«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 700.
:::bvahan-ի քարտեզը բավականին ճշգրիտ է։ Ունի մի չնչին թերություն (որը շատ էական չի)՝ անվանումներում օգտագործվում է ե՛վ արդի, ե՛վ դասական (գրաբար) ուղղագրությունը, ինչը կարող է որոշ թյուրիմացությունների հանգեցնել։ Բայց հարցը դրանում չի։ Ինչպե՞ս եք մտադրվում օգտագործել այս քարտեզը։ Լավագույն դեպքում, այն կարելի է փակցնել հիմնական հոդվածում, և վերջ։ Մեզ ավելի շուտ պետք կլինի աշխարհների '''ուրվագծային''' քարտեզներ՝ այն տեսակի, որը դուք օգտագործում եք, օրինակ, Աբխազիայի շրջանների համար։ Բայց քանի որ ես համակարգչային գրաֆիկայի հարցերում ծայր աստիճան բութ եմ (ինչպես և համակարգչային տեխնիկական բոլոր հարցերում), ապա ոչինչով օգտակար լինել չեմ կարողանա։ [[Մասնակից:Wolf|Wolf]] 08:03, 29 Հուլիսի 2010 (UTC)
Բարի լույս, Pandukht։ Լատիներենի և հունարենի վերաբերյալ ձեր փաստարկները հիմնավորված են, երկու լեզուներն էլ հաճախ ներկայացնում են գավառների անվանումների յուրահատուկ ձևեր։ Մի կարևոր պահ ևս. կաղապարներում պետք է անպայման ավելացնել «այլ անվանումներ» տողը։ Շատ աշխարհներ և գավառներ ունեն մեկից ավելի անվանումներ։ Օրինակ. Բարձր Հայք / Չորրորդ Հայք, Կորճայք / Կորդուք, Նախճավան / Նախիջևան, և այլն։ [[Մասնակից:Wolf|Wolf]] 16:14, 29 Հուլիսի 2010 (UTC)
:Լավ միտք է, էսա ավելացնեմ: Ես ինքս գրաֆիկայից շատ վատ եմ և որ քարտեզի մասին խոսում եմ, դա միայն այն դեպքում, երբ որ ես դա կսովորեմ, իսկ ես հիմա այդ փորձերն եմ անում Ֆոտոշոփով, բայց դա շատ ժվար է ինձ համար, ժամանակ է պետք: Կա եվա մեկ այլ ելք՝ -ուսերեն Վիքիպեդիայում մի հայ մասնակից ունենք ([[ru:Участник:FHen|Fhen]]), նա շատ լավ գործեր է անում այդ ոլորտում: Կա նաև մեկ այլ մասնակից, չգիտեմ, կամ ֆրանսիահայ է կամ ուղղակի ֆրանսիացի - [http://fr.wikipedia.org/wiki/Utilisateur:Sémhur Sémhur], [http://en.wikipedia.org/wiki/File:Cilician_Armenia-en.svg Կիլիկիայի] հոյակապ քարտեզը և ոչ միայն դա իրենն աշխատանքն է: Կփորձեմ դիմել երկուսին էլ: Տեսնեմ, թե ով ինչ կասի:--[[Մասնակից:Pandukht|Պանդուխտ]] 09:29, 30 Հուլիսի 2010 (UTC)