«Գալե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ | ամբողջական անուն = Գալե | բնօրինակ անուն = | կյանքի ժամանակաշրջան = ան...»:
(Տարբերություն չկա)

21:37, 15 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Գալե, հայ ֆիդայի։ Ծնվել է Սասունի Սպաղանք գյուղում:

Գալե
անհայտ - 1907
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Սասունի Սպաղանք
Մահվան վայրԱրևմտյան Հայաստան, Սուլուխ
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894)
Սասունի ինքնապաշտպանություն (1904)

Կենսագրություն

Սպաղանցի Մակարի քրոջ որդին, ազգակից էր նաև ֆիդայիներ Ազեին և Ազոյին։1892թ․-ից զենք է վերցրել և պայքարել Օսմանյան կառավարության դեմ՝ մասնակցելով Սպաղանաց Մակարի և Գևորգ Չաուշի գլխավորած բոլոր մարտական գործողություններին։ 1894թ․ Սասունի ապստամբության ժամանակ մասնակցել է Տալվորիկի և Գելիեգուզանի կռիվներին։1896-1900թթ․Գալեն դառնում է Գևորգ Չաուշի ամենահուսալի գործակիցը։ 1900թ․, երբ քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը կոտորում է Սպաղանքի բնակիչներին, Մակարն ու Գալեն երդվում են վրեժ լուծել իրենց հարազատների արյան համար։ Խալիլը նաև նենգաբար սպանել էր ֆիդայապետ Աղբյուր Սերոբին, և մնացած ֆիդայիներն էլ իրենց հերթին երդվել էին լուծել Սերոբի վրեժը։ 1900թ․ հայդուկները Գևորգ Չաուշի, Մակարի, Անդրանիկի գլխավորությամբ վերջապես իրականացնում են վրեժխնդրությունը՝ գլխատելով Բշարե Խալիլին, իսկ Գալեն այդ գործողության ընթացքում դրսևորում է արտակարգ հնարամտություններ։ Այնուհետև Գևորգի հետ մասնակցում է Բերդակի հաղթական կռիվներին։ Սասունի 1904թ․ապստամբության ժամանակ հաջողությամբ պաշտպանում էր նաև Հրայրից իրեն վստահված Գրեգոլի դիրքը։ 1907թ․զոհվում է Գևորգ Չաուշի հետ Սուլուխի կռվում։ Գալեն թաղված է Քուրդմեյդան գյուղում։

Աղբյուրներ

  • Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990:
  • Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982: