«Ստորոգյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
 
[[Կատեգորիա:Նախադասության անդամներ]]
Ժամանակակից հայերենի շարահյուսական կառուցվածքին վերաբերող մի շարք
իրողություններ հաճախ տարըմբռնումների առիթ են տալիս։ Այս առումով առանձնանում է
նաև ստորոգյալը, որը հայերենի շարահյուսությանը նվիրված աշխատություններում բազում
մեկնաբանությունների է արժանացել։
Հայտնի է, որ շարահյուսության ուսումնասիրության գլխավոր առարկան
նախադասությունն է, որի էությունը ճիշտ հասկանալու և գնահատելու նպատակով
անհրաժեշտ է քննել նախադասության առանցքային միավորները՝ ենթական և ստորոգյալը։
Շարահյուսագիտության մեջ ընդունված է ստորոգյալը սահմանել որպես առարկայի
հատկանիշ արտահայտող և այն ոչ լրացական (ստորոգումային) հարաբերությամբ
ենթակային որոշակի ժամանակում վերագրող անդամ։
Հայերենում ստորոգյալը դասակարգվում է պարզ և բաղադրյալ (որոշ գրքերում՝ նաև
բարդ) կամ բայական և անվանաբայական (անվանական, բայանվանական) տեսակների։ Ի
տարբերություն պարզ ստորոգյալի, որի շուրջ հայ քերականագիտության մեջ
համեմատաբար միասնական կարծիք է իշխում, բաղադրյալ ստորոգյալն աչքի է ընկնում
վիճահարույց հարցերի բազմազանությամբ. որոշ լեզվաբաններ չեն ընդունում բաղադրյալ
ստորոգյալ տերմինը, ոմանք՝ երևույթն առհասարակ, այն համոզմունքն ունենալով, որ սա
լեզվաբանության ոչ կարևոր իրողություններից է և ավելորդ շփոթ է առաջացնում։
Տարակարծությունների բազմազանությունն ավելի ընդգծված է դառնում բաղադրյալ
ստորոգյալի տեսակների և կազմության հարցերը քննելիս։
Հնչել են տարբեր կարծիքներ, բայց խնդիրն առկախ է. ցայսօր էլ շարունակվում են
հարցին տրվող տարբեր գնահատումները։
Ստորոգյալ լեզվական իրողությունը, որպես արևելահայերենի քերականական
կառուցվածքի առանցքային միավոր, քննության է առնվել դեռևս Ստ. Պալասանյանի կողմից,
որն ի սկզբանե ստորոգյալի իմաստով գործածում է բան, խոսք տերմինները, ավելի ուշ` նաև
ստորոգյալ եզրույթը` այն կոչելով «այն, ինչոր ասվում է առարկայի վրայ»1։
Ժամանակ անց շարահյուսական խնդիրների մանրազնին ուսումնասիրությամբ զբաղվել
է Մ. Աբեղյանը` ստեղծելով արևելահայ աշխարհաբարի գիտական համակարգված
                                                            
1 êï. ä³É³ë³ÝÛ³Ý, ø»ñ³Ï³ÝáõÃÇõÝ Ù³Ûñ¿ÝÇ É»½áõÇ, Ù. 1, ÂÇýÉÇë, 1888, ¿ç 3: 2
քերականությունը2։ Նա բայակենտրոն ուսմունք է ներկայացնում, այսինքն` համոզված է, որ
«խոսք (Աբեղյանը խոսք տերմինը գործածում է նախադասություն իմաստով) կազմում են
միայն բայերը»3, «առանց բայի խոսք չկա» (էջ 362), քանի որ ստորոգումն արտահայտվում է
միայն բայի միջոցով4)։ Խոսքի (նախադասության) էական մաս համարելով բայը՝ Աբեղյանը
բայ և ստորոգյալ հասկացությունները միաձուլում է և «խոսքի այն մասը, որ ցույց է տալիս
ենթակային վերագրված հատկանիշը (ստորոգյալ) և հատկանիշի վերագրվելն ենթակային
(ստորոգում)» (էջ 365), կոչում բայ–ստորոգյալ ընդհանուր եզրույթով` առանձնացնելով
վերջինիս երկու խումբ` պարզ և բաղադրյալ։
Լեզվաբանը տարբերակում է բաղադրյալ ստորոգյալի արտահայտման երկու ձև.
1. «Եմ, լինիմ բայով և մի գոյական կամ ածական լրացումով, որ ասվում է ստորոգյալ.
օրինակ՝ Ձյունը սպիտակ է. Գայլը գազան է» (էջ 367)։
Աբեղյանը որպես առանձին խոսքի մասեր չի քննում թվականը, դերանունը. սրանք նա
բաշխում է գոյական, ածական և մակբայ խոսքի մասերի վրա (թվական գոյական – տասնյակ,
հիսնյակ, թվական ածական – մի, երկու, երեք, առաջին, երկրորդ, թվական մակբայ – երկիցս,
երիցս, գոյական դերանուն – ես, դու, նա, դերանուն ածական – այս, այդ, այն, դերան-
վանական մակբայ – աստ, անդ, ուր)։ Նույն սկզբունքով վերոնշյալ երեք բառախմբերի վրա են
բաշխվում նաև դերբայները (դերբայ գոյական կամ բայանուն – գնալ, ասել, գրել, դերբայ
ածական կամ բայածական – գրած, գրող, դերբայական մակբայ կամ բայական մակբայ –
գրելիս)։
Այս ամենից պետք է ենթադրել, որ գոյական կամ ածական լրացում ասելով` հարկ է
հասկանալ նաև թվականները, դերանունները և դերբայները։
2. «Դառնալ, կոչվել, համարվել, թվալ և այլն բայերով և մի գոյական կամ ածական
լրացումով, որ ասվում է ստորոգելիական վերադիր, օրինակ՝ Ջուրը գոլորշի դարձավ» (էջ
367)։
Աբեղյանի համոզմամբ՝ եմ, լինիմ բայերը սովորաբար որոշ բայիմաստ չունեն, ցույց են
տալիս ստորոգում՝ հատկանիշի վերագրվելը ենթակային և միայն ընդհանուր անորոշ
նշանակությամբ ակնարկում ենթակային վերագրված հատկանիշը. «Գոյականը կամ
ածականը եմ, լինիմ բայի հետ միասին կազմում են մի բաղադրյալ բայ-ստորոգյալ» (էջ 368),
որում, ըստ Աբեղյանի, ստորոգյալն արտահայտվում է գոյականով կամ ածականով, իսկ բայը
միայն ստորոգում է արտահայտում, կոչվում էական բայ կամ հանգույց։ «Աստված բարի է»
նախադասության ստորոգյալը, այսպիսով, Աբեղյանը համարում է բարի-ն, իսկ է-ն
ստորոգումն է։ Ըստ էության` Աբեղյանի գործածած ստորոգյալ եզրույթն առավելապես
համապատասխանում է ժամանակակից հայերենի ստորոգելի (ստորոգելիական վերադիր)
տերմինին, այն տարբերությամբ, որ նա ստորոգյալ է կոչում նաև օժանդակ բայով,
խոնարհման վերջավորությամբ ենթակային վերագրվող խոնարհվող բայի բայական
իմաստը։
Որպես հիմք ընդունելով Աբեղյանի մշակած տեսությունը` լեզվի զարգացման հետագա
փուլերում հայերենի շարահյուսական մակարդակի քննությամբ զբաղվող լեզվաբանները
ներկայանում են ստորոգյալի, մասնավորապես` բաղադրյալ ստորոգյալի մասին տարբեր
դիտարկումներով. ոմանք հետևում են Աբեղյանի տեսությանը, մյուսները` առաջադրում
բոլորովին այլ բնութագիր։
                                                            
2
§Þ³ñ³ÑÛáõëáõÃÛáõݦ ï»ñÙÇÝÁ ëï»ÕÍ»É ¿ Ñ»Ýó Ø. ²μ»ÕÛ³ÝÁ: 3 Ø. ²μ»ÕÛ³Ý, гÛáó É»½íÇ ï»ëáõÃÛáõÝ, ºñ., 1965, ¿ç 361 ¥ÝáõÛÝ ³ÕμÛáõñÇó μ»ñí³Í ÙÛáõë Ù»çμ»ñáõÙÝ»ñÇ ÑÕáõÙÝ»ñÁ
Ïïñí»Ý ï»ÕáõÙ¤:
4
²μ»ÕÛ³ÝÁ μ³Û ѳٳñáõÙ ¿ ÙdzÛÝ ¹ÇÙ³íáñ Ó¨»ñÁ:3
Լեզվաբան Վ. Առաքելյանը լեզվական այն իրողությունը, որը որոշակի քերականական
ժամանակում հատկանիշը վերագրում է ենթակային, ըստ բնույթի բաժանում է երկու խմբի՝
բայական և անվանական` այս երկուսն էլ համապատասխանաբար բաժանելով պարզ և
բաղադրյալ տեսակների5։ «Բայական բաղադրյալ ստորոգյալ կոչվում է այն ստորոգյալը, որ
կազմված է երկու այնպիսի անդամներից, որոնք կամ երկուսն էլ բայ են և կամ երկուսը
միասնաբար մի բայ են կազմում» (էջ 61)։
Անվանական բաղադրյալ Առաքելյանը կոչում է այն ստորոգյալը, որ կազմված է մի
գոյականից, ածականից, մակբայից, դերանունից, թվականից, կապից, ձայնարկությունից,
շաղկապից և սրանցից յուրաքանչյուրի հետ առանձին–առանձին կապվող մի բայական
հանգույցից, որը դրանցից ոչ թե բայ է կազմում, այլ դրանք իբրև հատկանիշ վերագրում է
ենթակային, իբրև վերջինիս փոփոխվող հատկանիշ. «Բայց նա այնքան ազնիվ ու
աշխատասեր մարդ է լինում» (Շիրվ.)։ «Դուք շատ խստաբարո եք» (Շեքս.)։ «Ճամփեն մին է,
ցավը` հազար» (Հ.Թ.)։ «Միտքս այն էր, որ երեխաները կզբաղվեն, կուրախանան…»։
Անվանական ստորոգյալ են կազմում նաև չեզոք սեռի մի շարք բայեր, որոնք
արտահայտում են վիճակի պահպանումը, մի այլ բան ձևանալը, երևալը, վերածումը,
փոփոխումը և այլն։ Այդ բայերն են՝ կտրել (կտրվել ձևով), կանգնել, նստել, երևալ, մնալ,
ներկայանալ, ձևանալ, հանդիսանալ, մեծանալ, թվալ, գալ, ընկնել, կենալ, կամ, դուրս գալ՝
«Միհրներսեհը հիմա շուն կտրեց այնտեղ» (Դ.Դ.)։ «Երկրորդ գիշերը ես նրանց հետ պահակ
կանգնեցի» (Շեքս.)։ «Սասմա սարերում նստած էր իշխան» (Հ.Թ.)։ «Հանելուկը մնում էր
հանելուկ» (Նար-Դոս)։ «Չորրորդը բարեգործ է ձևանում» (Հ.Թ.)։ «Կյանքը թվում էր ներդաշնակ
ու հմայիչ երաժշտություն» (Հ.Ք.)։ «Մի քանի ժամանակ ղաչաղ ընկավ» (Հ.Թ.)։
Բացի հիշյալ ձևերից, ըստ Առաքելյանի, բայական հանգույցի դեր են կատարում նաև մի
շարք ասացական, իմացական բայերի կրավորականները, որոնք անունների (գոյական,
ածական) հետ կազմում են բաղադրյալ անվանական ստորոգյալ (ասվել, կոչվել, ընտրվել,
անվանվել, համարվել, ընդունվել, հրատարակվել, հռչակվել, հաշվվել)` «Ժպիտը մեղք է
համարվում» (Հ.Թ.)։ «Ես զինվոր եմ կանչած (կանչված) առաջին ամսում» (Հ.Թ.)։
Վ. Առաքելյանն ընդունում է ստորոգյալի մեկ այլ տեսակ ևս՝ այն կոչելով բարդ
ստորոգյալ, որը «…կազմվում է անվանական և բայական ստորոգյալների միասնությունից.
այդ երկուսը միասնաբար հանդես են գալիս իբրև մեկ ստորոգյալ…Այդ բարդ ստորոգյալի
համար անվանական մաս կարող են լինել՝ կարող, պարտավոր, անկարող, ուրախ, մտադիր,
պատրաստ, հոժար, անզոր և մի քանի ուրիշները` Պատրաստ եմ երդումս դրժել։ Անզոր էր
հասկանալ։ Ուրախ եմ ծանոթանալ» (էջ 61, 146)։
Գ. Ջահուկյանը տարբերակում է ստորոգյալի երեք տեսակ` պարզ, բաղադրյալ, բարդ.
