«Սարմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
չ clean up, փոխարինվեց: → (69) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
| վախճանի վայրը = [[Երևան]] ([[Հայաստան]])
}}
'''Սարմեն''' (ամբողջական անուն՝ ''Արմենակ Սարգսի Սարգսյան'', [[1901]], [[մարտի 1]] - [[1984]], [[փետրվարի 18]]), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ [[Եղիշե Թերլեմեզյան]]ը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին [[վանկ]]ի (''Սար'') և անձնանվան երկրորդ վանկի (''մեն'') մեկտեղումից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ռշտունիք գավառ]]ի [[Պախվանց]] գյուղում։ Նրա ծնողները զոհվել են [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Դեպի աստված», լույս է տեսել 1919 թվականին, [[Թիֆլիս]]ի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա [[բանաստեղծություն]]ների [[տեքստ]]ով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 489}}</ref>։
 
== Պարգևներ ==
Տող 22.
 
== Երկերի մատենագրություն ==
* Դաշտերը ժպտում են (բանաստեղծություններ), Լենինական, Պետհրատի 4-րդ տպարան, 1925, 15 էջ։
* Թռիչք (բանաստեղծություններ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 167 էջ։
* Լենին հսկան, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
* Սեփո (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
* Նվաճված երջանկություն (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1939, 32 էջ։
* Երգաստան, Երևան, Հայպետհրատ, 1940, 272 էջ։
* Նվեր, Երևան, Հայպետհրատ, 1940, 10 էջ։
* Հերոսական մահ (պոեմ), Հայպետհրատ, 1940, 32 էջ։
* Երկու առակ, Երևան, Պետհրատ, 1940, 11 էջ։
* Աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
* Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1944, 128 էջ։
* Ծաղկունք (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 149 էջ։
* Սրտի ձայնով (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1947, 126 էջ։
* Յոթ երջանիկներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 56 էջ։
* Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 192 էջ։
* Ծաղկաձոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 64 էջ։
* Կորած ձեռքեր (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1954, 28 էջ։
* Գագաթների կարոտը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 160 էջ։
* Հայրենի տուն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 228 էջ։
* Կարոտի կրակներ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, «Մեսրոպ Մաշտոց» և «Սպանված սեր» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1957, 244 էջ։
* Խոսող ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 128 էջ։
* Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի գործերից), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
* Երգեր (նոտաներով, հայերեն և ռուսերեն), Երևան, Հայպետհրատ, 1959, 93 էջ։
* Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
* Հայոց սիրտ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, լեգենդներ, մանրանկարներ և «Լենինն ու բանաստեղծը» ու «Հայոսն ու Թարթլոսը» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1960, 287 էջ։
* Բանաստեղծի աղբյուրը (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 512 էջ։
* Կենաց բաժակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
* Ծաղկավոր ձմեռ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 202 էջ։
* Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1966, 431 էջ։
* Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1967, 292 էջ։
* Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
* Երազանք (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 292 էջ։
* Իմ հայրենի աղջիկները, Երևան, «Հայաստան», 1971, 160 էջ։
* Մանուկների աշխարհում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
* Քյոռօղլի, Երևան, «Հայաստան», 1974, 96 էջ։
* Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
* Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1976, 326 էջ։
* Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1977, 208 էջ։
* Հայոս և Քարթլոս (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1979, 24 էջ։
* Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում, Երևան, «Սովետական գրող», 1980, 248 էջ։
* Սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 331 էջ։
* Քյոռօղլի (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1981, 176 էջ։
* Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
* Մեսրոպ Մաշտոց (պոեմ), Երևան, «Լույս», 1982, 24 էջ։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարմեն» էջից