«Թվիթթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
=== Աճ ===
[[2008]] թվականի մեկ եռամսյակի ընթացքում տեղադրվել է 100 միլիոն թվիթ։ [[2009]] թվականին մեկ եռամսյակում տեղադրվել է մոտ 2 միլիարդ, [[2010]] թվականի առաջին եռամսյակում՝ 4 միլիարդ թվիթ։ [[2010]] թվականի տվյալներով՝ օրական մոտ 65 միլիոն թվիթ է տեղադրվել, ինչը հավասար է 750 թվիթ/վայրկյանին։<ref>[https://blog.twitter.com/2014/testing-a-way-for-you-to-make-purchases-on-twitter/ «Մեծ նպատակներ, մեծ խաղ, մեծ ռեկորդներ»]</ref> [[2015]] թվականի [[հունիսի 30]]-ի դրությամբ՝ օրական տեղադրվել է մոտ 500 միլիոն թվիթ :<ref>[https://about.twitter.com/company Թվիթթերի օգտագործում. ձեռնարկություն և փաստեր]</ref>:
 
Թվիթթերը ռեկորդներ է սահմանում հայտնի իրադարձությունների ժամանակ։ Օրինակ, [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010|2010 թվականի աշխարհի առաջնության]] ժամանակ [[հունիսի 14]]-ին տեղի ունեցած [[Ճապոնիա]]-[[Կամերուն]] խաղի ժամանակ մեկ վայրկյանի ընթացքում գրվել է 2940 թվիթ։ Ռեկորդ սահմանվեց ևս մեկ անգամ, երբ [[2010]] թվականի [[հունիսի 17]]-ին [[NBA]]-ում [[Լոս Անջելես Լեյքերս|Լոս Անջելեսի Լեյքերսի]] հաղթանակից հետո գրվեց 3085 թվիթ մեկ վայրկյանում։<ref>[http://bits.blogs.nytimes.com/2010/06/18/sports-fans-break-records-on-twitter/ Սպորտի սիրահարների ռեկորդը թվիթթերում ]</ref> [[2009]] թվականի [[հունիսի 25]]-ին, երբ մահացավ ամերիկացի երգիչ [[Մայքլ Ջեքսոն]]ը, օգտատերերը «Michael Jackson» արտահայտություն պարունակող կարգավիճակներ դրեցին 100 000 թվիթ/ժամ արագությամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թվիթթեր» էջից