«Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
 
== Բնություն ==
=== Լեռնագրություն ===
Աջարական ԻԽՍՀ-ն գտնվում էր [[Անդրկովկաս]]ի հարավ-արևմուտքում, [[Սև ծով]]ի ափին։ Տարածքի մեծ մասով ձգվում են [[Փոքր Կովկաս լեռնային համակարգ|Փոքր Կովկասի լեռներն ու նախալեռները]]։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արլևելք ձգվում են [[Մեսխեթի լեռնաշղթա|Մեսխեթի]] (Սաղորնիա լ., 2755 մ), հարրավում՝ [[Շավշեթի լեռնաշղթա|Շավշեթի]] (Խեվա լ., 2812 մ), հարավ-արևելքում՝ [[Արսիանի լեռնաշղթա|Արսիանի]] ([[Արսիանի լեռնանցք|Գոդերձի լեռնանցք]], 2025 մ) լեռնաշղթաները։ Ծովափնյա նեղ շերտը [[Կոլխիդայի դաշտավայր]]ի շարունակությունն է։
 
Տող 85 ⟶ 86՝
Օգտակար հանածոներից Աջարիայում հայտնի են պղնձի, բազմամետաղների (Մերիսի) և հրակայուն կավերի (Ցեցխլաուրի) հանքավայրերը։
 
=== Կլիմա ===
Կլիման ծովափնյա մասում և նախալեռներում [[խոնավ մերձարևադարձային կլիմա|խոնավ մերձարևադարձային]] է, լեռներում՝ խոնավ, չափավոր տաքից մինչև ցուրտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա մասում 4 °C-ից 6 °C է, լեռներում՝ 2 °C-ից մինչև -2 °C, հուլիսինը՝ 20 °C, 23 °C (լեռներում՝ 20 °C, 16 °C)։ Տարեկան տեղումները ծովափնյա մասում 2400-2800 մմ է, լեռներում՝ 1400-1800 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը մերձծովյան գոտում՝ 300-350։ Սառնամանիքները հազվադեպ են և չեն գերազանցում -4 °C, -6 °C-ից։
 
=== Ջրագրություն ===
Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենամեծ գետը [[Ճորոխ]]ն է (ստորին հոսանքը)՝ Աջարիսծղալի վտակով։ Ծովափնյա շրջանում գերիշխում են ալյուվիալ ու ճահճային հողերը, մերձծովյան նախալեռներում՝ կարմրահողերը, լեռներում ու ներքին հովիտներում՝ գորշանտառային, ճմային, ճմատորֆային հողերը։
 
=== Բուսական և կենդանական աշխարհ ===
Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Հյուսիս-արևմուտքում տարածված են ենթանտառով ու լիանաներով հարուստ, լայնատերև ծառատեսակներով կոլխիդյան տիպի մշտադալար, ավելի բարձր՝ հաճարենու անտառները։ 1800 մետրից բարձր թփուտներ են։ Վայրի կենդանիներից անտառներում հանդիպում են արջ, լուսան, շնագայլ, վայրի խոզ։ Գետերում կան ծածան, սաղմոն, կարմրախայտ։