«Ընդունված է այն ստորոգյալները, որոնց դեպքում եմ և դառնում եմ (եմ–ը արտահայտում է
հավասարության հարաբերություն, դառնում եմ–ը՝ միևնույն առարկայի վիճակի
փոփոխություն՝ նոր հատկանիշի ձեռքբերում (Գրիգորը դառնում է ուսուցիչ)) տիպարային6
                                                            
5
ì. ²é³ù»ÉÛ³ÝÁ ³Ýí³Ý³Ï³Ý å³ñ½ ¿ ÏáãáõÙ ³ÛÝåÇëÇ ëïáñá·Û³ÉÁ, §áñï»Õ ѳݹ»ë ¿ ·³ÉÇë ÙdzÛÝ ³Ýí³Ý³Ï³Ý
Ù³ëÁ, ÇëÏ Ñ³Ý·áõÛóÁ »Ýó¹ñíáõÙ ¿¦, ì. ²é³ù»ÉÛ³Ý, гۻñ»ÝÇ ß³ñ³ÑÛáõëáõÃÛáõÝ, Ñ. ², ºñ., 1958, ¿ç 61:
ö³ëïáñ»Ý, »Ã» μ³Õ³¹ñÛ³É ëïáñá·Û³ÉÇ Ñ³Ý·áõÛóÝ áõ ëïáñá·»ÉÇÝ ½»Õãí³Í »Ý, ëïáñá·»ÉÇÇ áõÝ»ó³Í ѳïϳóáõóÇãÁ
Ñ»ÕÇݳÏÁ ѳٳñáõÙ ¿ å³ñ½ ³Ýí³Ý³Ï³Ý ëïáñá·Û³É ¨ μ»ñáõÙ ª §ê³ êÝ»·áõμÇ Ï³Ù»ñÝ ¿, 볪 üÇ·Ý»ñÇ ¥³ÛëÇÝùݪ
üÇ·Ý»ñÇÝÁ ϳ٠üÇ·Ý»ñÇÝÝ ¿¤¦ ûñÇݳÏÁª üÇ·Ý»ñÇ μ³éÁ ѳٳñ»Éáí å³ñ½ ³Ýí³Ý³Ï³Ý ëïáñá·Û³É, ÇÝãÁ, Ù»ñ
ϳñÍÇùáí, ³ÛÝù³Ý ¿É ÑÇÙݳíáñ ã¿. ÝÙ³Ý Ï³éáõÛóÝ»ñáõÙ ³é³Ýó ³ñï³Ñ³ÛïáõÃÛ³Ý ¿É ѳݷáõÛóÝ ³éϳ ¿ ¨°
¹ÇÙ³ÛÝáõÃÛ³Ùμ, ¨° ϳéáõóí³Íùáí áõ ϳ½ÙáõÃÛ³Ùμ:
6
Àëï ¶. æ³ÑáõÏÛ³ÝÇ` ïÇå³ñÁ §ëïáñá·Û³ÉÇ Ñ³Ù³ñ ³Ù»Ý³μÝáñáß Ï³ñ·Ý ¿¦. §ïÇå³ñÁ ³ñÅáõÛÃÇ Ó¨³μ³Ý³Ï³Ý
³ñï³Ñ³ÛïáõÃÛáõÝÝ ¿¦, ¶. æ³ÑáõÏÛ³Ý, ijٳݳϳÏÇó ѳۻñ»ÝÇ ï»ëáõÃÛ³Ý ÑÇÙáõÝùÝ»ñÁ, ºñ., 1974, ¿ç 256: 4
իմաստներն արտահայտված են վերլուծականության առաջին աստիճանով (մարդ է, մարդ է
դառնում), կոչել բաղադրյալ» 7 , քանի որ, ըստ նրա, այս դեպքում ենթակայի վիճակն
արտահայտող կամ, ինչպես սովորաբար նշվում է, հատկանիշ ցույց տվող մասը
հիմնականում անվանական արտահայտություն ունի (ածական կամ գոյական անուն,
բացառված չէ նաև դերանվանական արտահայտությունը)։ Բաղադրյալ ստորոգյալ ունեցող
նախադասություններին Ջահուկյանը տալիս է անվանական բնորոշումը։ Մեծանուն
լեզվաբանը բաղադրյալ ստորոգյալի «վիճակացույց» կամ «հատկանշացույց» մասը կոչում է
ստորոգելի, մյուսը՝ հանգույց։ Սակայն նշենք մի կարևոր նկատառում. խոսելով հանգույցի
մասին` Ջահուկյանը գրում է, որ միայն եմ և դառնում եմ բայերն են կոչվում վերացական,
մինչդեռ մյուս բայերը (անել, թվալ, համարվել, ձևանալ, երևալ ևն), որոնք և հանդես են գալիս
իբրև հանգույց, վերացական չեն։ Պարզապես երբեմն վերջիններս կորցնում են իրենց
