:Զարգանում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը:
 
Այն դադարեց հաստատուն լինելուց [[20–րդ դար|20-րդ դարի]] վերջին: Պատճառը այնպիսի գործոնների անհամապատասխանությունն էր, ինչպիսիք էին հողերի պակասը և վերացումը, գերբնակեցվածությունը: 1315-1317 թվականների Մեծ սովից առաջացած կորուստները խաթարեցին անգլիացիների ժողովդագրական պոտենցիալը: Իրավիճակը առավել բարդացավ 1348 թվականին՝ Սև մահի համաճարակից հետո. ժանտախտը դարձավ երկրի բնակչության կեսի մահվան պատճառը, ինչը մեծ ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության զարգացման վրա: Կրճատված գյուղատնտեսական ոլորտում բարձրացավ աշխատանքի գինը, գները անկում ապրեցին և, հետևաբար, կրճատվեցին շահույթների չափերը: Այդ ամենը վերջնականապես խարխլեցին ճորտատիրության հին համակարգը և վերջինիս փոխարինելու եկավ ագարակատիրության ժամանակակից ինստիտուտը՝ հիմնված հողերի օգտագործման համար տրվող վճարների վրա: 1381 թվականի Գյուղացիական ապստամբությունը ազդեցություն ունեցավ ավատատիրական կարգերի վրա և սահմանափակեց թագավորական հարկահանության մակարդակը՝ գրեթե մեկ դար առաջ անցնելով: [[15-րդ [[XV դար|դար]]ում երկրում աճեց կտորների արտադրությունը: Հենց այդ ժամանակ ձևավորվեց անգլիացի վաճառակնների նոր սոցիալական շերտ, որ մասնագիտանում էին ոչ թե ներքին առևտրում, այլ միջազգային գործարքներում առավել մեծ ազդեցություն ունեին [[Լոնդոն]]ը և Անգլիայի հարավարևմտյան քաղաքները, մինչդեռ հին արևելյան քաղաքները աստիճանաբար [[ստագնացիա]]յի էին ենթարկվում<!-- ? -->: Նոր առևտրային համակարգերը վերջ դրեցին միջազգային տոնվաճառների տարածմանը և բերեցին այսպես կոչված լիվրե ընկերությունների ստեղծմանը. վերջիններս երկրի մայրաքաղաքում գտնվող արտոնյալ առևտրային միություններ են: [[Լիվրե ընկերություններ|Լիվրե ընկերությունների]] ստեղծումը մետաղամշակման և նավաշինարարության տեխնոլոգիաների կատարելագործման հետ միասին ցույց են տալիս անգլիական տնտեսության միջնադարյան շրջանի ավարտը և Նոր ժամանակների սկիզբը:
 
== 1066-1100 թվականներ ==