«Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
=== Բուսական և կենդանական աշխարհ ===
Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Հյուսիս-արևմուտքում տարածված են ենթանտառով ու լիանաներով հարուստ, լայնատերև ծառատեսակներով կոլխիդյան տիպի մշտադալար, ավելի բարձր՝ հաճարենու անտառները։ 1800 մետրից բարձր թփուտներ են։ Վայրի կենդանիներից անտառներում հանդիպում են արջ, լուսան, շնագայլ, վայրի խոզ։ Գետերում կան ծածան, սաղմոն, կարմրախայտ։
 
== Տնտեսություն ==
=== Տրանսպորտ ===
Աջարական ԻԽՍՀ-ի ծովափնյա մասով անցնում են [[Սամտրեդիա]]-[[Բաթում]] էլեկտրիֆիկացված երկաթուղին, [[Նովոռոսիյսկ]]-Բաթում, Բաթում-[[Ախալցխա]] խճուղիները։ Բաթումը ներքին ու միջազգային փոխադրումների (հիմնականում՝ նավթամթերքներ) խոշոր նավահանգիստ է։
 
== Մշակույթ ==
=== Կրթություն ===
1968-69 ուսումնական տարում Աջարական ԻԽՍՀ-ում գործում էին տարրական 200, ութամյա 111 և միջնակարգ 105 (այդ թվում հայկական՝ 3), բաներիտ և գյուղերիտ 24 դպրոց (71 800 աշակերտ, 1971), արտադպրոցական 16 հիմնարկ, պրոֆտեխնիկական 3 ուսումնարան, միջին մասնագիտական ուսումնական 7 հաստատություն, մանկավարժական ինստիտուտ, գիտահետազոտական 11 հիմնարկ, այդ թվում Վրացական ԽՍՀ ԳԱ Բաթումի ԳՀԻ-ը, Ֆիտոպաթոլոգիայի (Քոբուլեթ), թեյի և մերձարևադարձային բույսերի ([[Չաքվա]]) համամիութենական ինստիտուտների մասնաճյուղերը, 175 ակումբ, 222 գրադարան, 156 կինո, ժողովրդական թատրոն, 2 թանգարան։
 
=== Գրականություն ===
Աջարական գրականությունը [[վրաց գրականություն|վրաց գրականության]] մի մասն է։ Զարգացել է սովետական իշխանության տարիներին։ Հայտնի են Պ. Լորիայի վեպերը։ Աջարիայի գրականությունը հարստացրել են նաև Պ. Ռուրուան, Ն. Գվարիշվիլին, Ս. Վարշանիձեն, Ն. Սալազոնիան, Ի. Պագավան, Շ. Ռոքվան, Գ. Սսւլուկվաձեն և ուրիշներ։
 
1927 թվականին ստեղծվել է աջարական պրոլետարական գրողների ասոցիացիան, իսկ 1932 թվականին՝ ՎԽՍՀ գրողների միության աջարական բաժանմունքը։ Այն ունի իր ամսագիրը՝ «Թալգա» («Ալիք»), որը լույս է տեսնում 1958 թվականից։
 
== Տես նաև ==