«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Սեդրակյան Մարգար Սեդրակի''' ([[մարտի 31]], [[1907]] թ., [[Խառակոնիս]], [[Արճիշակովիտ|Արճակ գավառ]], [[Վանի վիլայեթ]], [[Օսմանյան կայսրություն]] - [[հոկտեմբերի 1]], [[1973]] թ., [[Երևան]], [[ՀԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]) [[հայ]] կոնյակագործ, [[ՀԽՍՀ]] վաստակավոր ինժեներ ([[1961]] թ.), [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]] ([[1971]] թ.)։
 
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։
[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։
 
[[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում։ 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում<ref>[http://blog.mediamall.am/?id=24374 «Երբ Վանը կրկին մերը դառնա` ոտաբոբիկ կգնամ իմ երկիրը». Մարգար Սեդրակյան]</ref>։
 
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.
* «[[Հոբելյանական]]» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը),
* «Ընտիր» ([[1939]] թ.),
* «Հայաստան» ([[1940]] թ.),
* «Վասպուրական» ([[1977]] թ.)։
 
[[1966]] թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ [[1971]] թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]]ի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և [[Լենինի շքանշան]]ով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
 
[[1975]] թ-ին [[Երևանի կոնյակի գործարան]]ի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ [[2007]]թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
274 658

edits