«Նուբարաշեն վարչական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ` → ՝, → oգտվելով ԱՎԲ
Տող 62.
 
== Պատմություն==
Համայնքն անվանվել է ի պատիվ մեծ բարերար և բարեգործ [[Պողոս Նուբար]]ի։ 1930 թվականին [[Ֆիլադելֆիա]]յի ժողովը միաձայն որոշում է [[Լոնդոն]]ում կազմակերպել հանգանակություն և կուտակած գումարով [[Հայաստան]]ում կառուցել ավան՝ ի պատիվ Պողոս Նուբարի՝ հայ ժողովրդին իր անձնուրաց նվիրման համար և այդ ավանը անվանում են Նուբարաշեն։ Պողոս Նուբարը ուրախությամբ միանում է նախաձեռնությունը և տալիս 100,000 ԱՄՆ դոլար։ 1931 թվականին հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս [[Ալեքսանդր Թամանյան]]ը կազմում է Նուբարաշենի հատակագիծը և անձամբ հետևում շինարարությանը։ 1932 թվականին հիմնվում է Նուբարաշենը, որտեղ [[Հունաստան]]ից, [[Բուլղարիա]]յից, [[Ֆրանսիա]]յից, [[Լիբանան]]ից, [[Սիրիա]]յից ներգաղթածներ են բնակություն հաստատում։ Ստալինյան բռնապետության տարիներին (1938) Նուբարաշենը վերանվանվել է Սովետաշեն։ 1990 թվականին թաղամասի բնակչության պահանջով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ Սովետաշենը վերստին ստանում է իր նախկին անվանումը`անվանումը՝ Նուբարաշեն։
 
Նուբարաշենն ունի 2 հանրակրթական, 1 հատուկ դաստիարակչական, 2 օժանդակ դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, պատմամշակութային հուշարձաններ, բազմահարկ շենքեր, արդյունաբերական ձեռնարկություններ<ref>[http://www.officespace.am/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/%D5%86%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6/ Նուբարաշեն]</ref>։