«Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (15), այլոք → այլք
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2), → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
 
== Պատմություն==
Դպրոցը հիմնադրվել է [[1958]] թվականի [[օգոստոսի 1]]-ին։ Հիմնադրման օրվանից դպրոցում գործել են դաշնամուրային, լարային, փողային և ժողովրդական գործիքների բաժինները։ Դպրոցում իրենց մանկավարժական գործունեությունն են սկսել առաջատար մանկավարժներ, արվեստի գործիչներ Էդուարդ Դայանը, Աելիտա Բզնունին, [[Արաքսի Սարյան]]ը, [[Կամո Թագվորյան]]ը, Էդուարդ Բադալյանը, Վիլեն Ծատուրյանը, [[Վահագն Ստամբոլցյան]]ը, Հարություն Գրքաշարյանը, Գևորգ Արմենյանը և այլք<ref>[http://culture.am/?post_type=address&p=7573 Tigran Chukhajyan Music School]</ref>։
 
Դպրոցը կարևոր մասնակցություն է ունեցել հանրապետության երաժշտական արվեստի զարգացմանը, հասարակության հոգևոր դաստիարակությանը։ 1968 թվականին դպրոցում առաջինը բացվել է կիթառի դասարան Էդվարդ Բադալյանի գլխավորությամբ։ 1970 թվականին դպրոցում տեղադրվել է [[Տիգրան Չուխաջյան]]ի [[մարմար]]ե հուշարձանը (քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ [[Արշամ Շահինյան]])։ 2001 թվականին դպրոցում բացվել է վոկալ բաժին, մանկավարժների ուժերով ստեղծվել է «Հույս» կամերային նվագախումբը, որը կրում է դպրոցի նախկին շրջանավարտ Մայքլ Գանյանի անունը։ Թողարկվել է կամերային նվագախմբի լազերային սկավառակը, որի մենակատարները դպրոցի լավագույն սաներն էին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է եղել դպրոցի տնօրեն Սուրեն Միրզոյանը։
 
Դպրոցի վաստակաշատ մանկավարժներից են դոցենտ Կոլյա Մարտիրոսյանը, մշակույթի նախարարի կողմից ոսկե մեդալի արժանացած Լաուրա Մամյանը, ինչպես նաև ԵՊԿ պրոֆեսորներ`պրոֆեսորներ՝ Անահիտ Ներսիսյանը, Անահիտ Բոգդանյանը, Սուրեն Զաքարյանը, Էդուարդ Թադևոսյանը, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Սահակյանը։
 
Դպրոցում ստեղծվել են տարբեր կազմ ունեցող նվագախմբեր, երգչախմբեր. դպրոցն ունի փոքրերի լարային քառյակ, փոքրերի երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ և փողային նվագախումբ։ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցն այսօր միակն է Երևանում, որ ստեղծել է յուրօրինակ վոկալ-գործիքային «Արկուս Կանտուս» անսամբլը՝ ղեկավարությամբ Նատալի Գալստյանի։ Դպրոցում բացվել են թառի, քամանչայի, ուդի և քսիլոֆոնի դասարաններ։ Դպրոցը ունի մեծ և փոքր դահլիճներ, ակադեմիական լսումների և վարպետության դասերի համար նախատեսված հատուկ լսարան։ Դպրոցը հիմնանորոգված է, կա թեքահարթակ, hարմարեցված է նախասրահը և դահլիճը, որպեսզի սայլակով երեխաները կարողանան մասնակցել դասերին ու համերգներին<ref>[http://disabilityinfo.am/5688/ Երաժշտական դպրոցը կարող է օրինակելի դառնալ]</ref>։
 
== Բաժիններ ==
Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները`բաժինները՝
*Դաշնամուրային
*Լարային ([[թավջութակ]], [[ջութակ]], [[ալտ]])
*Ժողովրդական գործիքներ ([[շվի]], [[դուդուկ]], [[քանոն]], [[սանթուր]], [[ուդ]], [[քամանչա]])
*Հարվածային գործիքներ ([[քսիլոֆոն]], [[դհոլ]], մեծ և փոքր թմբուկ)
*Փողային գործիքներ ([[շեփոր]], [[տրոմբոն]], [[տուբա]], [[կլարնետ]], [[սաքսոֆոն]], [[ֆլեյտա]])
*Մենեգեցողություն (դասական, ժողովրդական, էստրադային)
*Պար (դասական, ժողովրդական, սպորտային)