«Անդրեյ Բիտով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
Եղբայրն՝ Օլեգ Բիտովը (1932-2003), լրագրող-միջազգայնագետ և ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության թարգմանիչ էր: 1983-ի սեպտեմբերի 1-ին անհետացել էր Իտալիայում, ուր գործուղվել էր որպես «[[Լիտերատուրնայա գազետա (պարբերական)|Լիտերատուրնայա գազետա]]»-յի արտասահմանյան մշակույթի բաժնի վարիչ՝ [[Վենետիկի կինոփառատոն]]ը լուսաբանելու նպատակով: Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայից վերադարձավ ԽՍՀՄ: ԽՍՀՄ ԱԳՆ-ում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն առևանգել էին արևմտյան հատուկ ծառայությունները: Վերադարձից հետո շարունակեց աշխատել նույն թերթում: 1989-ին լույս տեսավ այդ իրադարձությունները նկարագրող նրա «Մեկ տարի տևողությամբ «կինոփառատոնը». Հաշվետվություն ձգձգված գործուղման մասին» գիրքը<ref>[http://fantlab.ru/translator354 Олег Битов]</ref>:
 
{{քաղվածք|Անդրեյ Բիտովն աստիճանաբար ճանաչում էր գտնում որպես առաջատար ռուս արձակագիր, սակայն իր խոսքում չէր թաքցնում իր սրտնեղությունը նրանից, որ Արևմուտքում իր ազգանունը հայտնի էր եղբոր շնորհիվ, ինչպես նաև, որ եղբայրն այդպես էլ նրան ճշմարտությունը չասեց։<ref>[http://www.kommersant.ru/doc/2698661 Шамиль Идиатуллин. Защита Битова. История, участников которой одни считают дважды героями, другие — дважды предателями. Журнал "Коммерсантъ Власть" №13 от 06.04.2015, стр. 24]</ref>|}}
 
Անդրեյ Բիտով երկու անգամ է եղել ամուսնացած: Զավակները՝ Աննա (ծնվ. 1962-ին), Իվան (ծնվ. 1977-ին) և Գեորգի (ծնվ. 1988-ին):