«Անգլիայի տնտեսություն (1066-1509)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{կատեգորիա չկա}}[[Պատկեր:Cleric-Knight-Workman.jpg|thumb|upright=1.2|right|alt=Detail from an illuminated book, with three figures shown talking, a monk on the left, a knight in armour in the middle and a peasant with a spade on the right. The picture is accented in rich blues.|Միջնադարյան անգլիացիները իրենց հասարակության մեջ երեք շերտեր էին առանձնացնում. աղոթող հոգևորականություն, պատերազմող [[Ասպետ|ասպետականություն]] և հողի վրա աշխատող [[գյուղացիություն]]]]
 
Այս հոդվածում ներկայացված է '''Անգլիայի տնտեսական համակարգը զարգացած և ուշ միջնադարում''', իսկ առավել կոնկրետ՝ 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումից մինչև 1509 թվականին թագավոր Հենրիխ VII-ի մահը: Այդ ժամանակ անգլիական տնտեսության հիմքը '''բնական''' [[գյուղատնտեսություն]]ն էր, բացի այդ՝ մինչև երկրում նորմանների հաստատումը զարգացում ապրեցին '''շուկայական հարաբերությունները''': Նորմանդական հասարակական ինստիտուտները, մասնավորապես՝ ճորտատիրությունը, դրվեցին բաց դաշտերի համակարգի և միջազգային առևտրով զբաղվող քաղաքային ցանցերի զարգացման վրա: Նորմանդական արքայատոհմի և առաջին Պլանտագենետների կառավարման ժամանակաշրջանում անգլիական տնտեսությունը զարգացում էր ապրում: Տնտեսական աճին զուգորդում էր հաստատուն բնական աճը, ինչպես նաև վարելահողերի մակերեսի մեծացումը: Առաջանում էին հարյուրավոր նոր քաղաքներ, այդ թվում՝ պլանային, ինչը նպաստում էր գիլդիաների, թագավորի կողմից լիազորված տոնավաճառների և միջնադարին հատուկ այլ ինստիտուտների ստեղծմանը:Զարգանում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը: