«Անդրեյ Բիտով»–ի խմբագրումների տարբերություն

ռուս գրող
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | պատկեր = Andrei Bitov.jpg | բնօրինակ անուն = Андрей Георгиевич Битов }} '''Անդրեյ Բիտով''' ({...»:
(Տարբերություն չկա)

14:50, 13 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Անդրեյ Բիտով (ռուս.՝ Андре́й Гео́ргиевич Би́тов, (ծնվ. մայիսի 27, 1937, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս գրող, 20-րդ դարավերջի ականավոր ռուս գրողներից մեկը, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը։

Անդրեյ Բիտով
ռուս.՝ Андре́й Гео́ргиевич Би́тов
Ծնվել էմայիսի 27, 1937(1937-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 2018(2018-12-03)[4][3][5][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShuvalovskoe Cemetery
Մասնագիտությունգրող, արձակագիր և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1962)[1]
ԱնդամակցությունRussian PEN Center?
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
ԱմուսինԻնգա Պետկևիչ
Կայքandrey-bitov.ru
Անդրեյ Բիտով Վիքիքաղվածքում
 Andrei Bitov Վիքիպահեստում

Կենսագրություն

Անդրեյ Բիտովը ծնվել է Լենինգրադի կենտրոնական շրջաններից մեկում՝ Պետրոգրադսկայա ստորոնայում: Հայրը ճարտարապետ էր, մայրը՝ իրավաբան: Եղբայրն՝ Օլեգը, խորհրդային լրագրող-միջազգայնագետ և թարգմանիչ էր:

1954-ին ավարտել է թիվ 213 միջնակարգ դպրոցը (այն ժամանակ գտնվում էր Ֆոնտանկա գետի առափնյա փողոցում), որը քաղաքի առաջին դպրոցն էր, որտեղ մի շարք առարկաներ դասավանդվում էին անգլերեն:

1957-ին ընդունվել է Լենինգրադի լեռնագործական ինստիտուտ, որտեղ մասնակցել է Գլեբ Սեմյոնովի ղեկավարությամբ գործող գրական միավորման աշխատանքին: 1957-1958-ին ծառայել է երկրի հյուսիսում՝ ԽՍՀՄ Զինված ուժերի շինարարական գումարտակում: 1958-ին վերականգնվել է ինստիտուտում, 1962-ին ավարտել է երկրաբանահետախուզական ֆակուլտետը:

Ստեղծագործական կյանք

Գրել սկսել է 1956-ին: Գրում էր ոտանավորներ, ապա կարճ աբսուրդիստական պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրապարակվեցին 1990-ականներին: Հարցազրույցներում Բիտովն ինքն իրեն հաճախ անվանում էր ոչ պրոֆեսիոնալ գրող:

1965-ից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է: 1960-ից մինչև 1978-ը լույս են տեսել Բիտովի շուրջ տաս գիրք:

1978-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979-ին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը: Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից:

«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն: Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին: 1988-ին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991-ից դրա նախագահն է:

Գրական վարկ և մշակութային դեր

Among the novels that solidified his reputation are: Flying-Away Monakhov, Life in Windy Weather, Pushkin House, Captive of the Caucasus, and The Monkey Link.

Bitov was granted the Bunin Prize in 2006 for his selected prose works Palace Without a Tsar. Bitov’s works have been translated into a number of European languages, including English, German, Swedish, French and Italian. He was awarded by Oktyabr magazine for his story Something with love... in 2013.[1]

Հայերեն թարգմանությամբ

  • Բիտով, Անդրեյ. «Հայաստանի դասերը. Ուղեգրություն»: Թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան: Խմբ.՝ Ա. Բաղդասարյան: Երևան, «Հայագիտակ», 2003: 141 էջ:
  • Բիտով, Անդրեյ. «Ապրելու մտադրություն. Պատմվածքներ, խոհագրություններ, գրականագիտական հոդվածներ»: Թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Երևան, ՌՀՀ, 2004: 216 էջ:

Ծանոթագրություններ