հիմնական իմաստը և դառնում հանգույց /Նա կարգին մարդ էր թվում։ Նա կարգին մարդ էր
ձևանում/։
Ինչ վերաբերում է եմ և դառնում եմ բայերին, Ջահուկյանը կարևոր է համարում շեշտել,
որ «եմ–ը ցույց է տալիս կայուն, ըստ սկզբի և ավարտի չբնութագրվող, տվյալ պահին հանդես
եկող հատկանիշ, ուստի գործածվում է միայն ներկայի և անցյալ անկատարի ձևերով՝ Հակոբը
ուսանող է։ Հակոբը ուսանող էր, մինչդեռ դառնալ-ը կարող է հանդես գալ և՛ անկատար, և՛
կատարյալ կերպերին8 հատուկ ձևերով՝ դառնում է, դառնում էր, այլև դարձավ, կդառնա,
որովհետև հատկանիշի ձեռքբերումը (վիճակի փոփոխությունը) կարող է բնութագրվել ըստ
ավարտականության» 9 ։ Ակադեմիկոսը բերում է նաև եմ և դառնում եմ բայերի փոխարեն
կիրառվող օտարաբան ձևերը (հանդիսանալ, ներկայացնել, իրենից ներկայացնել, ներկա-
յանալ, հանդես գալ որպես), որոնք ավելի հաճախ հանդիպում են պաշտոնական
փաստաթղթերում, հրապարակախոսական, գիտական ոճերում և որոնցից հարկ է
ձերբազատվել. «Չարենցը հանդիսանում է մեր օրերի մեծ բանաստեղծը» նախադասությունը
հարիր չէ հայերենի լեզվամտածողությանը։ Հայեցի է «Չարենցը մեր օրերի մեծ բանաստեղծն
է» ձևը10։
Ոչ վերացական բայերով արտահայտված ստորոգյալները նա կոչում է պարզ, նրանցով
կազմված նախադասությունները՝ բայական։
Բացի վերոհիշյալ տեսակներից, Ջահուկյանն առանձնացնում է ստորոգյալի մի երրորդ
տեսակ ևս, որն անվանում է բարդ ստորոգյալ. «Կան դեպքեր, երբ կերպա–եղանակային
իմաստներն արտահայտվում են դիմավոր բայաձևերի միջոցով, իսկ բուն հատկանշա–
ստորոգելիական իմաստն արտահայտվում է անորոշ դերբայի միջոցով՝ սկսում է քայլել,
ուզում է գնալ և այլն. այս տիպի կապակցություններն ընկալվում են որպես մեկ միասնական
ստորոգյալ և կոչվում են բարդ ստորոգյալ»11։
Ստորոգյալը բնորոշող ուրույն բնութագրումներով է հանդես գալիս Ռ. Իշխանյանը։ Նրա
համոզմամբ` նախադասությունը խոսքային հաղորդման ամենափոքր և շարահյուսական
կառուցվածքն ուսումնասիրելու առավելագույն միավորն է, որի առանցքային բաղադրիչ է
նաև ստորոգյալը։ Իշխանյան լեզվաբանի համար ստորոգյալը միաձուլված է դիմավոր բային,
կա միայն դիմավոր բայ երկու մակարդակով՝ ձևաբանական և շարահյուսական.
«....ստորոգյալի ձևական–քերականական գլխավոր առանձնահատկությունը դիմավոր բայն է,
իսկ բովանդակությունը՝ ենթակայի հատկանիշ արտահայտելն ու այն ենթակային
                                                            
7
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 402:
8
æ³ÑáõÏÛ³ÝÝ ÁݹáõÝáõÙ ¿ Ï»ñå»ñÇ »ñÏáõ ï»ë³Ïª ϳï³ñÛ³É ¨ ³Ýϳï³ñ: §Î³ï³ñÛ³É Ï³Ù »½ñ³ÛÇÝ Ï»ñåÁ óáõÛó ¿
ï³ÉÇë »Õ»ÉáõÃÛ³Ý ëÏëí»ÉÁ ϳ٠³í³ñïí»ÉÁ, ³Ýϳï³ñÁª ÁÝóóùÇ Ù»ç ·ïÝí»ÉÁ ³é³Ýó »½ñ³ÛÇÝ ¥ëϽμÇ Ï³Ù ³í³ñïǤ
ë³Ñٳݳ÷³Ïٳݦ, ÝáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 251£
9
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 408-409:
10 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 402: 11 ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 403-404£5
վերագրելը, .… ստորոգյալը կա՛մ արտահայտվում է որևէ դիմավոր բայով, կա՛մ նրա կազմում
լինում է դիմավոր բայ։ Առանց դիմավոր բայի արդի հայերենում չկա ստորոգյալ» 12։
Այս հիմնադրույթից ելնելով էլ, ահա, անվանի լեզվաբանն իրավամբ նշում է, որ
հայերենում ստորոգյալը միշտ բայական է և ոչ բայական ստորոգյալ արդի հայերենում չկա։
Իշխանյանն արդի հայերենում, ըստ կազմության, առանձնացնում է ստորոգյալի երկու
տեսակ՝ պարզ. «…երբ ստորոգյալը միայն մի դիմավոր բայ է …Արդի հայերենի բայի
խոնարհման հարացույցի յուրաքանչյուր միավոր մեկ պարզ ստորոգյալ է լինում» (էջ 112,
113), բաղադրյալ. «....երբ ստորոգյալը շարահյուսորեն վերլուծելի է» (էջ 112)։
Հարկ է նշել` Իշխանյանը հատուկ շեշտում է, որ սովորաբար բաղադրյալ ստորոգյալ
կազմող եմ բայը լինում է նաև պարզ ստորոգյալ։ «Արցունք էր», «Աշուն է», «Գարուն է»
նախադասությունների մեջ, օրինակ, լեզվաբանը եմ-ի խոնարհված ձևերը համարում է
ստորոգյալ, արցունք, աշուն, գարուն բառերը՝ ենթակա։ Անդրադառնալով վիճահարույց այս
խնդրին` լեզվաբան Մ. Ասատրյանը գրում է, որ եմ-ը «սովորաբար որոշակի բայիմաստ կամ
նյութական իմաստ չունի և սոսկ արտահայտում է քերականական իմաստներ, այն է` բային
հատուկ եղանակի, ժամանակի, դեմքի և թվի իմաստներ, ինչպես` եմ, ես, է, ենք, եք, են, էի,
էիր, էր, էինք, էիք, էին»13։
Իշխանյանը բաղադրյալ ստորոգյալ է կոչում երկու և ավելի բառերից բաղկացած
կապակցությունը, որի գերադաս անդամը բայ է։ Բաղադրյալ ստորոգյալը, ըստ լեզվաբանի,
«վերադրային բայ+վերադիր բաղադրությունն է» (էջ 116)։
Վերադրային բայ ասելով՝ նկատի ունի վերացական կոչված բայերը (եմ, դառնալ, թվալ,
երևալ, կոչվել, համարվել…), քանի որ նա ևս, ինչպես Ջահուկյանը, այն կարծիքին է, որ «բոլոր
այդ բայերն իմաստ, բովանդակություն ունեցող սովորական բառեր են, և նրանց իմաստները
ներկայացված են հայերենի ցանկացած բառարանում» (էջ 118)։
Նրանցից միայն եմ բայն է (պատրաստ է, տխուր է), որ, ինչպես ասվել է, գուցե ինչ–որ
չափով վերացական է, երբ գործածվում է վերադրի հետ։ «Բաղադրյալ ստորոգյալի մեջ նրա
հիմնական դերը կարծես ենթակային հատկանիշ վերագրելն է» (էջ 118–119)։ Իշխանյանը
բաղադրյալ ստորոգյալ կազմող եմ-ը կոչում է հանգույց և նշում, որ, բացի այս բայից, «վե-
րադրային մյուս բայերին չի կարելի տալ ո՛չ վերացական և ո՛չ հանգույց անվանումները,
նրանք պարզապես դիմավոր բայ են կամ՝ վերադրային բայ և շարահյուսական
մակարդակում կարող են հենց այդպես կոչվել» (էջ 119)։
Ըստ այն հիմունքի` վերադիրը մե՞կ, թե՞ մեկից ավելի բառերից է կազմված՝ Իշխանյանը
բաղադրյալ ստորոգյալը բաժանում է երկու խմբի՝ համառոտ, երբ վերադիրը մեկ բառ է՝
Ժամանակով կատուն ճոն էր, ծավալուն, երբ բառակապակցություն է՝ Սա սրբազան օրենք է։
Քերականական այս հանգուցային միավորը` ստորոգյալը, զբաղեցրել է այլ
լեզվաբանների միտքը ևս (Ա. Ղարիբյան, Գ. Սևակ, Ս. Աբրահամյան, Է. Աղայան, Մ.
Ասատրյան, Ս. Գյուլբուդաղյան, Ա. Քյուրքչյան, Հ. Պետրոսյան, Հ. Օհանյան, Խ. Բադիկյան, Ա.
Պապոյան, Լ. Եզեկյան, Ա. Բարսեղյան և այլք), ինչի արդյունքում այսօր ունենք հիշյալ
միավորի այլազան մեկնաբանումներ, թեև, այսուհանդերձ, ստորոգյալի կազմությունը,
տեսակները որոշելու և դրանց իրական արժեքը հասկանալու առումով լեզվի արդի փուլում
հաճախ լուրջ խնդրի առջև ենք կանգնում։
                                                            
12 è. Æß˳ÝÛ³Ý, ²ñ¹Ç ѳۻñ»ÝÇ ß³ñ³ÑÛáõëáõÃÛáõÝ. å³ñ½ ݳ˳¹³ëáõÃÛáõÝ, ºñ., 1986, ¿ç 109-111 ¥ÝáõÛÝ ³ÕμÛáõñÇó
μ»ñí³Í ÙÛáõë Ù»çμ»ñáõÙÝ»ñÇ ÑÕáõÙÝ»ñÁ Ïïñí»Ý ï»ÕáõÙ¤: 13 Ø. ²ë³ïñÛ³Ý, ijٳݳϳÏÇó ѳÛáó É»½áõ. ß³ñ³ÑÛáõëáõÃÛáõÝ, ºñ., 1987, ¿ç 164:6
Հենվելով շարահյուսագիտական աշխատություններում առկա նյութի` մեր կատարած
նախընթաց վերլուծության վրա` կարծում ենք, որ պետք է առանձնացնել ստորոգյալի երկու
տեսակ` պարզ, բաղադրյալ։ Պարզ ստորոգյալն արտահայտվում է բայի միայն խոնարհված
ձևերով, իսկ սա նշանակում է, որ բաղադրյալ երկրորդական ժամանակներով կազմված
կառույցները հարկ է քննել որպես բաղադրյալ բայական ստորոգյալներ։ Երբ անդրադառնում
ենք պարզ ստորոգյալի սահմանմանը, հստակ նշում ենք, որ պարզ է կոչվում բայի միայն
խոնարհված ձևերով արտահայտված ստորոգյալը, մինչդեռ բաղադրյալ երկրորդական
ժամանակները, հայ քերականագետների համոզմամբ, կազմվում են հարակատար, համակա-
տար14 ու ապառնի առաջին դերբայներով և լինել բայի խոնարհման ձևերով` «Ամեն բան
կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում… կախարդը» (Հ.Թ.)։ «Մի պատռված քուրք
հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին» (Հ.Թ.)։ «Որքան էլ որ ինքը
թաքցնելու լիներ, վերջապես Սամվելը կասեր նրանց » (Ր.)։
Կարծում ենք` տվյալ դեպքում տրամաբանորեն պետք է հարակատար և համակատար
դերբայների կողքին անորոշ + ու ձևը համարել ոչ թե ապառնի առաջին դերբայ, այլ անորոշ
դերբայի սեռականի ձև։
Այսպիսով` բաղադրյալ երկրորդական ժամանակների կազմում, բացի խոնարհված
բայերից, առկա են նաև անկախ դերբայներ, ինչը հակասում է պարզ ստորոգյալին տրված
սահմանմանը, ուստի այս կառույցը պետք է կոչել բաղադրյալ բայական ստորոգյալ։
Վերոնշյալի հետ չպետք է շփոթել խոնարհման համակարգի բաղադրյալ
կազմությունները, որոնք պարզ ստորոգյալներ են։
Անդրադառնալով այս հարցին` Վ. Առաքելյանը նշում է, որ բաղադրյալ երկրորդական
ժամանակներ կարելի է կազմել նաև հարակատար, վաղակատար դերբայների և կամ, ունեմ
բայերի զուգորդությամբ. հիշյալ ձևերը նա անվանում է բաղադրյալ ստորոգյալներ՝ «Դուք
նկատած կաք» (Նար-Դոս)։ «Ոչ մի թթու խոսք քեզ ասած չկա» (Շեքս.)։ «Այդ նվազ ծաղկի
դալար բաժակում հաստատած ունի թույնը իր բույնը, դեղը իր տեղը» (Շեքս.)։ «Ինչքան հարկ,
որ այս Դենշապուհի օրով եմ ընդունել, քսան տարի հանած չունեմ» (Դ.Դ.)։ Ինքն ամենևին այդ
գործից տեղեկություն չունի եղել» (Ր.)15։
Կարծում ենք՝ այս կազմությունները լեզվի արդի վիճակին խորթ են, անցյալից մնացած
որոշ ձևեր էլ քարացած կառույցներ են և դարձվածային արժեք ունեն։
«Կա մոտեցում, որ հարակատար և մակբայական դերբայներով կազմված վերոհիշյալ
միավորները պետք է համարել հարադրություններ։ Այսպես, նստած կլինեմ–ը պատկերացնել
որպես հարադրավոր բայ, որի անորոշ դերբայն է՝ նստած լինել…»,- գրում է Ռ. Իշխանյանը`
նշելով, որ եթե դրանք ընդունենք որպես հարադրություններ, պետք է այդ միավորները
համարենք պարզ ստորոգյալներ, իսկ հարակատարն անկախ դերբայ համարելու դեպքում
պետք է ամբողջ «ձևաշարքը» կոչենք բաղադրյալ ստորոգյալ (էջ 122)։
Ինչ վերաբերում է հարադրավոր բայերին, ապա, կարծում ենք, այս դեպքում, ընդունելով
հարադրավոր բայերի՝ Ալ. Մարգարյանի կատարած բաժանումը (1. որևէ խոսքի մաս + բայ՝
դուրս գալ, քարշ գալ, 2. հարադիր բայեր, որոնք կազմված են երկու անկախ բայերից՝
զուգադրական բայեր՝ գնալ-գալ, մեռնել-պրծնել, 3. անփոփոխ անորոշ դերբայ + տալ՝ գրել
տալ16) և նկատի առնելով, որ յուրաքանչյուր հարադրավոր բայ շարահյուսական
                                                            
14 ÜÙ³Ý Ï³½ÙáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ãå»ïù ¿ ß÷áÃ»É ï³É μ³Ûáí ϳ½Ùí³Í ѳñ³¹ñáõÃÛáõÝÝ»ñÁ. ܳٳÏÁ ·ñ»É ¿ ï³ÉÇë
ϳ½ÙáõÃÛáõÝÁ, ûñÇݳÏ, å³ñ½ ëïáñá·Û³É ¿:
15 ì. ²é³ù»ÉÛ³Ý, Ýßí. ³ßË., ¿ç 134: 16 î»°ë ²É. سñ·³ñÛ³Ý, гۻñ»ÝÇ Ñ³ñ³¹Çñ μ³Û»ñÁ, ºñ., 1966: 7
մակարդակում անվերլուծելի է` նվազագույն միավոր, պետք է հիշյալ ձևերը քննել որպես
պարզ ստորոգյալներ։
Բաղադրյալ ստորոգյալներն էլ, մեր դիտարկմամբ, պետք է բաժանել երկու տեսակի`
բայական և անվանաբայական։ «Անվանաբայական» կոչված բաղադրյալ ստորոգյալի
էությունն արտահայտող լավագույն տերմինն անվանաբայական բաղադրյալ ստորոգյալ
եզրույթն է։
Բաղադրյալ բայական ստորոգյալներ պետք է համարել՝
1) Բուն դերբայ + եմ կառույցը (այդ թվում` «հարակատար + եմ» կազմությունը),
2) Բաղադրյալ երկրորդական ժամանակները,
3) «Դիմավոր բայ + անորոշ դերբայ» լեզվական կաղապարը՝ այս պարագայում
կարևորելով և առաջնային համարելով անորոշ դերբայի արտահայտած գործողության և ոչ`
առարկայական իմաստը։
Անվանաբայական բաղադրյալ ստորոգյալի կազմում պետք է առանձնացնել երկու կողմ՝
ստորոգելի, հանգույց (եմ օժանդակ բայը և որոշ վերացական բայեր)։
Հատկանիշ կամ վիճակ ցույց տվող ստորոգելին կարող է արտահայտվել գոյականով (թե՛
ուղիղ, թե՛ թեք հոլովաձևերով և թե՛ կապային կապակցությամբ), ածականով, թվականով,
դերանունով, մակբայով, դերբայով, կապով և այլն։
Առհասարակ, լեզվական յուրաքանչյուր միավոր ինքնանվանողաբար և
փոխանվանական արժեքով կիրառվելիս կարող է հանդես գալ որպես ստորոգելիական
վերադիր։ Այս դեպքում գործ ունենք մետալեզվի հետ։