«Վասպուրական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{այլ կիրառումներ|Վասպուրական (այլ կիրառումներ)}}
'''«Վասպուրական թատրոն»''', կազմակերպվել է [[1861]] թվականին, Վանանդեցու և Շահանյանի նախաձեռնությամբ, [[Զմյուռնիա]]յում՝ [[Վասպուրական]] ընկերության հովանավորությամբ։ Խաղացանկը նախապես կազմված է եղել ազգային ֊հայրենասիրական պիեսներից՝ Պեշիկթաշլյանի «[[Արշակ Բ]]», Վանանդեցու «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը», «Միհրդատ», ինչպես և թարգմանական գործերից, որոնցում հանդես են եկել Վանանդեցին (նաև ռեժիսոր), Շահանյանը, Թուղլաճյանը, Խրիմյանը, Վարժապետյանը, Պայծառ Փափազյանը (հետագայում՝ Ֆասուլյաճյան, ամուսնու ազգանունով)։ [[1862]]-[[1863]] թվականներին «Վասպուրական թատրոնը» համալրվել է նոր ուժերով («Արևելյան թատրոնից»)՝ Վարդովյան, Մնակյան, Լճեցի, Աճեմյան և ուրիշներ, որոնց գործունեությունը նպաստել է [[թատրոն]]ի խաղացանկի հարստացմանը և դերասանական արվեստի զարգացմանը։ Թատրոնը առավել նշանակալի գործունեություն է ծավալել [[1863]]-[[1864]] թատերաշրջանում, որը ղեկավարել է էքշյանը։ Այդ շրջանում թատերախմբում էին նաև [[Արուսյակ Փափազյան]]ը, Պենկլյանը, Ֆասուլյաճյանը, Թրյանցը և ուրիշներ, որոնք էլ եղել են խմբի առաջատար ուժերը։ Բեմադրվել են՝ Թերզյանի «Սանդուխտ», Թղլյանի «էլեոնորա», Հեքիմյանի «Վահրամ», Տեր-Պողոսյանի (Լճեցի) «Մխիթար դյուցազն», [[Մոլիեր]]ի «Ակամա բժիշկ», «Բռնի ամուսնություն», «Երևակայական հիվանդ», «Ժորժ Դանդեն», «Պարոն դը Փուրսոնյակ», [[Հյուգո]]յի «Անջելո» և այլն։ Թատրոնը ստեղծագործական կապերի մեջ է եդել տեղի իտալական օպերային թատրոնի հետ, որը խրախուսել է հայկական օպերա ստեղծելու գործը։ Թատերախումբը խաղացել է ոչ միայն [[հայերեն]], այլև [[ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] (հատկապես [[վոդևիլ]]ներ)։ «Վասպուրական թատրոնը» փակվել է [[1864]] թվականին։
 
{{ՀՍՀ}}