«Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 59.
|Ծանոթագրություններ =
}}
'''Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն''' ({{lang-ka|აჭარის ავტონომიური საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა}}`՝ Աջարիս Ավտոնոմիուրի Սաբճոթա Սոցիալիստուրի Ռեսպուբլիկա), ինքնավար հանրապետություն [[Վրացական ԽՍՀ]] կազմում։ Կազմավորվել է 1921 թվականի [[հուլիսի 16]]-ին, լուծարվել 1990 թվականին՝ վերածվելով [[Աջարական Ինքնավար Հանրապետություն|Աջարական Ինքնավար Հանրապետության]]։
 
Ի սկզբանե Աջարական ԻԽՍՀ-ն կազմավորվել էր որպես մուսուլման վրացիների ինքնավար հանրապետություն, և կոչվում էր ''Աջարիստանի ԻԽՍՀ''։ Վերանվանվել է 1936 թվականին։ Մինչ կազմավորվելը մտնում էր [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության]] (1918-1921), ավելի վաղ՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Բաթումի մարզ]]ի մեջ։
Տող 65.
Բնակչությունը կազմել է 392 707 մարդ (1989 թվականի համամիութենական մարդահամար), մեծամասնությունը՝ իսլամադավան վրացիներ<ref>[http://demoscope.ru/weekly/ssp/sng89_reg1.php Վրացական ԽՍՀ բնակչություն, 1989]</ref>։ Բնակչության 46,3 %-ը կամ 181 768 մարդ, բնակվել է քաղաքներում, գերազանցապես՝ մայրաքաղաք [[Բաթում]]ում։
 
Տարածքը կազմել է 3 000 կմ<sup>2</sup> կամ Վրացական ԽՍՀ տարածքի 4,3 %-ը։ Կազմված էր 5 շրջաններից կամ մունիցիպալիտետներից՝ [[Քեդայի մունիցիպալիտետ|Քեդայի]], [[Քոբուլեթի մունիցիպալիտետ|Քոբուլեթի]], [[Խելվաչաուրի մունիցիպալիտետ|Խելվաչաուրի]], [[Խուլոյի մունիցիպալիտետ|Խուլոյի]] և [[Շուխայի մունիցիպալիտետ|Շուխայի]]։ Ուներ 2 քաղաք և 6 քտա։
 
== Պետական կարգ ==
Տող 82.
Օգտակար հանածոներից Աջարիայում հայտնի են պղնձի, բազմամետաղների (Մերիսի) և հրակայուն կավերի (Ցեցխլաուրի) հանքավայրերը։
 
Կլիման ծովափնյա մասում և նախալեռներում խոնավ մերձարևադարձային է, լեռներում՝ խոնավ, չափավոր տաքից մինչև ցուրտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա մասում 4&nbsp;°C-ից 6&nbsp;°C է, լեռներում՝ 2&nbsp;°C-ից մինչև -2&nbsp;°C, հուլիսինը՝ 20&nbsp;°C, 23&nbsp;°C (լեռներում՝ 20&nbsp;°C, 16&nbsp;°C)։ Տարեկան տեղումները ծովափնյա մասում 2400-2800 մմ է, լեռներում՝ 1400- 1800 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը մերձծովյան գոտում՝ 300-350։ Սառնամանիքները հազվադեպ են և չեն գերազանցում -4&nbsp;°C, -6&nbsp;°C-ից։
 
Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենամեծ գետը [[Ճորոխ]]ն է (ստորին հոսանքը)՝ Աջարիսծղալի վտակով։ Ծովափնյա շրջանում գերիշխում են ալյուվիալ ու ճահճային հողերը, մերձծովյան նախալեռներում՝ կարմրահողերը, լեռներում ու ներքին հովիտներում՝ գորշանտառային, ճմային, ճմատորֆային հողերը։
Տող 95.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Վրացական ԽՍՀ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններ]]